Արգիշտի Քյարամյանն ատրճանակից օգտվել գիտի՞, երբևէ վառոդի հոտ զգացել է՞. Գառնիկ Իսագուլյան (տեսանյութ)

Աշխարհում առաջին անգամ հատուկ ծառայությունների ղեկավար է նշանակվում մեկը, ով այդ ծառայության հետ որևէ կապ չունի: Այս մասին Արմնյուզ ՀԸ Անժելա Թովմասյանի՝ «Հայելու առաջ» հեղինակային հաղորդման ժամանակ ասել է «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանն՝ անդրադառնալով ԱԱԾ պետի փոփոխությանը:


Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ ԱԱԾ պետ է նշանակվել Արգիշտի Քյարամյանը, ով մինչև այս պաշտոնին նշանակվելը շատ արագ մի քանի պաշտոններ է ունեցել:

Ըստ Գառնիկ Իսագուլյանի՝ ԱԱԾ-ում անգամ մաքրող-մաքրուհի աշխատելու համար պետք է մարդ մոտ վեց ամիս նախապատրաստական փուլ անցնի. «Մենք մինչև անգամ չգիտենք՝ ո՞վ է Արգիշտի Քյարամյանի հայրը, իսկ մենք հիշում ենք, որ այս հարցի վերաբերյալ մամուլում շատ հրապարակումներ են եղել: Հիմա մենք ինչպե՞ս ենք այս կարևոր կառույցը վստահում նրան: Ինձ հետաքրքրում է՝ Արգիշտի Քյարամյանը երբևէ վառոդի հոտ զգացել է՞, կամ ատրճանակից օգտվել գիտի՞, թե՞ ոչ»:


Քաղաքական գործիչը չգիտի՝ Նիկոլ Փաշինյանի այս աննախադեպ նշանակումն ինչ ազդեցություն կունենա ԱԱԾ կառույցի վրա. «Ես գիտեմ մի բան՝ Նիկոլ Փաշինյանը վախենում է:Նա հասկանում է՝ իր շրջապատում այլևս աջակիցներ չեն մնացել, դրա համար էլ ուժայիններում նշանակում է այնպիսի մարդկանց, ովքեր կկատարեն իր հրամանները»:

Գառնիկ Իսագուլյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը հոգեվարքի մեջ է, դրա համար էլ այսպիսի նշանակումներ է անում. «Հիշե՛ք՝ Նիկոլ Փաշինյանը կա՛մ ցմահ դատապարտվելու է, կա՛մ աքսորվելու է իր հայրենի գյուղ»:

Խոսելով կորոնավիրուսով պայմանավորված երկրում ստեղծված իրավիճակի մասին՝ Գառնիկ Իսագուլյանն ասել է. «Խոսում ենք կադրերից. Նիկոլ Փաշինյանը Առողջապահության նախարար է նշանակել այնպիսի մարդու, որի օրոք տեսնում ենք՝ կորոնավիրուսի պատկերը Հայաստանում ինչպիսին է: Ամբողջ աշխարհում թվերը նվազում են, իսկ մեզ մոտ սարսափելի արագությամբ աճում»:

Գառնիկ Իսագուլյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանին ու այս իշխանությանը ձեռնտու է, որ Հայաստանում վարակակիրների թվերն աճեն:

Դիտարկմանը՝ շատ անպատասխանատու հայտարարություն եք անում, Գառնիկ Իսագուլյանը պատասխանել է. «Ես շարքային քաղաքացի եմ ու նման բան եմ ասում, իսկ, երբ երկրի ղեկավարն է ասում, որ ընդդիմությանը ձեռնտու է, որ Հայաստանում կորոնավիրուսի թվերն աճեն, դա ի՞նչ է»:

Գառնիկ Իսագուլյանի համոզմամբ՝ Նիկոլ Փաշինյանն ու Արսեն Թորոսյանը պետք է պատասխանատվության ենթարկվեն նրա համար, որ շատ բուժհաստատություններ չեն տրամադրում կորոնավիրուսով վարակակիրների բուժման համար:

դիտվել է 241 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am