Կողոպուտի համար դատվածը նշանակվել է տնօրեն

«Հրապարակ» օրաթերթը գրում է. 

Հունիսի 4-ին տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով ոմն Աշոտ Առուշանյան նշանակվել է «Հայավտոկայան» ՓԲԸ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։ Պապիկյանի խոսնակը փոխանցեց, որ առաջիկայում մրցույթ կհայտարարվի այդ պաշտոնի համար, որից հետո միայն նշանակում կլինի, դեռ հայտնի չէ մրցույթի օրը։ Տնօրենի ԺՊ Աշոտ Առուշանյանը 2012 թվականին դատապարտվել է 5 տարի 6 ամիս ազատազրկման՝ «նախնական համաձայնությամբ, խմբով, առանձնապես խոշոր գումարի գաղտնի հափշտակության» համար, որպես կազմակերպիչ: 2008-ից աշխատել է HSBC բանկում, 2010թ. հունիս ամսից՝ բանկի գլխամասում, որպես ռիսկային կառավարման բաժնի գլխավոր մասնագետ։ Իմանալով, որ «Մանանա Գրեյն» ՍՊԸ-ի փոխտնօրենը գալու է բանկ՝ 240 հազար դոլար վարկը փակելու, իր համադասարանցու՝ Էդգար Կարաքեշիշյանի հետ կազմակերպել է կողոպուտ։ Հանցագործները, մի քանի օր հետեւելուց հետո, «Մանանա Գրեյնի» փոխտնօրեն Արմեն Մանուկյանի ավտոմեքենայի ապակին կոտրելով՝ հափշտակել են ավտոմեքենայում գտնվող 56 մլն 400 հազար դրամ գումարը։ Ուշագրավ է, որ Առուշանյանի դեմ ցուցմունք տված անձը որոշ ժամանակ անց հայտնաբերվել է կախված։ Այս անձնավորության պատիժը թավշյա հեղափոխության ժամանակ ազատ ռեժիմի է փոխվել, եւ նա աջակցել է հեղափոխականներին, այդ թվում՝ նաեւ նյութապես։ Հիմա, ըստ էության, նրան հատուցում են այդ աջակցության համար՝ աչք փակելով նրա դատվածության վրա։

դիտվել է 2103 անգամ
Լրահոս
«Վարչաբենդ»-ի անդամը Փաշինյանի` Գյումրիի համերգից առաջ միացել է «Ուժեղ Հայաստան»-ին Սևանում բախվել են «Hyundai Elantra»-ն և «Opel Astra»-ն․ կա վիրավոր «ԵՄ-ն գալիս է «օգնելու»․ բայց ո՞ւմ և ինչի՞ հաշվին․ Սուրենյանց Հայաստանի բնակիչներից օգնության առաջարկները մինչ օրս ստացվում են. Մովահեդ Ուժեղ Հայաստանում իրավունքը պետք է գերակայող լինի և գերակայի բոլոր դեպքերում․ Արամ Վարդևանյան Մայակովսկի գյուղում գետը դուրս է եկել հունից ու լցվել փողոցները․ դպրոցի ճանապարհն անանցանելի է Մերձավանում լարված իրավիճակ է Միքայել Սրբազանն՝ իր առողջական վիճակի մասին Երբ հայհոյախոսություն ենք ցանում և խրախուսում հակառակորդներին հայհոյախոսելը, ապա անխուսափելի պետք է ստանանք «ցանած սերմերի արդյունքը»․ Դանիելյան Սեյրան Օհանյանը հստակ նշեց՝ թշնամին որ հատվածում կարողացավ ճեղքել մեր պաշտպանական գիծն ու վճռել պատերազմի ելքը․ Խաչատրյան Ողբերգական ավտովթար․ բախվել են «Opel»-ն ու «Jeep»-ը․ կա 1 զոհ, 2 վիրավոր Երևանի դպրոցներից մեկում 15 և 14-ամյա տղաները միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել Եվ Ձեր իրական շքախումբը սրանք են՝ կեղտաբերան, բարոյազուրկ, էժան և այլեւս բացահայտված կլյաուզնիկները Երևանում 22-ամյա վարորդը, ոչ սթափ, չունենալով ավտոմեքենա վարելու իրավունք, Նար-Դոսի փողոցում «BMW»-ով հայտնվել է մայթին Հունվար-մարտ ամիսներին Վրաստան է այցելել շուրջ 1 մլն զբոսաշրջիկ Ամուսնալուծվա՞ծ, թե՞ վերամիավորված. Աննա Հակոբյանը Փաշինյանի հետ Գյումրում է Հնարավորություն չունեմ. Միքայել Սրբազան ԱԱԾ-ականները հանդիպումներ ունեցե՞լ են հոգևորականների հետ Օդի ջերմաստիճանը կնվազի Մեր թիմակիցները ստանում են կասկածելի զանգեր ու նամակներ Ժամանակն է առերեսվել իրականության հետ եւ պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am