Մանրամասներ՝ Դավիթ Անանյանի հրաժարականից

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

Դավիթ Անանյանի հրաժարականի մասին բազմաթիվ հրապարակումներ եղան։ Անշուշտ, այն հասունացած էր եւ մի քանի պատճառներ ուներ, բայց դիմում գրելու առիթն Արարատյան մաքսատուն-վարչության թեման էր։ Հիշեցնենք․ Նիկոլ Փաշինյանին էր ուղարկվել լուսանկար, որում երեւում են մաքսատան տարածքում մարդկանց կուտակումներ, եւ նա պահանջել էր աշխատանքից ազատել մաքսատան պետին, ինչին ընդդիմացել էր ՊԵԿ նախագահը եւ նախընտրել ինքը դիմում գրել, քան ազատել փորձառու կադրին։ Բայց այս պատմությունն այլ նրբերանգներ էլ ունի։ Լուսանկարի պատմությունից հետո, երբ վարչապետը խիստ վրդովված է եղել, երեկոյան «զումով» խորհրդակցություն է անցկացրել, որի ժամանակ կառավարության անդամների ներկայությամբ կոշտ հրահանգել է Դավիթ Անանյանին՝ ազատել Արարատյանի պետին։ Անանյանը փորձել է բացատրել, որ կուտակված մարդիկ մաքսայինի այցելուները չեն եղել, այլ այդ տարածքում գտնվող բանկերի, իսկ մաքսայինի պետը պրոֆեսիոնալ կադր է՝ ափսոս է, բայց Նիկոլ Փաշինյանը չի ցանկացել ոչինչ լսել։ Անանյանը խնդրել է չշտապել՝ հորդորելով հարցն առավոտյան քննարկել։


Փաշինյանն ավելի է զայրացել՝ ԱԱԾ տնօրենին է դիմել, թե լուծեք այդ հարցը։ Մյուս օրը կառավարության նիստ պետք է կայանար՝ Փաշինյանը նիստին մասնակցում էր հեռավար՝ Սեւանից, կառավարության անդամները՝ կառավարության շենքից։ Երբ Դավիթ Անանյանը եկել է կառավարություն, մուտքի մոտ ոստիկանը նրա ձեռքից վերցրել է հեռախոսը, մի բան, որ երբեւէ չէր եղել, եւ ասել է, որ վարչապետի հանձնարարությունն է։ Թույլ չեն տվել վերեւ բարձրանալ նաեւ Անանյանին ուղեկցող անձին, որը ՊԵԿ անվտանգության պատասխանատուն է եւ միշտ ուղեկցելիս է եղել նրան։ Այս վերաբերմունքից վիրավորված՝ Դավիթ Անանյանը բարձրացել է վերեւ՝ դիմում գրել եւ հեռացել։

դիտվել է 950 անգամ
Լրահոս
«Վարչաբենդ»-ի անդամը Փաշինյանի` Գյումրիի համերգից առաջ միացել է «Ուժեղ Հայաստան»-ին Սևանում բախվել են «Hyundai Elantra»-ն և «Opel Astra»-ն․ կա վիրավոր «ԵՄ-ն գալիս է «օգնելու»․ բայց ո՞ւմ և ինչի՞ հաշվին․ Սուրենյանց Հայաստանի բնակիչներից օգնության առաջարկները մինչ օրս ստացվում են. Մովահեդ Ուժեղ Հայաստանում իրավունքը պետք է գերակայող լինի և գերակայի բոլոր դեպքերում․ Արամ Վարդևանյան Մայակովսկի գյուղում գետը դուրս է եկել հունից ու լցվել փողոցները․ դպրոցի ճանապարհն անանցանելի է Մերձավանում լարված իրավիճակ է Միքայել Սրբազանն՝ իր առողջական վիճակի մասին Երբ հայհոյախոսություն ենք ցանում և խրախուսում հակառակորդներին հայհոյախոսելը, ապա անխուսափելի պետք է ստանանք «ցանած սերմերի արդյունքը»․ Դանիելյան Սեյրան Օհանյանը հստակ նշեց՝ թշնամին որ հատվածում կարողացավ ճեղքել մեր պաշտպանական գիծն ու վճռել պատերազմի ելքը․ Խաչատրյան Ողբերգական ավտովթար․ բախվել են «Opel»-ն ու «Jeep»-ը․ կա 1 զոհ, 2 վիրավոր Երևանի դպրոցներից մեկում 15 և 14-ամյա տղաները միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել Եվ Ձեր իրական շքախումբը սրանք են՝ կեղտաբերան, բարոյազուրկ, էժան և այլեւս բացահայտված կլյաուզնիկները Երևանում 22-ամյա վարորդը, ոչ սթափ, չունենալով ավտոմեքենա վարելու իրավունք, Նար-Դոսի փողոցում «BMW»-ով հայտնվել է մայթին Հունվար-մարտ ամիսներին Վրաստան է այցելել շուրջ 1 մլն զբոսաշրջիկ Ամուսնալուծվա՞ծ, թե՞ վերամիավորված. Աննա Հակոբյանը Փաշինյանի հետ Գյումրում է Հնարավորություն չունեմ. Միքայել Սրբազան ԱԱԾ-ականները հանդիպումներ ունեցե՞լ են հոգևորականների հետ Օդի ջերմաստիճանը կնվազի Մեր թիմակիցները ստանում են կասկածելի զանգեր ու նամակներ Ժամանակն է առերեսվել իրականության հետ եւ պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am