«Բեզդելնիկներ». Իգիթյանը՝ Փաշինյանին և Փոստանջյանին վճարված գումարների մասին

Երևանի ավագանու «Հանրապետական» խմբակցության անդամ, ավագանու թեկնածու Լևոն Իգիթյանն այսօր ավագանու ընտրությունների քարոզարշավի ընթացքում նշեց,  ներքուստ վիրավորված է:   «Երբ դու հակառակորդ, մրցակից ես ունենում, քեզ համար պատվաբեր է, երբ հզոր ուժ է մրցակից լինում: Վիրավորական է, երբ իմ սիրելի քաղաքը թամաշայի բեմ են սարքել՝ գառաժների կռիշներով վազվզելով ինչ-որ կոչեր են անում կամ սպիտակ կադիլակներով սպիտակ հագնված թատրոն են սարքել»,-ասաց նա: Նա ասաց, որ իրենք մեծ խոստումներ չեն տալիս. «Չաշխատող մարդն է մեծ կոչեր անում: Չի պատկերացնում էդ ինչ գործ է: Ես որ ավագանի չէի, ես էլ էի փնթփնթում, դժգոհում էի տանը, դուրսը, շփումների ընթացքում: Երբ ավագանի դարձա, ես հասկացա, թե էս ինչ մեծ բեռ է էս հրաշք քաղաքը՝ Երեւանը ղեկավարելը: Եվ ամենից շատ ինձ զարմացնում է մեր քաղաքապետի՝ Տարոն Մարգարյանի աշխատունակությունը: Էն, որ կողքին ես, ուզում ես աշխատես, չես կարող անբան մնաս: Հիմա դրա համար վիրավորանք է, երբ որ մարդիկ կան, որոնք իրանց կյանքում ոչինչ չեն արել: Գիտեք, ես անցած օրը մի թեթեւ հաշվարկ արեցի: Օրինակ, Զարուհի Փոստանջյանը երկու ժամկետ պառլամենտի անդամ է եղել, ես թեթեւ չոբան հաշիվ արեցի. Մենք ձեզ հետ միասին մեր փողը տվել ենք նրան, որ մեզ ծառայի, որ բարի գործ անի: Հիմա հարց եմ տալիս՝ երկու ժամկետի ընթացքում մոտ 70 հազար դոլար ենք մենք իրան տվել, ի՞նչ ենք ստացել դիմացը՝ ոչ մի բան՝ խոսակցություն: Աշխատող մարդը չի խոսի»: Նա հիշեցրեց, որ ինքը Գեղագիտության ազգային կենտրոնի տնօրենն է, և, ըստ նրա, այս կենտրոնը աշխարհում մրցակից չունի: «Ծանր ենք պահում այդ կենտրոնը, քանի որ երկիրը պատերազմական վիճակում է, եթե այդ «բեզդելնիկին» այդքան փող տված չլինեինք, ես այդ կենտրոնը հրաշք դարձրած կլինեի»,-ասաց նա՝ նշելով, որ նույնը կարող է ասել Փաշինյանի մասին, որը, ըստ իր հաշվարկի, պատգամավոր եղած տարիներին ստացել է մոտ 40 հազար դոլար:

դիտվել է 20 անգամ
Լրահոս
Աննախադեպ ընտրություն Ալիևն ասել է, թե իբր մենք «հոգեբույժների, հոգեբանների և բժիշկների կողմից» պետք է ուսումնասիրվենք «Հրապարակ». Երեւանը ՔՊ է մերժում «Ինչ ասի պտի անեմ» կամ պետության եւ իշխող կուսակցության նույնացում Կայծակնային ձերբակալություն՝ ռեժիմի պարագլխին «ս» ասելու համար (video) Գրկախառնություններ, համբույրներ․ Ռոբերտ Քոչարյանը՝ Մալաթիա-Սեբաստիայում (video) Թրամփը ակնարկել է, որ Վենեսուելան կարող է դառնալ ԱՄՆ 51-րդ նահանգը Վրաստանում անհայտ անձինք եկեղեցուց դուրս են բերել հայ առաքելական և ուղղափառ սրբապատկերներ ու նետել աղբամանի մոտ Բացառիկ մանրամասներ՝ Ռոբերտ Քոչարյան-Քըրք Քըրքորյան հանդիպումից (video) Հայաստանը և Թուրքիան պատրաստվում են ուղիղ առևտրի մեկնարկին Էջմիածնի «թանկարժեք» փոսերը. հիմնանորոգումից մեկ տարի չանցած` ճանապարհը վերանորոգման կարիք ունի «Հետք» Էդ պրոբլեմը չե՛ք ունենալու․ Ռոբերտ Քոչարյանը՝ քաղաքացուն (video) Իրանի դեմ պատերազմի ազդեցությանը ՀՀ-ում առնչվում եք խանութ մտնելիս՝ տեսնելով թանկացող ապրանքները. Գեղամյան Արևմուտքը անազնիվ մեթոդներով ստիպում է չգնել ռուսական նավթը. Լավրով #ՈՒՂԻՂ․ Պուտինը հրապարակային ասել է մեզ՝ դուք որոշե՛ք՝ էդ «գժի» հե՞տ եք, թե․․․ Արամ Սարգսյան (video) Թրամփը ենթադրել է, որ այս տարի կարող է այցելել Ռուսաստան Նիկոլը իր երկրի ու ժողովրդի շահերը չի պաշտպանում, ուր մնաց ՌԴ-ի դեմ հայտարարությանը արձագանքեր Թրամփն ակնարկել է, որ Վենեսուելան կարող է մտնել Միացյալ Նահանգների կազմ Սարսափելի մանրամասներ․ Գազանի մասունք են տալիս. անհետ կորածների ծնողները նստացույց են անում (video) Ադրբեջանցիները ոչնչացրել են Մարտակերտի Վաղուհաս գյուղի ազատամարտիկների գերեզմանոցը Մերժել գարշաբերան Նիկոլին․ Անդրանիկ Թևանյան (video) Ինչ եղանակ է սպասվում Փաշինյանին հունից հանել է Վեհափառի այցը Սամվել Կարապետյանին. «Իրավունք» Հարվածներ են հասցրել 12-ամյա տղայի գլխին․ երեխան ուշաթափվել է, հոսպիտալացվել Նիկոլ Փաշինյանը «խաղեր տվողներին» պատժելու է. «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am