«Իմ տղու վրա բան չկա, բան մի՛ սարքեք, մարդ եղեք: Էդ անբարոյականություն ա». Գագիկ Ծառուկյան (video)
«Էնքան, ասենք, անբարոյականություն ա, որ ինձ կանչում են, հետևից էլ տղուս են կանչում, վախացնում են:
Արա՛, ձեր ցավը տանեմ, վերցրեք ձեր վրա, հարց կա՞, օրենքի առաջ բոլորը հավասար են, ցանկացած հարցով պատրաստ եմ»,- ԱԺ-ում ելույթի ժամանակ ասաց ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը` հավելելով. «Իմ տղու վրա բան չկա, բան մի՛ սարքեք, մարդ եղեք: Էդ անբարոյականություն ա: Նորից եմ ասում՝ դիմադիր, ընդդիմադիր իշխանություն, ամեն մարդ մարդկային զգացմունք պետք է ունենա: Ցանկացած խոսքիս, ասածիս տեր եմ և լինելու եմ: Ծառուկյանին հանեք, ավելի վատ ա լինելու»:
