Փաշինյանը հիբրիդային պատերազմ է սկսել.նա կազմաքանդում է ԱԱԾ-ն և ոստիկանությունը.Գագիկ Համբարյան. տեսանյութ

Տեսնելով, թե ինչպես է այս ճգնաժամային պայմաններում գահավիժում իր ռեյտինգը՝ ուժայիններում փոփոխություններ անելով՝ Փաշինյանը փորձում է ԱԱԾ-ն ու ոստիկանությունն ամբողջությամբ իր ձեռքը վերցնել: Այս մասին Արմնյուզ ՀԸ Անժելա Թովմասյանի՝ «Հայելու առաջ» հեղինակային հաղորդման ժամանակ ասել է քաղաքագետ Գագիկ Համբարյանը՝ անդրադառնալով երեկ տեղի ունեցած պաշտոնանկություններին:

Հիշեցնենք՝ վարչապետի որոշմամբ՝ երեկ պաշտոնանկ են եղել ՀՀ ԱԱԾ տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը, ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանն ու ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանը:

Գագիկ Համբարյանի խոսքով՝ հասարակության մոտ որոշակի դժգոհություն է հասունանում և Արգիշտի Քյարամյանին ԱԱԾ տնօրեն նշանակելը վաղուց էր պլանավորած. «Ոստիկանապետ նշանակելով իր մտերիմ ընկերոջը, ԱԱԾ տնօրեն Արգիշտի Քյարամյանին, ով մեկ օրում մի քանի պաշտոնի էր նշանակվել, Փաշինյանն ամբողջությամբ իր մարդկանց է նշանակումներ անում»:

Քաղաքագետի համոզմամբ՝ Նիկոլ Փաշինյանը վստահելի մարդիկ չունի, դրա համար էլ իրեն շրջապատում է խնամի-ծանոթ-բարեկամներով. «Ընդհանրապես ուժային կառույցները չեն սիրում սթրեսներ: Մեր նման երկիրը չի կարող իրեն թույլ տալ տարվա մեջ երեք անգամ ԱԱԾ տնօրեն ու ոստիկանապետ փոխել: Այս գործընթացն իր բացասական հետևանքները թողնելու է»:

Ըստ Գագիկ Համբարյանի՝ Նիկոլ Փաշինյանը զուրկ է պետական մտածելակերպից:

Հարցին՝ ինչու՞ ավելի շուտ Նիկոլ Փաշինյանը չգնաց փոփոխությունների, այլ հիմա, երբ մի քանի աղմկահարույց բացահայտումներ է անում Վատիկանում նախկին դեսպան Միքայել Մինասյանը, երկրում արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսով պայմանավորված, քաղաքագետը պատասխանել է. «Գուցե վերջին շրջանում արված սկանդալային բացահայտումներն են՝ կապված մաքսանենգ ծխախոտի, ադամանդի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանին բերել այն կետին, որ ֆորսմաժորային այս իրավիճակում ինքը գնա ֆորս մաժորի»:

Գագիկ Համբարյանն ընդգծում է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո ԱԱԾ-ի և Ոստիկանության նկատմամբ հանրությունն անլուրջ վերաբերմունք ունի. «Հիշու՞մ եք, որ դեռ Վանեցյանի ժամանակ Փաշինյանը ԱԱԾ-ին հրահանգեց գազալցակայաններում ստուգել ՀԴՄ կտրոնների տրամադրումը: Սա ուղղակիորեն նսեմացրեց այս կառույցին»:

Գագիկ Համբարյանը նաև նշում է. «Պատահական չէ, որ իշխանությանը սատարող որոշ կառույցներ, որոնք կապեր ունեն Սորոսի հիմնադրամի հետ, մարդկանց ականջին կաթացնում են, որ մեր ԱԱԾ-ում ինչ-որ «կագեբեյիշնիկներ ու էֆբեէյշիկներ են» »:

Ըստ քաղաքագետի՝ Նիկոլ Փաշինյանը կոնկրետ հիբրիդային պատերազմ է սկսել ԱԱԾ-ի և Ոստիկանության նկատմամբ.

դիտվել է 2529 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am