Զենքի կողոպուտ՝ Ֆրանսիայում
Ֆրանսիայի կենտրոնական հատվածում զենքի խանութ է կողոպտվել, որտեղից անհայտ անձինք հափշտակել են ավելի քան 20 որսորդական հրացան: «Ֆրանս Պրեսի» հաղորդմամբ՝ դեպքը տեղի է ունեցել Լուարայի դեպարտամենտի վարչական կենտրոն Օռլեանից ոչ հեռու գտնվող Սեն Պրիվե Սեն Մեմեն կոմունայում: «Զենքի խանութի հավաքվող ծածկափեղկերը ջարդել են հինգշաբթի լույս գիշերը»,- ասել է աղբյուրը:
