Արտակ Ալեքսանյանը վերակենդանացման բաժանմունքո՞ւմ է

 Հրապարակ օրաթերթը գրում է. 

Նախօրեին, գիշերը միջադեպ է տեղի ունեցել գործարար Սամվել Ալեքսանյանի եղբոր որդու` Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախկին թաղապետ Արտակ Ալեքսանյանի և ոստիկանության աշխատակիցների միջև, որի արդյունքում ոստիկանները մեղմ ասած ուժ են կիրառել Արտակ Ալեքսանյանի և նրա հետ եղած անձանց նկատմամբ: Պատճառը եղել է պարետատան կանոններին և ոստիկանի պահանջին չենթարկվելը: Մեզ պատմեցին, որ նշված օրը Արտակը իր ընկերոջ` ՔՊ-ական Ռոման Մուրադյանի հետ, որը սպորտսմեն է, և հայտնի է որպես Նորագյուղցի Ռոման, նստած են եղել Աբովյան փողոցում գտնվող «Կոնգ» ժամանցի օբյեկտում: 

Ոստիկանները մտել են օբյեկտ և հայտնել, որ պարետի որոշմամբ` այն պետք է փակվի, և ներկաներից պահանջել են լքել տարածքը: Ալեքսանյանն ու ընկերը փորձել են հանդարտեցնել ոստիկաններին՝ ասելով, որ ընտանիքներով՝ կանանց հետ նստած են, ինչից հետո ոստիկանները ըստ ականատեսների ավելի կոշտ արտահայտություններ են արել, սկսվել է լեզվակռիվ, երկկողմ քաշքշուկ։ Արդեն դրսում ոստիկանները ուժ են կիրառել եւ Ալեքսանյանի եղբոր որդուն, Նիկոլ Փաշինյանի բառապաշարով ասած, փռել են ասֆալտին ու բառի բուն իմաստով կնոջ աչքի առջեւ սամադուդ են արել: Մեզ պատմեցին, որ Արտակ Ալեքսանյանը միջադեպի արդյունքում գլխի շրջանում վնասվածներ է ստացել, ըստ տեղեկության վնասվել է ականջի թմբկաթաղանթը, նա ենթարկվել է վիրահատության եւ երեկվանից գտնվում է բժիշկների հսկողության ներքո, վերակենդանացման բաժանմունքում։ Իսկ կինն էլ բազմաթիվ կապտուկներ ունի մարմնի տարբեր հատվածներում։ Աստղիկ ԲԿ-ի տնօրեն Ասատուր Ասատուրյանից չհաջողվեց Արտակ Ալեքսանյանի առողջական վիճակի, ստացված վնասվածքների մասին պաշտոնական տեղեկատվություն ստանալ, Ասատրյանը թերեւս մասամբ լսեց մեր հարցը, բայց ասաց, որ խոսել չի կարող, կոնֆերանսի է մասնակցում։ Ըստ երեւույթին Ալեքսանյանը սպասում է վերեւների զանգին, որ հասկանան՝ ինչ պարզաբանումներ են տալիս ԶԼՄ-ներին։


Ոստիկանությունից հաստատեցին միջադեպի լուրը․
«Հունիսի լույս 8-ի գիշերը ոստիկանության ծառայողներն ուժեղացված ստուգայցեր են կատարել մայրաքաղաքում գործող ակումբներ, որոնց գործունեությունը, արտակարգ դրությամբ պայմանավորված, ժամանակավորապես արգելվում է: Նշված ծառայության ընթացքում Աբովյան փողոցի ակումբերից մեկի հաճախորդները, անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, խոչընդոտել են ոստիկանների աշխատանքին, հնչեցրել են հայհոյանքներ, չեն ենթարկվել ոստիկանների օրինական պահանջներին և բռնություն են գործադրել ոստիկանության ծառայողների նկատմամբ։
Նրանք բերման են ենթարկվել ոստիկանության Կենտրոնական բաժին։ Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր»:
 

դիտվել է 3120 անգամ
Լրահոս
«Վարչաբենդ»-ի անդամը Փաշինյանի` Գյումրիի համերգից առաջ միացել է «Ուժեղ Հայաստան»-ին Սևանում բախվել են «Hyundai Elantra»-ն և «Opel Astra»-ն․ կա վիրավոր «ԵՄ-ն գալիս է «օգնելու»․ բայց ո՞ւմ և ինչի՞ հաշվին․ Սուրենյանց Հայաստանի բնակիչներից օգնության առաջարկները մինչ օրս ստացվում են. Մովահեդ Ուժեղ Հայաստանում իրավունքը պետք է գերակայող լինի և գերակայի բոլոր դեպքերում․ Արամ Վարդևանյան Մայակովսկի գյուղում գետը դուրս է եկել հունից ու լցվել փողոցները․ դպրոցի ճանապարհն անանցանելի է Մերձավանում լարված իրավիճակ է Միքայել Սրբազանն՝ իր առողջական վիճակի մասին Երբ հայհոյախոսություն ենք ցանում և խրախուսում հակառակորդներին հայհոյախոսելը, ապա անխուսափելի պետք է ստանանք «ցանած սերմերի արդյունքը»․ Դանիելյան Սեյրան Օհանյանը հստակ նշեց՝ թշնամին որ հատվածում կարողացավ ճեղքել մեր պաշտպանական գիծն ու վճռել պատերազմի ելքը․ Խաչատրյան Ողբերգական ավտովթար․ բախվել են «Opel»-ն ու «Jeep»-ը․ կա 1 զոհ, 2 վիրավոր Երևանի դպրոցներից մեկում 15 և 14-ամյա տղաները միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել Եվ Ձեր իրական շքախումբը սրանք են՝ կեղտաբերան, բարոյազուրկ, էժան և այլեւս բացահայտված կլյաուզնիկները Երևանում 22-ամյա վարորդը, ոչ սթափ, չունենալով ավտոմեքենա վարելու իրավունք, Նար-Դոսի փողոցում «BMW»-ով հայտնվել է մայթին Հունվար-մարտ ամիսներին Վրաստան է այցելել շուրջ 1 մլն զբոսաշրջիկ Ամուսնալուծվա՞ծ, թե՞ վերամիավորված. Աննա Հակոբյանը Փաշինյանի հետ Գյումրում է Հնարավորություն չունեմ. Միքայել Սրբազան ԱԱԾ-ականները հանդիպումներ ունեցե՞լ են հոգևորականների հետ Օդի ջերմաստիճանը կնվազի Մեր թիմակիցները ստանում են կասկածելի զանգեր ու նամակներ Ժամանակն է առերեսվել իրականության հետ եւ պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am