Ուշագրավ զարգացումներ «օրենքով գող» Արսեն Մկրտչյանի գործով. ո՞վ է «քաշել» Փաշինյանին

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ «օրենքով գող» Արսեն Մկրտչյանի` Արսեն Երեւանսկու նկատմամբ հարուցված քրեական գործով կալանավորվել է Գեղարքունիքի մարզի Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը:

Նշենք, որ Գեղամասար խոշորացված համայնքն իր մեջ ներառում է Սոթք, Ազատ, Ավազան, Արեգունի, Արփունք, Գեղամաբակ, Գեղամասար, Դարանակ, Կախակն, Կութ, Կուտական, Նորաբակ, եւ Փոքր Մասրիկ գյուղերը:

Իսկ հիմա ամեն ինչի մասին սկզբից:

Ինչպես հայտնի է« այս տարվա մայիսի 21-ին քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի կողմից, քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու եւ ղեկավարելու հիմնավոր կասկածանքով, ԱԱԾ քննչական դեպարտամենտ էր բերման ենթարկվել, իսկ ավելի ուշ կալանավորվել «օրենքով գող» Արսեն Երեւանսկի մականունով Արսեն Մկրտչյանը:

Ըստ ԱԱԾ-ի՝ Արսեն Մկրտչյանը քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու կամ դրա հետապնդած նպատակների իրականացմանը ներգրավված լինելու կամ քրեական ենթամշակույթ կրող խմբավորման հավաքներ կազմակերպելու կամ դրանց մասնակցելու կասկածանքով՝ Բասար մականունով Արմեն Մելքոնյանի հետ կազմակերպել են քրեական ենթամշակույթ կրող խմբավորման հավաքներ:

ԱԱԾ-ն տեղեկացրեց, որ դրանց մասնակցելու կասկածանքով բերման են ենթարկվել 8 անձ: Վերոնշյալ անձանց բնակարաններում եւ ավտոմեքենաներում կատարվել են ընդհանուր թվով 22 խուզարկություններ, որոնց արդյունքում հայտնաբերվել եւ առգրավվել են առանձնապես խոշոր չափերի գումարներ, թմրամիջոց, ինչպես նաեւ քրեական գործի համար նշանակություն ունեցող այլ առարկաներ: Նախաքննական մարմնի կողմից բերման ենթարկված անձանցից 7-ը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված հիմքերի առկայության պայմաններում ձերբակալվել են, իսկ 3-ի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին:

Նշենք, որ այս գործով «օրենքով գող» Արսեն Երեւանսկին չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը, եւ օրերս նրան առողջական խնդիրների պատճառով տեղափոխվել են դատապարտյալների հիվանդանոց: Ու մինչ բժիշկները զբաղված են Արսեն Երեւանսկու առողջական խնդիրները լուծելով, սույն քրեական գործով ArmLur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել:

Համայնքի ղեկավարը՝ ճաղերի հետեւում

Մասնավորապես, կալանավորված անձանց մեջ է Գեղարքունիքի մարզի Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը: Իսկ ինչպե՞ս է նա ներքաշվել գողականների հավաքների մեջ, եւ, առհասարակ, ինչի՞ համար է կալանավորվել: Այսպիսով, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Գեղամասար համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը ֆինանսական խնդիրներ է ունեցել կոնկրետ անձանց հետ: Ըստ մարզում տարածված լուրերի՝ Գեղամասար համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը բազմաթիվ մարդկանց գումար է պարտք, եւ մարդիկ չեն կարողացել հետ ստանալ իրենց գումարները: Նրանք օգնության են կանչել գողականներին, որպեսզի իրենց հասանելիք գումարները ստանան:

Ահա այստեղ էլ գործը հասել է դիվանբաշուն. «օրենքով գող» Արսեն Երեւանսկին միջնորդավորված կամ ուղիղ եղանակով Հակոբ Ավետյանից պահանջել է վճարել մարդկանց գումարները, եւ այդ ողջ խոսակցությունները Ազգային անվտանգության ծառայության կողմից գաղտնալսվել են: Հենց այդ պատճառով էլ Ազգային անվտանգության ծառայությունը հենց գյուղապետարանի շենքից կալանավորել է Գեղամասար համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանին: Ավելին, մեզ հասած լուրերի համաձայն՝ Հակոբ Ավետյանին ԱԱԾ-ն առաջարկել է պատմել ողջ եղելությունը` խոստանալով այդ դեպքում խրախուսել, սակայն Գեղամասար համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը ցանկալի ցուցմունք չի տվել ԱԱԾ քնիչներին եւ դրա պատճառով մնացել է կալանքի տակ:

Օրինակելի պաշտոնյան` պարտքերի մեջ

Բայց չմոռանանք ամենակարեւորի մասին. իսկ ինչո՞վ հայտնի դարձավ Գեղամասար համայնքի ղեկավարը, եւ հիմա որտե՞ղ է հայտնվել: Դեռես 2018 թվականի նոյեմբերի 19-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով գնացել էր Գեղարքունիքի մարզ եւ Մարզպետարանի նիստերի դահլիճում մարզի համայնքների ղեկավարների ու մարզի այլ պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ, որպես սեփական քրտինքով, զրոյից մինչեւ բարեկեցության հասնելու օրինակ, ներկայացրել էր Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանին:

«Երբ խոսք է գնում բարեկեցության հասնելու մասին, շատերը մտածում են, թե դրան կարելի է հասնել այն ժամանակ, երբ երկիրը դառնա բարեկեցիկ: Մինչդեռ մարդիկ պետք է իրենց աշխատանքով բարեկեցություն ապահովեն թե իրենց, թե երկրի համար: Ես ուզում եմ բերել Գեղամասար համայնքի ղեկավարի օրինակը: Նա բնակվում է Սոթք գյուղում, որտեղ համատարած աղքատություն է նկատվում, բոլոր տները գտնվում են անշուք վիճակում, իսկ, ահա, այնտեղ աչքի է զարնում մի շքեղ առանձնատուն, որի սեփականատերը բարեկեցության է հասել զրոյից՝ սեփական քրտինքով վաստակ ստեղծելով: Մենք պետք է, որպես պետություն, քաջալերենք նման մարդկանց աշխատանքը: Իսկ հիմա ուզում եմ, որ նա ներկայանա ձեզ եւ պատմի, թե ինչ ջանքերի գնով է ստեղծել իր վաստակը»,- նշել էր ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Եվ, ահա, այս խոսքերից երկու տարի անց պարզվում է՝ համայնքի ղեկավարը, ըստ ուժայինների տեղեկությունների, պարտքերի մեջ է, չի վերադարձրել անգամ գյուղատնտեսական աշխատանք կատարած որոշ մարդկանց գումարները, «օրենքով գողերի» հետ ֆինանսական հարցերի շուրջ ներքին «ռազբորկաների» մեջ է եւ այլն: Ընդ որում, ուժայինները պարզել են, որ այս ամենը նոր չեն: Եվ հարց է առաջանում՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ո՞վ է խաբել, ինչո՞ւ, ի՞նչ նկրտումներով են Գեղամասար համայնքի ղեկավարին ՀՀ վարչապետի մոտ մատուցել որպես օրինակելի պաշտոնյա` զրոյից արդյունքների հասած:

Թերեւս ԱԱԾ-ն այս հարցի պատասխանն էլ կգտնի, բայց արձանագրենք, որ քրեական ենթամշակույթի կոնկրետ դրսեւորումներով այժմ համայնքի ղեկավար կա կալանավորված»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 1938 անգամ
Լրահոս
«Վարչաբենդ»-ի անդամը Փաշինյանի` Գյումրիի համերգից առաջ միացել է «Ուժեղ Հայաստան»-ին Սևանում բախվել են «Hyundai Elantra»-ն և «Opel Astra»-ն․ կա վիրավոր «ԵՄ-ն գալիս է «օգնելու»․ բայց ո՞ւմ և ինչի՞ հաշվին․ Սուրենյանց Հայաստանի բնակիչներից օգնության առաջարկները մինչ օրս ստացվում են. Մովահեդ Ուժեղ Հայաստանում իրավունքը պետք է գերակայող լինի և գերակայի բոլոր դեպքերում․ Արամ Վարդևանյան Մայակովսկի գյուղում գետը դուրս է եկել հունից ու լցվել փողոցները․ դպրոցի ճանապարհն անանցանելի է Մերձավանում լարված իրավիճակ է Միքայել Սրբազանն՝ իր առողջական վիճակի մասին Երբ հայհոյախոսություն ենք ցանում և խրախուսում հակառակորդներին հայհոյախոսելը, ապա անխուսափելի պետք է ստանանք «ցանած սերմերի արդյունքը»․ Դանիելյան Սեյրան Օհանյանը հստակ նշեց՝ թշնամին որ հատվածում կարողացավ ճեղքել մեր պաշտպանական գիծն ու վճռել պատերազմի ելքը․ Խաչատրյան Ողբերգական ավտովթար․ բախվել են «Opel»-ն ու «Jeep»-ը․ կա 1 զոհ, 2 վիրավոր Երևանի դպրոցներից մեկում 15 և 14-ամյա տղաները միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել Եվ Ձեր իրական շքախումբը սրանք են՝ կեղտաբերան, բարոյազուրկ, էժան և այլեւս բացահայտված կլյաուզնիկները Երևանում 22-ամյա վարորդը, ոչ սթափ, չունենալով ավտոմեքենա վարելու իրավունք, Նար-Դոսի փողոցում «BMW»-ով հայտնվել է մայթին Հունվար-մարտ ամիսներին Վրաստան է այցելել շուրջ 1 մլն զբոսաշրջիկ Ամուսնալուծվա՞ծ, թե՞ վերամիավորված. Աննա Հակոբյանը Փաշինյանի հետ Գյումրում է Հնարավորություն չունեմ. Միքայել Սրբազան ԱԱԾ-ականները հանդիպումներ ունեցե՞լ են հոգևորականների հետ Օդի ջերմաստիճանը կնվազի Մեր թիմակիցները ստանում են կասկածելի զանգեր ու նամակներ Ժամանակն է առերեսվել իրականության հետ եւ պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am