Խոշոր վթար Վազգեն Սարգսյանի անվան N զորամասի մոտ

Երեկ՝ մայիսի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:20-ի սահմաններում Նոր Նորք վարչական շրջանի Բադալ Մուրադյան փողոցի 6/4 հասցեի դիմաց Երևան քաղաքի Մալյան փողոցի բնակիչ, 36-ամյա Լևոն Ղազարյանը իր վարած Nissan մակնիշի 35 AP 891 համարանիշի ավտոմեքենայով բախվել է մայթեզրի թույլատրելի հատվածում կայանված Ջրվեժ 2-րդ փողոցի բնակիչ, 50-ամյա Սուսաննա Անտոնյանին պատկանող Opel մակնիշի 29 ՏՕ 239 համարանիշի ավտոմեքենային, այնուհետև Կոտայքի մարզի Լեռնանիստ գյուղի բնակիչ, 49-ամյա Հուսիկ Խաչատրյանին պատկանող ВАЗ 2107 մակնիշի 23 ՕՕ798 համարանիշի ավտոքենային, այնուհետև Հրազդան քաղաքի բնակիչ, 41-ամյա Արթուր Անանյանին պատկանող Opel մակնիշի 21 ՕՍ 834 համարանիշի և Արագածոտնի մարզի Սաղմոսավանք գյուղի բնակիչ, 27-ամյա Անդրանիկ Թադևոսյանին պատկանող Mercedes մակնիշի 34 DՍ 146 համարանիշի ավտոմեքենաներին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Լ. Ղազարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է ավագ հետաքննիչ, ոստիկանության կապիտան Արարատ Թևոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ս. Անտոնյանը աշխատում է ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան N զորամասում՝ որպես օպերատոր, Հ. Խաչատրյանը նույն զորամասում՝ որպես դասակի հրամանատար, Ա. Անանյանը նույն զորամասում՝ որպես ավագ դասախոս, Ա. Թադևոսյանը նույն զորամասում՝ որպես օպերատոր: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 43 անգամ
Լրահոս
Աննախադեպ ընտրություն Ալիևն ասել է, թե իբր մենք «հոգեբույժների, հոգեբանների և բժիշկների կողմից» պետք է ուսումնասիրվենք «Հրապարակ». Երեւանը ՔՊ է մերժում «Ինչ ասի պտի անեմ» կամ պետության եւ իշխող կուսակցության նույնացում Կայծակնային ձերբակալություն՝ ռեժիմի պարագլխին «ս» ասելու համար (video) Գրկախառնություններ, համբույրներ․ Ռոբերտ Քոչարյանը՝ Մալաթիա-Սեբաստիայում (video) Թրամփը ակնարկել է, որ Վենեսուելան կարող է դառնալ ԱՄՆ 51-րդ նահանգը Վրաստանում անհայտ անձինք եկեղեցուց դուրս են բերել հայ առաքելական և ուղղափառ սրբապատկերներ ու նետել աղբամանի մոտ Բացառիկ մանրամասներ՝ Ռոբերտ Քոչարյան-Քըրք Քըրքորյան հանդիպումից (video) Հայաստանը և Թուրքիան պատրաստվում են ուղիղ առևտրի մեկնարկին Էջմիածնի «թանկարժեք» փոսերը. հիմնանորոգումից մեկ տարի չանցած` ճանապարհը վերանորոգման կարիք ունի «Հետք» Էդ պրոբլեմը չե՛ք ունենալու․ Ռոբերտ Քոչարյանը՝ քաղաքացուն (video) Իրանի դեմ պատերազմի ազդեցությանը ՀՀ-ում առնչվում եք խանութ մտնելիս՝ տեսնելով թանկացող ապրանքները. Գեղամյան Արևմուտքը անազնիվ մեթոդներով ստիպում է չգնել ռուսական նավթը. Լավրով #ՈՒՂԻՂ․ Պուտինը հրապարակային ասել է մեզ՝ դուք որոշե՛ք՝ էդ «գժի» հե՞տ եք, թե․․․ Արամ Սարգսյան (video) Թրամփը ենթադրել է, որ այս տարի կարող է այցելել Ռուսաստան Նիկոլը իր երկրի ու ժողովրդի շահերը չի պաշտպանում, ուր մնաց ՌԴ-ի դեմ հայտարարությանը արձագանքեր Թրամփն ակնարկել է, որ Վենեսուելան կարող է մտնել Միացյալ Նահանգների կազմ Սարսափելի մանրամասներ․ Գազանի մասունք են տալիս. անհետ կորածների ծնողները նստացույց են անում (video) Ադրբեջանցիները ոչնչացրել են Մարտակերտի Վաղուհաս գյուղի ազատամարտիկների գերեզմանոցը Մերժել գարշաբերան Նիկոլին․ Անդրանիկ Թևանյան (video) Ինչ եղանակ է սպասվում Փաշինյանին հունից հանել է Վեհափառի այցը Սամվել Կարապետյանին. «Իրավունք» Հարվածներ են հասցրել 12-ամյա տղայի գլխին․ երեխան ուշաթափվել է, հոսպիտալացվել Նիկոլ Փաշինյանը «խաղեր տվողներին» պատժելու է. «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am