Հովիկ Աղազարյանը համամիտ չէ Ատոմ Ջանջուղազյանի հետ

ԱԺ-ում տեղի է ունենում Տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների hամատեղ նիստը, որի օրակարգում ՀՀ 2019թ. պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության մասին հարցն է։

«Իմ քայլ» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը, դիմելով ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին, նշեց, որ չօգտագրծվող հողատարածքների հետ կապված այսօրվա գործող դրույքաչափը մեկ տոկոս է, իսկ կառավարությունը առաջարկում է 0,25 տոկոս: 

Պատգամավորը հացրեց, թե նպատակահարմար կհամարե՞ն արդյոք, որ բոլոր հողատեսակների հետ կապված շահագործվող հողի նկատմամբ գործակից կիրառվեր և ավելացվեր գույքահարկը:

Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ գույքահարկը չի դիտարկվում՝ տնտեսության զարգացման տեսակետից նշանակելի գործոն: «Գույքահարկի և տնտեսական աճի միջև կապը գրեթե զրոյական է, քանի որ այդ հարկատեսակը չի կանխորոշում, թե ինչպիսին պետք է լինի տնտեսության զարգացումը: Իսկ արտադրական նշանակության գույքի համար  եկել ենք այն եզրահանգման, որ դա նպատակահարմար չէ՝ որպես գործիք կիրառել: Չենք գնացել այն ճանապարհով, որ գույքահարկի փոփոխությամբ ինչքան խնդիր կա, այդ խնդիրները փորձենք լուծել, քանի որ գնահատել ենք, որ դա գործնականում հնարավոր չէ»,-ասաց նա:

Հովիկ Աղազարյանը չհամաձայնեց, որ գույքահարկը, որպես գործոն, ճիշտ կիրառման դեպքում չի նպաստի տնտեսության զարգացմանը:

 

դիտվել է 510 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի. ՇՄՆ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 3 վարչական շրջանում
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am