Լավրովը մայիսի 9-ին կլինի ԱՄՆ-ում
Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մայիսի 9-ին պաշտոնական այցով կմեկնի ԱՄՆ: Լավրովը բանակցություններ կվարի ԱՄՆ պետքարտուղար Թիլլերսոնի հետ, որի ընթացքում նրանք նաև կզրուցեն միջազգային հիմնական խնդիրների և երկկողմ հարաբերություններում առկա ընթացիկ հարցերի շուրջ: Այս մասին գրում է «Gazeta.ru»-ն:
