Իրենց դիրքը չարաշահող տնտեսվարողները պատասխանատվության կենթարկվեն.ՏՄՊՊՀ նախագահ (video)
«Նկատել էինք որոշակի գնի բարձրացում և այդ բարձրացման հիման վրա գերիշխող դիրքի չարաշահման փաստով հարուցել ենք վարույթ։ Դիմակի գինը խոշոր դեղատնային ցանցերում եղել է 220 դրամի կարգի։ Մենք նայում ենք ամբողջ շղթան, թե Հայաստան որքանով է ներմուծվում, որքանով է մեծածախ և մանրածախ վաճառք իրականացվում։ Բայց մի բան հստակ կարող եմ փաստել, որ ՀՀ-ում չկա դեպք, որ 20 դրամով դիմակ ներմուծված լինի և վաճառված լինի 200 դրամով։ Այսինքն, հաշվի առնելով աշխարհում տեղի ունեցած դեֆիցիտը, դիմակները Հայաստան ներկրվել է մոտ 10 անգամ բարձր գնով»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՏՄՊՊՀ նախագահը։
