Ադրբեջանն ու Թուրքիան մինչև «ատամները» զինվում են. ռուսները կօգնեն թուրքերին

Ըստ ադրբեջանական պետական «İctimai TV» հեռուստաալիքի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև 2020թ. փետրվարի 25-ին կնքված «Ռազմատեխնիկական աջակցության» համաձայնագրի շրջանակներում Ադրբեջանը Թուրքայից պատրաստվում է գնել ռազմական տեխնիկա:

Ադրբեջանական կողմը հայտնել է թուրքական արտադրության մարտական ԱԹՍ-ներ (անօդաչու թռչող սարքեր), «Altay» տանկեր և «Atak» ռազմական ուղղաթիռներ գնելու իր մտադրության մասին, նախօրեին հայտնեց Ermenihaber-ը:
Ինչպես նշել է ադրբեջանցի ռազմական փորձագետ Ջոշքուն Բաշբուղը, Թուրքիան ռազմական աջակցություն է ցուցաբերելու Ադրբեջանին 200 մլն թուրքական լիրայի շրջանակներում ։ Մեկ այլ փորձագետ՝ Յուսուֆ Ալաբարդան էլ ընդգծել է, որ այդ զենքերը կարող են կարևոր դերակատարում ունենալ «Ղարաբաղը թշնամու լծից ազատագրելու համար»։

Իսկ Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Ֆազուլ Մուսթաֆան հիշեցրել է, որ չնայած Թուրքիան, որպես ՆԱՏՕ-ի անդամ երկիր, իրավունք չունի 3-րդ երկրներին զենք վաճառելու, սակայն նշյալ ռազմական տեխնիկան և զենքերը թուրքական արտադրության են, ուստի այդ առումով որևէ արգելք չկա։

Դեռ այս գարնան սկզբին հայտնի էր արդեն, որ Ադրբեջանը պատրաստվում է նոր զինտեխնիկա գնել Թուրքիայից: Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը հայտնել էր, որ Ադրբեջանը Թուրքիայից շարունակելու է ժամանակակից զենքեր, ռազմական տեխնիկա և սարքավորումներ գնել։

Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել էր, որ նախարար Հասանովի, նախարարության ներկայացուցիչների և զինուժի հրամանատարների մասնակցությամբ տեսակոնֆերանս է կազմակերպվել։

Թուրքական պետական «Anadolu» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հասանովը կարևորել էր զորավարժությունների ընթացքում կառավարման ամենաժամանակակից մեթոդների կիրառումը։ «Այսուհետև ևս շարունակելու ենք յուրացնել թուրքական զինուժի մարտական փորձը, դա ներառել մեր բանակի պատրաստվածության պլանում, ռազմական համագործակցությամբ իրականացնել փորձի փոխանակում, ինչպես նաև գնել թուրքական արտադրության ժամանակակից զենքեր, ռազմական տեխնիկա և սարքավորումներ», նշված է հայտարարությունում։
Իր հերթին էլ Թուրքիան Ռուսաստանին 1 մլրդ դոլարի զենք է պատվիրել: Ռուսաստանը պատրաստ է Թուրքիային Սու-35 կործանիչներ մատակարարել, օրեր առաջ հայտարարել էր Ռազմատեխնիկական համագործակցության գծով դաշնային ծառայության ղեկավար Դմիտրի Շուգաևը, հավելելով՝ այժմ կողմերը քննարկում են ավիացիայի և հակաօդային պաշտպանության ոլորտներում համատեղ արտադրություն սկսելու հնարավորությունը։

Ռուս պաշտոնյան նաև հայտնել է, որ Թուրքիան մոտ մեկ միլիարդ դոլարի զենք-զինամթերք է պատվիրել՝ առաջին անգամ մտնելով ռուսական զենքի գնորդների առաջատար հնգյակ։ Այս ցանկում են նաև Հնդկաստանը, Չինաստանը և Եգիպտոսը, հինգերորդ երկրի անունը ռուսական կողմը չի նշում։

Ադրբեջանն ու Թուրքիան, այսպիսով, մեծ թափով շարունակում են մեծացնել սպառազինության առեւտուրը: Թուրքիայի հավակնությունները, բոլոր հակամարտություններում ներգրավման ձգտումը վաղուց ակնհայտ է, եւ զենքի վաճառքի հարցում Անկարային մեծ օգնություն ձեռք է մեկնում Մոսկվան, որի համար բիզնեսը Ռուսաստանի համար ծանր պայմաններում խիստ ցանկալի է:

Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա ռազմական բյուջեի տարեցտարի մեծացումը նույնպես գաղտնիք չէ: Պատերազմի քարոզչությամբ ու ռազմական գործողություններ սկսելու շարունակական շանտաժով Ադրբեջանը վաղուց է միջազգային հանրությանը պատրաստում Արցախում պատերազմ սկսելու իր համար ընդունելի տարբերակին:
Այս հարցում իհարկե, Բաքուն կստանա Անկարայի աջակցությունը:

Ի դեպ, օրերս պաշտոնական Երևանն անդրադարձավ Թուրքիայի ներկայացուցիչ Վոլքան Բոզքիրի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 75-րդ նստաշրջանի նախագահի թեկնածու լինելու հանգամանքին: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 75-րդ նստաշրջանի նախագահի թեկնածուն մեկն է՝ Թուրքիայի ներկայացուցիչ Վոլքան Բոզքիրը: Հայաստանը, Հունաստանը և Կիպրոսը քվեարկություն են պահանջել:

Ինչպես հայտնել էր ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը, համաձայն ՄԱԿ-ում աշխարհագրական ռոտացիայի վերաբերյալ սահմանված սկզբունքի՝ ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 75-րդ նստաշրջանի նախագահը պետք է ընտրվի Արևմտաեվրոպական երկրների խմբից:

«Հայաստանը, Հունաստանը և Կիպրոսը, խախտելով լռության ընթացակարգը, նամակներով դիմել են ՄԱԿ ԳԱ 74-րդ նստաշրջանի նախագահ Թիջանի Մուհամմեդ-Բանդեին՝ պահանջելով քվեարկություն: Ցանկանում եմ ընդգծել, որ նույնիսկ մեկ երկրի պահանջով քվեարկությունը պարտավոր է իրականանալ», - ասել էր Նաղդալյանը՝ պատասխանելով NewArmenia լրատվական գործակալության հարցին, թե 193 երկրներից միայն երեքի պահանջով կիրականացվի՞ արդյոք քվեարկություն:

«Եթե չեմ սխալվում, սա ՄԱԿ-ի պատմության ընթացքում Գլխավոր ասամբլեայի նախագահի ընտրություններում գրանցված առաջին դեպքն է, երբ միակ թեկնածուի ընտրության հարցը դրվում է քվեարկության», - նշել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակը: «Մտահոգություն հայտնել է ոչ միայն հայկական կողմը, այլև մեր մի շարք միջազգային գործընկերներ: Լռության ընթացակարգի խախտման վերաբերյալ նամակով հանդես են եկել Հայաստանը, Կիպրոսը և Հունաստանը, ավելին՝ Հայաստանի և Կիպրոսի կողմից ներկայացվել է համատեղ նամակ: Վերջինում, մասնավորապես, նշվել է, որ «Թուրքիան սպառնում է ամբողջ տարածաշրջանի խաղաղությանն ու անվտանգությանը՝ տարածաշրջանային գերակայության հասնելու համար շարունակաբար խախտելով ՄԱԿ կանոնադրությունը և միջազգային իրավունքի նորմերը, այդ թվում՝ ՄԱԿ պատժամիջոցների ռեժիմները», - Արտգործնախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչության փոխանցմամբ՝ ասել է Աննա Նաղդալյանը:

«Հայկական կողմը բարձրաձայնել է Թուրքիայի՝ Հայաստանի նկատմամբ երեք տասնամյակ իրականացվող շրջափակման, Հայոց ցեղասպանության շարունակական ժխտման և անգամ արդարացման քաղաքականության մասին: Համատեղ նամակում Հայաստանը և Կիպրոսն ընդգծել են, որ ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի նախագահի պաշտոնը պետք է ստանձնի այնպիսի երկրի ներկայացուցիչ, որի գործողությունները և վարած քաղաքականությունը համահունչ են ՄԱԿ նորմերին և հռչակած արժեքներին: Ակնհայտ է, որ Թուրքիան լավագույն պետությունը չէ, որը կարող է բավարարել նշված չափանիշներին», - հայտարարել է Հայաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակը:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3346 անգամ
Լրահոս
Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի. ՇՄՆ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 3 վարչական շրջանում Ինչո՞ւ է Ադրբեջանը թշնամանքի նոր ալիք հրահրում․ Տաթևիկ Հայրապետյան Փաշինյանից «sms» ստացա՞ք, որ լքեցիք դահլիճը. հարց` փոխնախարարին (video) Թրամփը Սի Ծինփինի հետ հանդիպման համար կխախտի մոտ 60 տարի պահպանված արարողակարգը Արցախցին էթնիկ զտման զոհ է, փախստականի կարգավիճակի պատճառով խնդիրների առջև ենք կանգնումю Բեգլարյան «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ն դիտորդական առաքելություն կիրականացնի առաջիկա ՏԻՄ ընտրությանը «Թաթա Սիմոնյանը գումարը փոխանցե՞լ է Փաշինյանի հաշվեհամարին»․ Գյուլնարա Ալեքսանյան (video) Հերթական կորուստն ազգային հավաքականում ՆԳՆ-ն ձերբակալել է «Զապ»-ին և «Օշականցի Գևորիկին»․ վեճից հետո փորձել են հաշվեհարդար տեսնել «Իվետա Մուկուչյա՛ն, հասար ուզածիդ՝ էղած-չեղածդ ցուցադրեցի՞ր բիկինիով հրապարակում»․ Չոբանյան (video) Ագրարայինի Սիսիանի մասնաճյուղի 120 տեղի համար դիմել է 4 դիմորդ. «Երկիր» «Մեռելի փողն եք ուտում․ Փաշինյանը հատիկ առ հատիկ իր ջեբն է լցնում ժողովրդի փողերը»․ Արման Աբովյան (video) Խաչատուր Սուքիասյան, Գուրգեն Արսենյան...,պարզ հարց եմ տալիս՝ ինչպե՞ս են հարստացել.Քրիստինե Վարդանյան (video) #ՀԻՄԱ․ ՇՏԱՊ. Ադրբեջանը Արցախում զորավարժություններ է անցկացնում. ինչն է թիրախում․ Մալխասյան (video) #ՀԻՄԱ․ ՇՏԱՊ. Ադրբեջանը Արցախում զորավարժություններ է անցկացնում. ինչն է թիրախում․ Մալխասյան (video) Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ է նվաճել Տղամարդը փորձել է ինքնասպանություն գործել Խոշոր ավտովթար՝ Երևանում․ Քըրքորյան փողոցում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am