Չիկագոյում կրակ են բացել հուղարկավորության թափորի վրա
CNN հեռուստաալիքը հայտնում է,որ ԱՄՆ-ի Չիկագո քաղաքում անհայտ անձինք կրակ են բացել հուղարկավորության թափորի վրա, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 2, վիրավորվել՝ 8 մարդ: Երկու տղամարդ հրացաններից կրակ են բացել հուղարկավորության մասնակիցների վրա, որոնք հավաքվել էին, որպեսզի հարգեին նույն օրը կռվի հետևանքով սպանված մարդու հիշատակը:
