Ասում եք՝ վանկարկում էին «Ծառուկյան, վարչապետ», բա ի՞նչ էիք ուզում, իրենք էին բերել այդ մարդկանց.Իմքայլական (video)
Մենք մեր գործողություններով որեւէ սահման չենք անցել, քաղաքական հետապնդում մեր իշխանության օրոք չի եղել եւ չի կարող լինել: Ոստիկանների գործողությունը համարում եմ օրինաչափ, ոստիկանները որեւէ բռնություն չեն կիրառել: Ուղղակի տեղի է ունեցել հավաք, որն Արտակարգ դրության պայմաններում իրավաչափ չէ, հավաքներ չի կարելի: Անչափ անհանգստացած եմ, որ մի 10 օր հետո ունենալու ենք վարակվածների մեծ թիվ, որի պատճառն էլ լինելու այդ ամբողջ գործողությունները:
Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը։
