ԲԱՑ ՆԱՄԱԿ «ԱՇՈՏԻ ՏԱՏԻՆ»

ԲԱՑ ՆԱՄԱԿ «ԱՇՈՏԻ ՏԱՏԻՆ»
Տիկնայք և Պարոնայք, բոլորս հիշում ենք 2018 թվականի բռնի հեղաշրջման ժամանակ Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած այն միջադեպը, երբ ցուցարարներից մեկը դիմեց սիմվոլիկ «Աշոտին»՝ որպես հավաքական կերպար պատմելով նրա տատի մասին։ Եվ այսպես...
Բարև «Աշոտի ՏԱՏ»։ Ինչպե՞ս ես։ Հիշու՞մ ես երբ որդիդ հրաման էր կատարում՝ պաշտպանելով ՀՀ Սահմանադրական կարգը, Դու որոշեցիր «կռիվ-կռիվ» խաղալ ու դուրս եկար միտինգավորների մեջ։ Այն ժամանակ Դու չէիր էլ հասկանում, թե ինչ են նրանք ուզում, բայց կոչերը, որ հնչում էին, հոգեվիճակը, որ տիրում էր, Քեզ դուր էր գալիս։ Եվ Քո պատճառով «Աշոտը» չկատարեց հրամանը ու հեռացավ՝ պատիժ կրելով։ Որովհետև սիրում էր Քեզ։ Ոչ թե որովհետև համարում էր, որ ճիշտ ես։
Հիմա՛ ինչպե՞ս ես, «Արդարության պատահական ազատամարտիկ»։ Լա՞վ ես... Կոմունալներդ դժվարանու՞մ ես վճարել... Դիմակով նստած ես տանը և մարդ չկա, որ Քեզ համար հաց գնի՞... Ամեն բան թանկացե՞լ է... Այն օրն էլ Աշոտը զանգեց ու ասեց, որ Քո ծոռին տրված պետության 26 000 խղճուկ դրամը պահանջել են հետ վերադարձնե՞լ... Նեղվել ես։ Հասկանում եմ։ Միամիտ ու մաքուր մարդ ես, ու Քեզ խաբեցին։ Պատահում է։ Ուղղակի ամբողջ կյանքդ մեծ ցուցադրողականությամբ և Հայրենիքի նկատմամբ ցածր պատասխանատվությամբ ես ապրել։ Ոչինչ։ Հիշու՞մ ես ինչ լավ էիր զգում երբ Մաշտոցի պողոտայի վրա խորոված էիր ուտում։ Կարծում էիր ձրի՞ է։ Հիմա դիմակներ գնելով այդ խորովածի փողն ես տալիս՝ ամսական 10 000 դրամի դիմակ գնելով ու վճարելով անհասկանալի է թե ինչի համար։ Ասե՞մ թե ինչի համար՝ այն խորովածի։ Տեսար թե ինչ թանկ խորոված ես կերել...
Սիրու՞մ ես հեքիաթներով ապրել։ Քեզ հեքիաթներով էլ կերակրեցին։ Գլուխդ լվացին։ Հիշու՞մ ես ասում էին՝ «Տեսա՞ք թե Փաշինյանը Պուտինին ոնց կզցրեց»։ Ձմեռը գազով ես տաքանալու չէ՞։ Նախկինում դժվարությա՞մբ էիր վճարում... իսկ հիմա՞։ Էէէէ Աշոտի գործերն էլ լավ չեն, որ գոնե Քեզ օգնի, բայց ինքը Քեզ շատ է սիրում ու չի նեղանում քեզանից։ Ուղղակի երբեմն որ զանգում է մեղմ նախատինքով ասում է՝ «Տատ ջան էս ի՞նչ արիր»։ Սպասում էիր, որ Ալեքսանյան Սամվելի կամ Սուքիասյան Խաչիկի ունեցվածքը ձեռքից կխլեն ու կբաժանեն Քե՞զ։ Պարզվեց, որ Քեզ հերթ չի հասնելու։ Դրանք էլ առաջվա պես Քեզ ու քո ընկերուհիներին կլպելու են ու կլպեն։
Ասում ես լավ չե՞ս... Ասում ես սխալվե՞լ ես... Պատահում է, ուղղակի երբեմն քայլ անելուց մտածիր թե այդ քայլիդ պատասխանատվությունը Քեզ ինչ գին է արժենալու։ Երբ դատարանի մոտ, արևին կանգնած, գոռում էիր «բանտարկեք Քոչարյանին», համոզված էիր, որ գոնե դրանից հետո լա՞վ ես ապրելու։ Չգիտեիր էլ թե ինչի համար պիտի բանտարկեն, ու ինչ վատ բան է արել նա։ Հը, ո՞նց ես ապրում... Քոչարյանը արդեն 2 տարի է բանտարկված է։ Ավելի վա՞տ... Քոչարյանի ժամանակ ավելի լա՞վ ես ապրել։ Ախր քեզ խամաճիկի պես խաղացրեցին ու խաբեցին...
Ասում ես թե հիասթափվա՞ծ ես։ Չէէէ այդպես չեղավ։ Էս «Բորշը» Դու՛ ես եփել, Աշոտի երեխուն Դու՛ ես սոված թողել, Աշոտի ընտանիքը Դու՛ ես անհույս թողել, էն անմեղ մարդուն՝ Ռոբերտ Քոչարյանին, ով իր կյանքը նվիրեց նրան, որ Քո աղջիկը կարողանա Աշոտի նման տղա ունենա ու առողջ մեծացնի, այլ ոչ էնպես, ինչպես շատերը մինչև 1998 թվականը՝ հիվանդ երեխաներ ունենա, Դու ես բանտարկել, ու չես թողնում, որ երկիրը՝ երկիր սարքի, ու Քեզ էլ արժանապատիվ կյանքի վերադարձնի...
Դու եփել էս ու Դու էլ կամ պիտի ուտես, կամ թափես։ Վեր կաց, մի թաքնվի տանը։ Ամբողջ Հայ ազգը ճանաչում է Քեզ ու գիտի, որ եթե Դու չլինեիր, այս խաբեբաները իշխանության չէին գա։ Մի թաքնվիր։ Որովհետև Քո եփած բորշը, ստիպողաբար մեզ ել են կերցնում։
Ներող ՄԵԾ ՄԱՅՐ, որ էսպես եմ դիմում, ուղղակի ես էլ եմ Քեզ շատ սիրում, ու կողքիդ կանգնելու եմ որ դուրս գաս։ Բայց այս անգամ հստակ իմացիր ինչի համար ես դուրս գալու՝ Արցախում զոհված Քո հարևան Ավետի պատվի ու հիշատակի համար ես դուրս գալու, որն այժմ ակտիվորեն պղծում են, ախր լավ մարդ էր, Դու էլ իրեն շատ էիր սիրում... Քո ծոռների ապագա կրթության համար ես դուրս գալու, որը հիմա ուղղակիորեն ոչնչացնում են, ախր դու ուզում ես, որ մեծ մարդ դառնան... Տատուդ երգած հայդուկական երգերի պահպանման համար ես դուրս գալու, որի փոխարեն, մեզ որպես մշակույթ՝ «Հուզանք ու զանգ» են մատուցում... «Որձակ ու Տեր» տղամարդկանց ու «Հեզ ու համեստ» կանանց պահպանման համար ես դուրս գալու՝ հիշու՞մ ես երբ հարս էիր ընտրում... կամ ինչպես ես փեսայովդ հպարտանում... Եղեռնից մազապուրծ եղած Քո պապի երազանքի համար ես դուրս գալու, որ աշխարհում՝ ՀԱՅԻ ՀԱՅԱՍՏԱՆ մնա, ԱՐԱՐԱՏ մնա... Չէ, մի կտոր հացի համար չես դուրս գալու, ինչով Քեզ խաբեցին 2018-ին ու չտվեցին... Ռոբերտ Քոչարյանի ազատության համար ես դուրս գալու, ով միշտ խոսքի տերն ա եղել ու հիմա էլ էս «Էրգիրը» նման այլանդակված վիճակից կշտկի...
Առողջ եղիր ՄԵԾ ՄԱՅՐ, անկախ նրանից, թե ինչ արեցիր 2018 թվականին, քանզի քանի Դու կաս՝ ազգը կա, ու անկախ այս ամենից, ինձ համար պատիվ է լինելու Քո առջև ծնկի գալ ու Քո գեղեցիկ՝ ՀԱՅ ԿՆՈՋ ՁԵՌՔԸ ՀԱՄԲՈւՐԵԼ, որովհետև եթե այսպես շարունակվի, Դու այս երկրի վերջին սուրբն ես լինելու։

Գրել է հոգեբան Միհրդատ Մադաթյանը

դիտվել է 1012 անգամ
Լրահոս
Իշխանությունը կորցնելու վախերի մեջ ապրողը Սպանվածը  հասարակ ընտանիքի տղա էր Թուրքիայում F-16 է կործանվել․ օդաչուն զոհվել է Թրամփն ու Զելենսկին հեռախոսազրույց են ունեցել Փաշինյանի հասցեին վիրավորանք հնչեցնելու համար ձերբակալվել է «TikTok»-ում հայտնի Հայկ Եղյանը Նորոգված հոգով կարողանանք ժառանգել խոստացված երկիրը․ Արագածոտնի թեմ Թուրքիայում տեղակայված ՆԱՏՕ-ի օդային ուժերը մշտադիտարկում են Իրանը Խոշոր հրդեհ է բռնկվել․ կրակը տեսանելի է մի քանի կմ-ից Դատախազությունը հերքում է՝ Եկեղեցու՝ օտարերկրյա ֆինանսավորման վերաբերյալ քրեական վարույթներ չկան Թրամփը չունի Իրանի վրա հաձակման որևէ լավ ընտրանք․ հնարավոր պшտերազմն իրանցիները դիտարկելու են գոյութենական հարց՝ կենաց-մահու կռիվ. Վարդան Ոսկանյան Կ․Պոլսի հայոց պատրիարքությունը Մայր Աթոռին քննադատող և անուղղակիորեն Նիկոլ Փաշինյանին աջակցող հայտարարություն է տարածել. Կարպիս Փաշոյան Մեր հայրերին ու մայրերին ՔՊ-ն դարձրել է քաղաքական գործիք. Արման Թաթոյան Լեհաստանի պաշտպանության նախարարը հայտարարել է բանակի թվաքանակը մեծացնելու ցանկության մասին ԱՄՆ-ն առաջընթաց է գրանցում թե՛ Ռուսաստանի, թե՛ Ուկրաինայի հետ հարաբերություններում. Ջեյ Դի Վենս Լոնդոնի և Փարիզի` Կիևին միջուկային զենքի հարցում օգնելու ծրագրերը մանիպուլյացիա են. Զախարովա Գերմանիան պահանջում է Իրանից կառուցողական քայլեր` խաղաղության պահպանման համար ԱԳՆ-ն չի հերքում, որ Միրզոյանը Բրյուսել նամակ է գրել՝ խնդրելով արագ արձագանքման խումբ ուղարկել Երևան. «Փաստինֆո» Երևանում մեքենաներ են բախվել․ վիրավոր կա Հայաստանը ջրի պակաս չունի. Այն, որ անցնում են ջրամատակարարման 17–ժամյա ռեժիմի, վատ կառավարման արդյունք է. երկրաբան Ադրբեջանից նավթամթերքի հերթական խմբաքանակն է առաքվում Հայաստան ՀԷՑ-ը խլվեց և զրկվեց լիցենզիայից, իսկ Վեոլիան շարունակում է իր լիցենզավորված գործունեությունը. Դավիթ Ղազինյան Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ բանակցել կամ պատասխանել սպառնալիքներին․ Իրանի խորհրդարանի նախագահ Վրաստանում կկայանա Թուրքիա-Ադրբեջան-Վրաստան 7-ր համաժողովը
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Փետրվարի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Փետրվարի 25-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Գևորգյանը Փետրվարի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Փետրվարի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Փետրվարի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Փետրվարի 24-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Փետրվարի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am