Ծառուկյանից ինչ «խաղալիք» է բաժին հասել Նիկոլ Փաշինյանին

Ընդդիմադիր դաշտի ակտիվությունը իշխանությանը դրել է աննախանձելի վիճակում, այստեղ կատարյալ քաոս է, ուր աջ ձեռքը չգիտի, թե ձախն ինչ է անում, թեպետ մեծ հաշվով ոչ մեկ ոչինչ էլ չի անում, նրանց մնացել է միայն խոսել ընդդեմ քաղաքական հակառակորդների կամ ստատուսների մարաթոն կազմակերպել: Բայց այս հարցում անգամ այնքան ապաշնորհ են, որ հետեւողական մի գիծ չեն տանում ամեն օր հակասում են իրենք իրենց: Շուրջ մեկ շաբաթ է իշխանականները Նիկոլ Փաշինյանի հոգեւոր հոր՝ Լեւոն Տեր Պետրոսյանի հուշումով սկսեցին թմբկահարել, կոչեր անել, թե կորոնավիրուսային պատերազմի ժամանակ ներքաղաքական հարցեր չդնել ու իշխանությունների դեմ չպայքարել, քանզի հայրենիքը վտանգի տակ է։
Նրանք հայտարարում են, թե գիտեք՝ մենք պատերազմի մեջ ենք, իսկ մեր ընդդիմախոսները իշխանափոխության հարց են դնում, ինչը դավաճանություն է։ Նույն այդ շրջանակները փետրվար–մարտին չնկատելու էին տալիս կամ թաքցնում էին կորոնավիրուսի հայտարարած պատերազմն ու մարդկանց տանում քարոզարշավի:
Կորոնավիրուսը թակում էր Հայաստանի դուռն ու սպառնում մեր քաղաքացիների կյանքին և առողջությանը, իսկ ահա Նիկոլ Փաշինյանը լրիվ այլ հարցով էր զբաղված։Բայց հիմա խնդիրը նույնիսկ դա չէ եւ ընդունենք, այո, ճիշտ են իմքայլականները, եւ մենք պատերազմական իրավիճակում ենք, դեռ մի բան էլ ավելին ինչպես վարչապետը բայղուշություն արեց՝ քայլում ենք դժոխքի միջով: Կներեք, բայց այդ պատերազմը միայն մեր՝ հասարակ մահկանացուներիս համար է, կամ իշխանությանն է միայն դրախտը հասե՞լ… Եթե պատերազմական ժամանակներ են, ինչու եք ափալ-թափալ այնպիսի օրենքներ ընդունում, որոնք կիլոմետրերով հեռու են մարտահրավեր նետած իրավիճակից՝ օրինակ Ապօրինի գույքի բռնագանձման, Բանկային գաղտնիքի, Հանրաքվեի որոշումը չեղարկելու մասին, էլ չենք խոսում Լանզարոտեի ապազգային կոնվենցիայի մասին եւ գույքահարկի բարձրացման մասին: Այս պահին, երբ պետությունն ինքը պետք է նեցուկ կանգնի իր յուրաքանչյուր քաղաքացուն, հարկային տեռորի է ենթարկում:
Եթե ֆինանսապես հնարավոր չէ ՀՀ քաղաքացու հանդեպ պետության պոզիտիվ պարտականությունները կատարել, գոնե այնքան բարոյականություն էր պետք ունենալ , հանդուրժողականության մթնոլորտ ձեւավորելու համար, որեւէ մեկի շուրթերից սիրո, հոգատարության ու համախմբության խոսք չլսվեց այս <<պատերազմական>> ժամանակներում, մենակ հիստերիա, այս դժվարին ժամանակներում էլ ծեփել-փռելու-սամասուդ անելու սպառնալիքներ: Իշխանությունը վերից վար աշխատում, գործում, կամ ավելի ճիշտ խոսում է հանուն իշխանությունը պահելու դիրքերից, քաղաքացին ու նրա առողջությունը չեն հետաքրքրում ոչ վարչապետին, ոչ պատգամավորին եւ ոչ էլ որեւէ մեկ պաշտոնյայի:

Պատերազմական իրավիճակում այս մարդկանց կռիվը պատերազմ սանձազերծած օբյեկտի՝ համավարակի դեմ պետք է լիներ, բայց արդեն մի քանի օր է մեծից փոքր բանուգործ թողած լծվել են ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի դեմ ամենաանբարո պայքարի՝շանտաժի ու սպառնալիքի լեզվով: Նիկոլ Փաշինյանը ճակատ է դուրս բերել բոլորին՝ պատգամավոր, թե նախարար, կուսակցական, թե իշխանական ֆեյք, այդ գործին կցվեցին անգամ մարզպետները, որոնք ավելի շատ խայտառակեցին իրենց ու իրենց նշանակողներին, քան հարվածեցին Ծառուկյանին: Օրինակ Լոռու մարզպետը, ով մինչեւ հեղափոխությունը ատամնաբույժ էր ախատում եւ պատմում են, որ այնքան էլ չի փայլել իր մասնագիտական գործունեության ընթացքում, հանկարծ հայտնաբերել է, որ ինքը քաղաքական գործիչ է ու փորձել է լուրջ մտքեր արտաբերել.«Գագիկ Ծառուկյանը նման է մի մեծ երեխայի, ով ունի լավ խաղալիք ու բակի երեխաները նրա հետ ընկերություն են անում, որպեսզի այդ խաղալիքից օգտվեն: Վերջում պարզվում է, որ այդ երեխաներն ավելի շատ են խաղում այդ խաղալիքով, քան՝ հենց ինքը»,-ասել է մարզպետը՝ ակամայից իր շեֆի դեմ ինքնախոստովանական ցուցմունք տալով: Քանզի հարց է առաջանում, Նիկոլ Փաշինյանը, ով հեղափոխությունից հետո ընկերություն էր անում Ծառուկյանի հետ ու այդ ընկերության արդյունքում էր, որ վերջինս օլիգարխից վերածվեց խոշոր սեփականատիրոջ, Ծառուկյանի այդ ո՞ր խաղալիքից է ամենաշատն օգտվել, եւ կարո՞ղ է պարզվի, որ Ծառուկյանը նրան է նվիրել իր լիքը խաղալիքներից, դրա դիմաց է դարձել սեփականատեր: Այնպես որ խոսելուց առաջ արժե մտածել, եթե, իհարկե, կա դրա համար համապատասխան օրգան:
Այնպիսի տպավորություն է,որ վարչապետն այնքան նեղն է, որ շատ շուտով կարող է օրինակ մի բանվորի, մի հողագործի էլ համոզել կտրվել իր բանուգործից ու ստանձնել Ծառուկյանի քննադատի դերը:

Անի Սահակյան

դիտվել է 3972 անգամ
Լրահոս
Իրանի շուրջ զարգացումներում «լճացած» իրավիճակ է․ իրանագետ Մրգաշենում կատարված uպանության մեղադրանքով ձերբակալված եղբայրները կալանավորվել են. ՔԿ Թրամփի միակ դաշնակիցը Ո՞վ է ուզում խաղից հանել Վենսին Վթարից տուժած մոր ու երեք երեխաների վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր․ «Փաստինֆո» Հայը չի ընտրել Արցախի հանձնումն ու թուրքի առաջ ծնկելը․ Հովհաննես Ավետիսյան Հունգարիայի վարչապետը չի մասնակցի Կիպրոսում կայանալիք ԵՄ գագաթնաժողովին. Politico Երևան-Դիլիջան-Իջևան երթուղին սպասարկող «ГАЗель»-ը վթարի է ենթարկվել, ուղևորները վիրավորվել են Մրգաշեն գյուղի ատամնաբույժի սպանության համար մեղադրվող 20 և 17-ամյա եղբայրները ձերբակալվել են Ծառուկյանի ամենամեծ պաշտոնը ու ոմանց դատարկությունը Փարաքարի համայնքապետի սպանության գործով մեղադրյալները կմնան կալանքի տակ․ «Փաստինֆո» ԱՄՆ-ն հրաժարվել է Ռուսաստանի առաջարկից․ Պեսկով Վալոդյա Գրիգորյանի գործը փաստացի ընթանում է ի սկզբանե թելադրված և ուղղորդված սցենարով․ Թանդիլյան Բախվել են «Mercedes»-ը և «BMW»-ն․ 6 վիրավոր կա Ո՞ւմ միջոցով են շփվում Չես կարողանում հաղթե՞լ, բարեկամացի՞ր Մոսադի նորանշանակ ղեկավարն առաջարկել էր միջուկային մարտագլխիկներ վաճառել Թուրքիային Թուրքիայի և Ադրբեջանի հակասությունները Կոսովոյի անկախության հարցում Ինչ պահանջ ունի Զելենսկին Ցրտահարության վտանգ. առաջիկա գիշերը ՀՀ մի շարք շրջաններում սպասվում է ջերմաստիճանի անկում Թուրքիայի դպրոցում տեղի ունեցած կրակոցների հետևանքով զոհերի թիվը շատացել է Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ բախվել են «Opel»-ը և «Lixiang»-ը, վերջինն էլ բախվել է ծառին Թրամփը հայտարարել է Իրանի դեմ գործողության ավարտի մասին «ՆԱՏՕ-ն մեզ հետ չի եղել և մեզ հետ չի լինի ապագայում»․ Թրամփ Ի՞նչ է մտածում Թրամփը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am