Շունչս կտրվում ա, ձեռքս ջարդում ես. Ոստիկանները բերման ենթարկեցին աշխարհահռչակ ըմբիշ Ռոման Ամոյանին (video)
Ազգային ժողովի մոտ այս պահին լարված իրավիճակ է:
Քիչ առաջ ոստիկանները բերման ենթարկեցին աշխահահռչակ ըմբիշ Ռոման Ամոյանին: «Շունչս կտրվում ա, ձեռքս ջարդում ես»,- բղավում էր ըմբիշը, սակայն իրավապահները շարունակում էին իրենց բռնի գործողությունները:
Ոստիկանները կանգ չառան նույնիսկ այն բանից հետո, երբ նրանց ասացին, որ գործ ունեն աշխարհի չեմպիոնի հետ:
