Թուրքիայում հարձակվել են Հայոց ցեղասպանության մասին գրքեր հրապարակող հրատարակչատան վրա
Թուրքական Demokrathaber.net-ը հայտնում է,որ թուրքական ոստիկանությունը մայիսի 7-ին հարձակվել է հայտնի հրապարակախոս, Հայոց ցեղասպանությունը ճանաչած գործիչ Ռագըփ Զարաքոլուի և նրա կնոջ՝ Այշենուր Զարաքոլուի հիմնադրած «Բելգե» հրատարակչատան վրա, առգրավվել է երկու հազար գիրք: Թեպետ ոստիկանական աշխատակիցները հայտնել են, որ «Պետություն չունեցող քրդեր» և «Մահվանից ավելի դժվար որոշումներ» գրքերը հավաքելու որոշում ունեն, սակայն առգրավվել են այլ գրքեր ևս: Հրատարակչատան աշխատակից Մեհմեթ Ալի Վարըշը ձերբակալվել է, հետո ազատ արձակվել: «Բելգե» հրատարակչատունը հայտնի է Հայոց ցեղասպանության ու հայկական հարցի վերաբերյալ մի քանի տասնյակ գրքերի տպագրությամբ:
