«Սրտբաց» խոսակցություն նորընտիր նախագահի հետ
Գերմանիայի կառավարության ղեկավարի մամուլի քարտուղարը հայտնում է,որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը մայիսի 7-ի երեկոյան հեռախոսազրույց է ունեցել Էմանուել Մակրոնի հետ և շնորհավորել է նրան Ֆրանսիայի նախագահական ընտրություններում հաղթելու կապկցությամբ և հույս է հայտնել, որ Ֆրանսիայի և Գերմանիայի հարաբերություններն ավելի բարեկամական կդառնան և շնորհակալություն է հայտնել Մակրոնին «աշխարհի համար բաց Եվրամիության միասնականությանն ուղղված պայքարի» համար: Քաղաքական գործիչների հեռախոսազրույցը տևել է շուրջ 10 րոպե, իսկ Մակրոնը «սրտբաց» խոսակցության ընթացքում խոստացել է որքան հնարավոր է շուտ ժամանել Բեռլին:
