Պուտինը Մակրոնին շնորհավորել է
«Ֆրանսիայի քաղաքացիները երկիրը ձեզ վստահեցին գլխավորել Եվրոպայի ու ամբողջ համաշխարհային հանրակցության համար ոչ դյուրին ժամանակաշրջանում: Ահաբեկչության եւ մարտնչող ծայրահեղականության սպառնալիքների աճն ուղեկցվում է տեղային հակամարտությունների ծավալմամբ եւ ամբողջ տարածաշրջանների ապակայունացմամբ: Այս պայմաններում առանձնապես կարեւոր է հաղթահարել փոխադարձ անվստահությունը եւ միավորել ջանքերը միջազգային կայունության ու անվտանգության ապահովման համար»,- Ֆրանսիայի նորընտիր նախագահին շնորհավորական ուղերձում ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Կրեմլի փոխանցմամբ,Ռուսաստանի նախագահը հավաստել է «երկկողմ, տարածաշրջանային եւ գլոբալ օրակարգի հրատապ հարցերի շուրջ կառուցողական համատեղ աշխատանքի պատրաստակամությունը, վստահություն հայտնելով, որ դա համապատասխանում է Ռուսաստանի եւ Ֆրանսիայի ժողովուրդների արմատական շահերին»:
