«ԲՀԿ»-ն ու Գագիկ Ծառուկյանը զղջում ե՞ն Նիկոլ Փաշինյանին ու հեղափոխությանը աջակցելու համար.Միքայել Մելքումյան (video)

Այս տարվա մարտ-ապրիլ ամիսներին կորոնավիրուսով պայմանավորված մենք ասում էինք՝ ժամանակը չէ քննադատության, պետք է պայքարենք կորոնավիրուսի դեմ,բայց, երբ տեսանք, որ համավարակը տարածվում է, մահերի թիվն աճում, «Բարգավաճ Հայաստան»-ը քաղհորհրդի նիստ հրավիրեց ու Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ այս պայմաններում Կառավարությունը պետք է հրաժարական տա։ Այս մասին Արմնյուզ ՀԸ՝ Անժելա Թովմասյանի հեղինակային «Հայելու առաջ» հաղորդման ժամանակ ասել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության փոխնախագահ Միքայել Մելքումյանը։


Ըստ Միքայել Մելքումյանի՝ Գագիկ Ծառուկյանը քաղաքական բանավեճի դիմումով էր հանդես եկել․ «Եթե կառավարման այս ձևն օգուտ չի բերում երկրին, պետք է համախմբվել ու միասին այս իրավիճակից դուրս գալ։ Մենք ասում ենք՝ օգոստոս-սեպտեմբերին երկիրն ընկնելու է տնտեսական կոլապսի մեջ»։

Դիտարկմանը՝ իշխանությունը պնդում է, որ Գագիկ Ծառուկյանը վաղուց է իմացել, որ ինչ-որ քրեական գործեր կան, որոնք մոտենում են ավարտին, դրա համար է նախահարձակ եղել, որպեսզի հետո ասի՝ քաղաքական հետապնդման է ենթարկվում, Միքայել Մելքումյանը նշել է․ «Քաղաքական առումով իշխանությունը դեմագոգիկ հայտարարություններ է անում։ Ծառուկյանն ամիսներ առաջ էր ասել, որ Կառավարությունը 97 տոկոսով պետք է փոխվի»։


Միքայել Մելքումյանի համոզմամբ՝ Գագիկ Ծառուկյանի հայտարարությունները տրամաբանական հաջորդականությամբ են եղել։

Հարցին՝ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն այսօր նշել էր, որ այս գործընթացներին քաղաքական երանգ տալով՝ Դուք փորձում եք սակարկումների գնալ, ինչը եղել է նաև Սերժ Սարգսյանի օրոք, Միքայել Մելքումյանը պատասխանել է․ «Գագիկ Ծառուկյանն այն մարդն է, որ երբեք չի ձգտել որևէ քաղաքական-պետական պաշտոնի։ Ես չգիտեմ՝ ինչ սակարկումների մասին է խոսքը։ Մենք ընդդիմադիր հիմնական քաղաքական ուժն ենք, այդ իշխանությունն է նման հայտարարություններով սակարկումների մասին խոսում»։

Միքայել Մելքումյանը հիշեցնում է, որ դեռ երկու տարի առաջ իրենց կուսակցությունն ու Գագիկ Ծառուկյանը աջակցել են հեղափոխությանն ու Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելուն։

Դիտարկմանը՝ փոշմանու՞մ եք աջակցելու համար, Միքայել Մելքումյանը ասել է․ «Ոչ, չենք փոշմանել։ Այդ պահին ինչ ճիշտ էր դա ենք արել։ Ժողովրդի կամքն էր դա»։

 

 

 

դիտվել է 2535 անգամ
Լրահոս
Ինչի՞ց է վախեցած Նիկոլը, ինչու՞ հեռացրեց փոխոստիկանապետերին (video) Իշխանությունն այնքան թուլացած է, որ ստիպված տեսեք՝ ինչ քայլերի է դիմում․ Էդգար Էլբակյան (video) #ՈՒՂԻՂ․ Նիկոլը թոշակառուներին սովի մատնելուց հետո, հիմա էլ անցել է Լարսի ժողովրդին․ Դանիելյան (video) Նիկոլը, Քոչարյանի վախից, թոշակները բարձրացրեց․ Էդգար Էլբակյան (video) Փաշինյա՛ն, մեկ է՝ թոշակառուներն ատում են քեզ․ Արշակ Սարգսյան (video) «Դավաճանու՞մ է Փաշինյանը կնոջը»․ ի՞նչ զրպարտություն, սա քննադատություն է․ փաստաբան (video) Փաշինյանից շատ ո՞վ է ստում, ինչքան կեղծիք որ նա է հրապարակել, ավելին դժվար է պատկերացնել. Օհանյան (video) Կուբանում կանխվել է ահшբեկչություն ռшզմական օդանավակայանում Արմավիրում սիրած տղայի հետ փախած աղջկան ծնողները տուն են բերել Ագրարային համալսարանը շուրջ 1 տարի գործում է առանց պետական հավատարմագրման Հովսեփ աբեղա Հակոբյանը ծառայության է կոչվել Արգենտինայի հայոց թեմում Գիշերները ջրամատակարարումը դադարեցվելո՞ւ է Ռուբենը Վարդանյանը որոշել է դատավճիռը չբողոքարկել, դա չի նշանակում համաձայնություն դատավճռի հետ և չի նշանակում հրաժարում պաշտպանությունից․ Վարդանյանի ընտանիք ԱՄՆ-ում տղամարդը դանակով հարձակվել է մարդկանց վրա. կա 5 զոհ Շտապօգնության ավտոմեքենայում բուժառուն հարվածել է բժշկին, ապա հրել, գցել ավտոմեքենայի հատակին Մի քիչ էլ անցնի` հայտարարիր, որ մի խումբ հայրենադավ ստահակներ լկտի արշավ են սկսել մեր կաթողիկոսի դեմ. Հովհաննես Խուդոյան «Գերագույն հոգևոր խորհուրդը հեղինակազրկված է այլևս». Պոլսո հայոց պատրիարքը Վեհափառին առաջարկում է սինոդական կառույց ստեղծել Շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն Հակակոռուպցիոն կոմիտեն, որ ամեն օր աջ ու ձախսպառնում էր մարդկանց, թե ընտրակաշառքի ոչ մի դրվագ չի հանդուրժվելու, կզբաղվի՞ Փաշինյանով. Արմեն Հովասափյան Խայտառակ վիճակ Եռաբլուրում․ Եռաբլուրը ձեզ համար տեռասային նստարաններ չեն․ Արթուր Չախոյան (video) Պոլսո Հայոց պատրիարքն առաջարկում է սինոդական կառույց ստեղծել #ՈՒՂԻՂ․ Նիկոլը վախեցած է․ ընդդիմությունը մեծ շանս ունի ընտրություններում կրելու․ Էդգար Էլբակյան (video) Իրանը մշակում է հրթիռներ, որոնք կարող են հարձակվել ԱՄՆ-ի վրա. Թրամփ Երկու հայ պաշտոնյաներ վատնում են հարկատուների գումարները Լոս Անջելես կատարած անօգուտ ուղևորության վրա. Հարութ Սասունյան «Ոտերս ուտի երկրի ղեկավարը»... տավուշցիներ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 25-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Գևորգյանը Փետրվարի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Փետրվարի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Փետրվարի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Փետրվարի 24-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Փետրվարի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Փետրվարի 24-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է տնտեսագետ, կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am