Գործին «խառնվել» են Սամվել Ալեքսանյանն ու Խաչատուր Սուքիասյանը

«Հրապարակ» թերթը գրում է. «Ռեստորանների տերերի մոտ դժգոհություն է հասունանում ընդդեմ իշխանությունների: Սամվել Ալեքսանյանի եղբորորդու եւ նրա կնոջ հետ պատահած միջադեպը (կինը «Բելաջիոյի»` խանութի, Սերգեյի դուստրն է) լցրել է ռեստորանատերերի համբերության բաժակը, որոնք առանց այն էլ արտակարգ ռեժիմի հետ կապված՝ լավ օրեր չեն ապրում:

Հիշեցնենք, որ «Կոնգ» սրճարան են մտել ոստիկանները եւ հայտարարել, որ իրավունք չունեն աշխատելու՝ պետք է փակվեն։ Ապա ծեծի են ենթարկել այնտեղ ժամանակ անցկացնող անձանց։

Ռեստորանատերերը ցանկացել են բողոքի ակցիաներ իրականացնել, սակայն գործին «խառնվել» են Սամվել Ալեքսանյանը, Խաչատուր Սուքիասյանը, հորդորել են` «էս խառը մոմենտին կրակի վրա յուղ չլցնել»:

Ի դեպ, միջադեպի ընթացքում «քաշքշված» Ռոման Մուրադյանը ոչ միայն Ալեքսանյանի եղբորորդու` Արտակ Ալեքսանյանի ընկերն է, այլեւ ներկայիս ոստիկանապետի բարեկամներից եւ ՊՆ-ի մատակարարներից: Ոմանք կարծում են, որ ոստիկանապետ Արման Սարգսյանն այդ միջադեպի հետ կապված է պաշտոնանկ արվել, սակայն դա քիչ հավանական է։

«Փաշինյանն առանձնապես հակված չէր Արման Սարգսյանին ոստիկանապետ նշանակել, սակայն կորոնավիրուսի հետ կապված՝ գնաց այդ քայլին, բայց քաղաքական այս կարեւոր պահին իրեն հավատարիմ մարդ էր պետք, որն անտրտունջ կծառայեր։ Իսկ նորին` Փաշինյանի համադասարանցուն, դեռ այն ժամանակ էին ցանկանում նշանակել այդ պաշտոնին, բայց թայմ աութ վերցրին՝ աղմուկից խուսափեցին»,- ասաց ոստիկանությանը մոտ աղբյուրը:

Ի դեպ, նախկին ոստիկանապետ Արման Սարգսյանի «պսեւդոնիմը» Լամպոչկա է՝ Փաշինյանի հրամանագրի լուրի տակ, օգտատերերից մեկը՝ հայտնի անձ, գրել էր․ «Հանգչի՛ր»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 3977 անգամ
Լրահոս
«Վարչաբենդ»-ի անդամը Փաշինյանի` Գյումրիի համերգից առաջ միացել է «Ուժեղ Հայաստան»-ին Սևանում բախվել են «Hyundai Elantra»-ն և «Opel Astra»-ն․ կա վիրավոր «ԵՄ-ն գալիս է «օգնելու»․ բայց ո՞ւմ և ինչի՞ հաշվին․ Սուրենյանց Հայաստանի բնակիչներից օգնության առաջարկները մինչ օրս ստացվում են. Մովահեդ Ուժեղ Հայաստանում իրավունքը պետք է գերակայող լինի և գերակայի բոլոր դեպքերում․ Արամ Վարդևանյան Մայակովսկի գյուղում գետը դուրս է եկել հունից ու լցվել փողոցները․ դպրոցի ճանապարհն անանցանելի է Մերձավանում լարված իրավիճակ է Միքայել Սրբազանն՝ իր առողջական վիճակի մասին Երբ հայհոյախոսություն ենք ցանում և խրախուսում հակառակորդներին հայհոյախոսելը, ապա անխուսափելի պետք է ստանանք «ցանած սերմերի արդյունքը»․ Դանիելյան Սեյրան Օհանյանը հստակ նշեց՝ թշնամին որ հատվածում կարողացավ ճեղքել մեր պաշտպանական գիծն ու վճռել պատերազմի ելքը․ Խաչատրյան Ողբերգական ավտովթար․ բախվել են «Opel»-ն ու «Jeep»-ը․ կա 1 զոհ, 2 վիրավոր Երևանի դպրոցներից մեկում 15 և 14-ամյա տղաները միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել Եվ Ձեր իրական շքախումբը սրանք են՝ կեղտաբերան, բարոյազուրկ, էժան և այլեւս բացահայտված կլյաուզնիկները Երևանում 22-ամյա վարորդը, ոչ սթափ, չունենալով ավտոմեքենա վարելու իրավունք, Նար-Դոսի փողոցում «BMW»-ով հայտնվել է մայթին Հունվար-մարտ ամիսներին Վրաստան է այցելել շուրջ 1 մլն զբոսաշրջիկ Ամուսնալուծվա՞ծ, թե՞ վերամիավորված. Աննա Հակոբյանը Փաշինյանի հետ Գյումրում է Հնարավորություն չունեմ. Միքայել Սրբազան ԱԱԾ-ականները հանդիպումներ ունեցե՞լ են հոգևորականների հետ Օդի ջերմաստիճանը կնվազի Մեր թիմակիցները ստանում են կասկածելի զանգեր ու նամակներ Ժամանակն է առերեսվել իրականության հետ եւ պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am