Ելքի ճանապարհներ դեռ կան

Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանը կոչով դիմել է ՀՀ վարչապետին, Կառավարության անդամներին, ԱԺ պատգամավորներին:

Ստորեւ ներկայացնում ենք նրա դիմումը:

«Ելքի ճանապարհներ դեռ կան

Հարգելի Վարչապետ, հարգելի Կառավարության անդամներ, իշխանության ներկայացուցիչներ.

Հանրային խորհրդում վերջերս կազմակերպված քննարկումններն էլ հստակ ցույց տվեցին, որ այս արտակարգ, իսկապես շատ ծանր իրավիճակում հույսը չի կարելի միայն դնել մարդկանց ինքնագիտակցան, պատասխանատվության ներքին զգացման վրա: Անհրաժեշ է շատ ավելի պարտադրող քայլերի դիմել:


Այսօր իշխանական կառույցները ուղղակի պարտավոր են մի կողմ թողնելով համոզելու, համակրանք շահելու փորձերը` նորից վերադառնալ շատ ավելի խիստ կանոններին: Պայմաններ ստեղծեն, որ հնարավորինս նվազեցվի անմիջական շփման անհրաժեշտությունը, վարակի առկայությունը ժամանակին ախտորոշվի եւ վարակվածներն էլ, անկախ նրանից, հեշտ են տանում հիվանդությունը թե ոչ մեկուսացվեն առողջներից:

Կոլեկտիվ իմունիտետի անհիմն պնդումները պետք է մի կողմ թողնվեն: Ասիմտոմ, քիչ ծանր հիվանդին ուղղարկել տուն, դա կոպիտ սխալ էր, դա նշանակում է լռելյան համաձայնվել, որ տնեցիներն էլ, հաճախ բարեկամներն էլ, հարեւաններն էլ վարակվեն: Դիմակ կրելով, ձեռնոցներ հագնելով էլ այժմ հարավոր չի լինի կասեցնել համավարակի տարածումը:

Բոլոր դեպքերում վարակակիրները, վարակ տարածողները պետք է մեկուսացվեն՝ թեկուզ դժվարին, թեկուզ ծանր պայմաններով: Այդ ինչ օրի ենք արդեն հասել, որ մարդիկ հերթ են կանգնում հոսպիտալացման համար: Զբաղեցրեք համերգասրահները, մարզահրապարակներում վրաններ դրեք: Մի կողմ դնելով հպարտությունը օգնություն խնդրեք բարեկամ երկրներից: Խնդրեք մահճակալներ, դեղեր սարքավորումներ եւ նրանք սիրով Ձեզ կտան, որ վարակի մի օջախ էլ գոնե սկսի ընդամենը ծխալ:

Շարունակել այս ճանապարհով գնալ, դա նշանակում է հիվանդացնել ողջ բնակչությանը՝ մահերի համապատասխան քանակով: Մարդկային կապիտալն է ամենաարժեքավորը: Տնտեսական, եւ բոլոր այլ հարցերը ամբողջությամբ պետք է դրանից ստորադասվեն: Չի կարելի ողջ ժողովրդին տանել դժողքի միջով եւ փորձել միայն մի մասին փրկել:

Ի վերջո իշխանությունն է ուղղորդողը: Նա է պատասխանատւ եւ ստեղծված իրավիճակի, եւ կորուստների համար: Եւ շատ ցավալի կլինի, որ այս հրաշք հեղափոխությունը տխուր վախճան ունենա:

Ելքի ճանապարհներ այսօր էլ դեռ կան: Պետք է միայն վճռական քայլեր ձեռնարկել: Պետք է մտցնել պարետային ժամ: Երկու, երեք շաբաթով նորից պետք է արգելել հասարական տրանսպարտի, սրճարանների, ռեստորանների, խաղատների, հանգստի կազմակերման այլ վայրերի, որոշ առեւտրի կետերի աշխատանքը, հավաքները, զանգվածային միջոցատումները: Նորից է պետք տեղաշարժման ավելի խիստ կանոններ է սահմանել: Հստակ մշակված ուղեցույցներով պարտադրել, որ հեռավար գործունեության կազմակերպման հնարավորություն ունեցող բոլոր կազմակերպությունները, բանկերը, գրասենյակները, հիմնարկերը՝ այդ թվում պետական եւ տեղական իշխանության բոլոր մարմինները հիմնականում անցնեն տանից կատարվող աշխատանքներին: Հնարավոր բոլոր նպաստավոր պայմանները պետք է ստեղծել, որ կրճատվի կանխիկ դրամաշրջառությունը, մարդիկ հիմնականում կարողանան օգտվել էլեկտրոնային փոստի ծառայությունից:

Սակայն այդ բոլորից բացի եւ ամենակարեւորը՝ ստեղծված այս ծանր պայմաններում, հպարտությունը մի կողմ դնելով օգնություն է պետք խնդրել եւ անպայման, բավարար չափով այն մեզ կտրամադրվի:

Հարգելի իշխանության ներկայացուցիչներ.

Որպես Հանրային խորհրդի՝ Համազգային խնդիրների ուսումնասիրման աշխատանքային խմբի անդամներ մենք օրեր առաջ արդեն Ձեզ էինք ուղղարկել այս ուղղվածությամբ մշակված մեր առաջարկությունների փաթեթը (հիշեցման համար այն նորից եմ կցում այս դիմումին):

Այսօր չի կարելի հուսալքվել: Ամեն ինչ դեռ այդքան էլ անհույս չէ, ելքի ճանապարհներ դեռ կան: Իրոք կարելի է խուսափել սպասվող այդ դժողքից: Դուք պարտավոր եք, եւ այս անգամ գոնե հույս ունեմ, որ ավելի վճռական կլինեք, կընդունեք Ձեր սխալները, ավելի ուշադիր կլինեք, հաշվի կառնեք այլոց կարծիքները նույնպես:

Մենք բոլորս էլ մեր մեղքի բաժինը ունենք: Եւ անկախ ամեն ինչից, նորից եմ հայտնում մեր խմբի պատրաստակամությունը, համատեղելով ջանքերը Ձեզ հետ, հնարավորինս աջակցել, որ այս ճգնաժամը ինչքան կարելի է շուտ հաղթահարվի:

դիտվել է 446 անգամ
Լրահոս
Տեր Օշինը ճիշտ է ասել, քիչ ա ասել. Արամ Գևորգյանը Ռուբինյանին հիշեցնում է Եռաբլուրը ձեզ համար տեռասային նստարաններ չեն. Ռոմի՛կ Մխիթարյան, սա ձեր կառավարման պատկերն է. Արթուր Չախոյան Ֆոն դեր Լայենն արձագանքել է ԵՄ-ին անդամակցելու մասին Զելենսկիի հայտարարությանը Ընտրությունների նախաշեմին ձգձգում են արցախցիներին քաղաքացիություն տալու գործընթացը Դատի տալու մեծ սիրահարը  «Առաջարկ Հայաստանին» հարթակը ծրագիր է ապագայի համար, Հայաստանի բարգավաճման համար. Իվետա Տոնոյան Իրանի ԱԳՆ-ն հայտնել է ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնելու պատրաստակամության մասին Փոխոստիկանապետերին ազատելու փոխարեն պետք է հանցավորության դեմ պայքարել․ Վարդանյան Կանադան Ուկրաինային 220 մլն դոլար և 400 զրահամեքենա կտրամադրի Մյասնիկյան պողոտայում մեքենաներ են բախվել, վիրավոր կա ՆԳՆ-ից հաստատում են․ ոստիկանության ղեկավար կազմում փոփոխություններ են կատարվում Պուտինը հայտնել է Սև ծովում գազատարների պայթեցման հնարավոր փորձի մասին Թեհրանը պատրաստ է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնելու համար․ Իրանի փոխարտգործնախարար Պայքարի դաշտում այնպիսի «հրմշտոց» է, որ ոչ մի իրեն հարգող մարդ չի էլ ուզում մտնել այնտեղ Թերացողներին հեռացրել է ԱՄՆ-ն ավելի քան 150 ինքնաթիռ է մոտեցրել Իրանին Հիմա ամբողջ աշխարհում «թուրքական քամի» է փչում. Էրդողան Բուժաշխատողները ֆլեշմոբ են սկսել՝ ի պատասխան Առողջապահության նախարարության խոսնակի հայտարարության Փաշինյանի հրահանգով պաշտոնանկ են եղել ոստիկանապետի երեք տեղակալները Պարզվել է՝ Սավելովսկի կայարանում պայթյունն իրականացրած տղամարդը Ուդմուրտիայի 22-ամյա բնակիչ է. ՌԴ քննչական կոմիտե Սիսիանի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է` տեսանելիությունը՝ 80-100 մետր Թրամփի համար դիվանագիտությունը մնում է առաջնահերթություն․ Սպիտակ տան մամուլի քարտուղար «Հայաստանը կանգնած է ազգային աղետի սպառնալիքի առաջ»․ Արա Աբրահամյան Եթե պատերազմ լինի, Իրանն ԱՄՆ-ին «անմոռանալի դաս» կտա. պաշտպանության նախարար Պուտինը հայտնել է Սև ծովում գազատարների պայթեցման հնարավոր փորձի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 25-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Գևորգյանը Փետրվարի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Փետրվարի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Փետրվարի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Փետրվարի 24-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Փետրվարի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Փետրվարի 24-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է տնտեսագետ, կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am