Գիտեք՝ մենք նոր ե՞նք իմացել, որ Ծառուկյանն ու Վանեցյանը այգում հանդիպել են.Ալեն Սիմոնյան (video)
Ձեզ թվում է, որ Գագիկ Ծառուկյանի հանդիպումների մասին մենք իմացել ենք իր հայտարարությունից հետո՞: Դուք չարաչար սխալվում եք: Պարոն Ծառուկյանը հանդիպել է պարոն Վանեցյանի հետ նույն այգում բազմաթիվ անգամ եւ պարոն Վանեցյանը նույնպես դա չհերքեց:
ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխխոսնակ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ԲՀԿ առաջնորդի հայտարարությանը, թե իր հանդեպ տեղի է ունենում քաղաքական հետապնդում եւ որ ինքը հետ չի կանգնելու իր պայքարից:
