Ինչ է կատարվում Արցախում. Արայիկ Հարությունյանը հակված չէ բավարարել Սամվել Բաբայանի բոլոր քմահաճույքները

«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախում ներքաղաքական, ավելի ճիշտ՝ ներիշխանական գործընթացները չեն զիջում հայաստանյան իրարանցումին։ Նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի եւ Սամվել Բաբայանի համագործակցության հուշագրից հետո Բաբայանն օրեցօր ընդլայնում է իր ազդեցության դաշտը։

Նախ՝ նրա պահանջով ընդարձակվել է Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմը. նախկին 2-3 հոգանոց աշխատակազմի փոխարեն այժմ այդ կառույցը բաղկացած կլինի 20 հոգանոց աշխատակազմից, բացի այդ՝ բյուջեով բավականին բարձր աշխատավարձեր են սահմանվել աշխատակազմի համար, քան նախկինում էր։

ԱԱԽ աշխատակազմի գրեթե տասնապատիկ աճը, այդուհանդերձ, Բաբայանի սրտով չէ․ նա ակնկալում էր առնվազն 40-50, իսկ եկող տարի՝ մինչեւ 80 հոգանոց աշխատակազմ, որպեսզի տեղավորի իր թիմակիցներին։ Այժմ ԱԱԽ-ն տեղակայված է կառավարության շենքում։

Բաբայանն ասել է, որ եկող տարի առանձին տարածք պետք է ունենան։ Արայիկ Հարությունյանը հակված չէ բավարարել Բաբայանի բոլոր քմահաճույքները, բայց կտրուկ մերժել էլ չի ուզում, թե ինչու, մեր աղբյուրների համար անհասկանալի է։ Ենթադրություններ կան, որ Բաբայանին նորընտիր նախագահի դեմ որպես «զենք» են պահում հայաստանյան շրջանակներից։

«Հակառակ պարագայում Արայիկ Հարությունյանը դաշնակների ու Աշոտ Ղուլյանի հետ խորհրդարանական մեծամասնություն կկազմեր, եւ նրանց համեստ ամբիցիաներն էլ բավարարելն այսքան թանկ չէր նստի իր վրա»,- ասաց մեր աղբյուրը։

Մենք ավելի վաղ գրել էինք, որ Բաբայանը նաեւ պետության հաշվին թիկնազոր է պահանջել, մի բան, որը չի ունեցել նախկին ԱԱԽ քարտուղարներից եւ ոչ մեկը։

Ի դեպ, Սամվել Բաբայանն այժմ ակտիվացնում է նաեւ ԱԱԽ տարածքային կառույցները․ այստեղ հավաքագրվում են կրթված, բուհ ավարտած երիտասարդներ, որոնց Բաբայանը մտադիր է տեղավորել իր ղեկավարած կառույցում եւ ոչ միայն։ ԱԱԽ-ն միակ համակարգը չէ, որտեղ Բաբայանը հավակնություններ է դրսեւորում։

Նա առաջարկել է բոլոր ոլորտներում փոխնախարարի մեկական հաստիք ավելացնել եւ հատկացնել իր թիմակիցներին։ Արցախում այս օրերին բոլորի խոսակցության թեման Սամվել Բաբայանն է եւ նրա ժամանակների վերադարձի մասին հիշողությունները։ Շատերի մոտ այնպիսի տպավորություն է, որ Բաբայանը պետության մեջ պետություն է կառուցում, իր ազդեցության դաշտը մեծացնում, ամրապնդվում։

Իսկ դա Արայիկ Հարությունյանի համար հղի է վտանգներով։ Մեզ ասացին նաեւ, որ Բաբայանը վերջին դասի BMW ջիփ է ձեռք բերել: Մեզ չհաջողվեց պարզել՝ բյուջեի՞ հաշվին, թե՞ անձամբ է գնել. նա տեւական ժամանակ է՝ չի պատասխանում զանգերին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 856 անգամ
Լրահոս
«Վարչաբենդ»-ի անդամը Փաշինյանի` Գյումրիի համերգից առաջ միացել է «Ուժեղ Հայաստան»-ին Սևանում բախվել են «Hyundai Elantra»-ն և «Opel Astra»-ն․ կա վիրավոր «ԵՄ-ն գալիս է «օգնելու»․ բայց ո՞ւմ և ինչի՞ հաշվին․ Սուրենյանց Հայաստանի բնակիչներից օգնության առաջարկները մինչ օրս ստացվում են. Մովահեդ Ուժեղ Հայաստանում իրավունքը պետք է գերակայող լինի և գերակայի բոլոր դեպքերում․ Արամ Վարդևանյան Մայակովսկի գյուղում գետը դուրս է եկել հունից ու լցվել փողոցները․ դպրոցի ճանապարհն անանցանելի է Մերձավանում լարված իրավիճակ է Միքայել Սրբազանն՝ իր առողջական վիճակի մասին Երբ հայհոյախոսություն ենք ցանում և խրախուսում հակառակորդներին հայհոյախոսելը, ապա անխուսափելի պետք է ստանանք «ցանած սերմերի արդյունքը»․ Դանիելյան Սեյրան Օհանյանը հստակ նշեց՝ թշնամին որ հատվածում կարողացավ ճեղքել մեր պաշտպանական գիծն ու վճռել պատերազմի ելքը․ Խաչատրյան Ողբերգական ավտովթար․ բախվել են «Opel»-ն ու «Jeep»-ը․ կա 1 զոհ, 2 վիրավոր Երևանի դպրոցներից մեկում 15 և 14-ամյա տղաները միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել Եվ Ձեր իրական շքախումբը սրանք են՝ կեղտաբերան, բարոյազուրկ, էժան և այլեւս բացահայտված կլյաուզնիկները Երևանում 22-ամյա վարորդը, ոչ սթափ, չունենալով ավտոմեքենա վարելու իրավունք, Նար-Դոսի փողոցում «BMW»-ով հայտնվել է մայթին Հունվար-մարտ ամիսներին Վրաստան է այցելել շուրջ 1 մլն զբոսաշրջիկ Ամուսնալուծվա՞ծ, թե՞ վերամիավորված. Աննա Հակոբյանը Փաշինյանի հետ Գյումրում է Հնարավորություն չունեմ. Միքայել Սրբազան ԱԱԾ-ականները հանդիպումներ ունեցե՞լ են հոգևորականների հետ Օդի ջերմաստիճանը կնվազի Մեր թիմակիցները ստանում են կասկածելի զանգեր ու նամակներ Ժամանակն է առերեսվել իրականության հետ եւ պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am