Կլինե՞ն բացականեր

  «Հրապարակ» օարթերթը գրում է.

Մասնակցելո՞ւ եք Գագիկ Ծառուկյանի անձեռնմխելիության հարցով քննարկումներին՝ հարցրինք «Լուսավոր Հայաստանի» ներկայացուցչին։ «Այո, իհարկե, որովհետեւ միակ ընկալումն այն է, որ խնդիրը քաղաքական է։ Քանի որ իշխանություններն այդքան ժամանակ ունեցել են՝ դատախազի «բերելիք» այդ հիմքերը ներկայացնելու համար, հիմա, երբ Ծառուկյանը կառավարության մասին քաղաքական հայտարարություն է արել, մեյդան հանեցին»:

Իսկ փակ, գաղտնի քվեարկությանն ինչպե՞ս եք մասնակցելու։ «Եթե «Բարգավաճը» մասնակցի, մենք եւս պետք է քննարկենք մասնակցության հարցը։ Գիտեք, «Իմ քայլն» ունի այնքան ձայն, որ խնդիրը «լուծման» տանի, այլ հարց է, որ նույն այդ քվեարկությամբ իմքայլականների տունը լուրջ կռիվ կընկնի»: Ինչո՞ւ, դուք ե՞ւս կարծում եք, որ իմքայլականների մի մասը չի մասնակցի կամ դեմ կքվեարկի, կամ անվավեր կդարձնի քվեաթերթիկը։ «Այո, իհարկե, եթե անգամ 5-10 նման պատգամավոր լինի, ապա արդեն իսկ թիմի ռասկոլ կարելի է արձանագրել»: Խոսակցություններ կան, որ դատախազը կգա, անձեռնմխելիությունից կզրկեն, սակայն, ինչպես Օսկանյանի դեպքում եղավ, խափանման միջոց կալանքի համաձայնությունը չեն տա։ «Չի բացառվում»: Ի դեպ, մեր տեղեկություններով, հնարավոր է, որ պառլամենտ հասած գլխավոր դատախազն ամբիոնին չհասնի՝ ԲՀԿ-ական պատգամավորները կարող են զբաղեցնել ամբիոնը եւ թույլ չտալ, որ հարցը ներկայացնի: Հիշենք․ նման մի դեպք եղավ 2002-ին` ՀԺԿ-ական ընդդիմադիր պատգամավորները գրավել էին ամբիոնը, եւ իշխանության ու ընդդիմադիրների մեջ «բլիժնի բոյ» գնաց:

դիտվել է 1016 անգամ
Լրահոս
«Վարչաբենդ»-ի անդամը Փաշինյանի` Գյումրիի համերգից առաջ միացել է «Ուժեղ Հայաստան»-ին Սևանում բախվել են «Hyundai Elantra»-ն և «Opel Astra»-ն․ կա վիրավոր «ԵՄ-ն գալիս է «օգնելու»․ բայց ո՞ւմ և ինչի՞ հաշվին․ Սուրենյանց Հայաստանի բնակիչներից օգնության առաջարկները մինչ օրս ստացվում են. Մովահեդ Ուժեղ Հայաստանում իրավունքը պետք է գերակայող լինի և գերակայի բոլոր դեպքերում․ Արամ Վարդևանյան Մայակովսկի գյուղում գետը դուրս է եկել հունից ու լցվել փողոցները․ դպրոցի ճանապարհն անանցանելի է Մերձավանում լարված իրավիճակ է Միքայել Սրբազանն՝ իր առողջական վիճակի մասին Երբ հայհոյախոսություն ենք ցանում և խրախուսում հակառակորդներին հայհոյախոսելը, ապա անխուսափելի պետք է ստանանք «ցանած սերմերի արդյունքը»․ Դանիելյան Սեյրան Օհանյանը հստակ նշեց՝ թշնամին որ հատվածում կարողացավ ճեղքել մեր պաշտպանական գիծն ու վճռել պատերազմի ելքը․ Խաչատրյան Ողբերգական ավտովթար․ բախվել են «Opel»-ն ու «Jeep»-ը․ կա 1 զոհ, 2 վիրավոր Երևանի դպրոցներից մեկում 15 և 14-ամյա տղաները միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել Եվ Ձեր իրական շքախումբը սրանք են՝ կեղտաբերան, բարոյազուրկ, էժան և այլեւս բացահայտված կլյաուզնիկները Երևանում 22-ամյա վարորդը, ոչ սթափ, չունենալով ավտոմեքենա վարելու իրավունք, Նար-Դոսի փողոցում «BMW»-ով հայտնվել է մայթին Հունվար-մարտ ամիսներին Վրաստան է այցելել շուրջ 1 մլն զբոսաշրջիկ Ամուսնալուծվա՞ծ, թե՞ վերամիավորված. Աննա Հակոբյանը Փաշինյանի հետ Գյումրում է Հնարավորություն չունեմ. Միքայել Սրբազան ԱԱԾ-ականները հանդիպումներ ունեցե՞լ են հոգևորականների հետ Օդի ջերմաստիճանը կնվազի Մեր թիմակիցները ստանում են կասկածելի զանգեր ու նամակներ Ժամանակն է առերեսվել իրականության հետ եւ պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am