Նիկոլ, թիմակիցներդ ջղաձգումների մեջ են, հիվանդներն արդեն տանն են մահանում... Աղասի Ենոքյանը՝ Փաշինյանին

Պետք չէ կրկին ու կրկին հասարակությանը մեղադրել, նկարներ հրապարակել, լայվեր անել, ու փորձել պայծառ ապագան ներկայացնել «Հիվանդությունից բուժումը հիվանդանալու մեջ է» սիլլոգիզմով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Մեդիա պաշտպան» նախաձեռնության ղեկավար Աղասի Ենոքյանը.

«Նիկոլ, գնա։ Տեսնում ես ու չես կարող չխոստովանել, որ քո իշխանությունը և ողջ հասարակությունը դեպրեսիայի ու կաթվածի մեջ է։ Քո կառավարությունը չի կարողանում բավարարել մարդկանց ամենատարրական կարիքները, հիվանդներն արդեն տանն են մահանում՝ պետության կողմից մոռացված, նույնիսկ՝ մերժված»,- գրել է նա՝ շարունակելով, որ հիմա մեղավորներ փնտրելու ժամանակը չէ, և «պետք չէ կրկին ու կրկին հասարակությանը մեղադրել, նկարներ հրապարակել, լայվեր անել, ու փորձել պայծառ ապագան ներկայացնել «Հիվանդությունից բուժումը հիվանդանալու մեջ է» սիլլոգիզմով»:

«Նիկոլ, գնա։ Քո խոսքը չեն լսում ու չեն լսելու, քանի որ երբ պետք էր պայքարել հիվանդության դեմ, դու Հրայրի դեմ էիր պայքարում, դու ընդդիմադիրներին կուլակաթափ անելու օրենքներ էիր ընդունում, մարդկանց անձնական կյանքերն էիր քրքրում։ Դու քո ժամանակը անթույլատրելիորեն բաց թողեցիր, այնպես որ, հիմա գնա, քանի որ երկիրը փրկելու համար միայն հասարակության համախմբվածությունը քիչ է, քո աթոռը այս դեպքում կարևոր է, շատուշատ գործառույթներ կան, որ պետք է անի այդտեղ նստած մարդը։ Պետության իմաստն ու բնույթն է այդպիսին, այնպես, որ գնա։ Դու լավ գիտես, որ կան լուծումներ, բայց նաև գիտես, որ այդ լուծումները քո իշխանության ժամանակ անհնար են։

Նիկոլ, գնա։ Գիտեմ, որ քո համար հաճախ են եղել հրաշագործ փրկություններ։ Հիմա էլ նստած սպասում ես հրաշքին, բայց այս անգամ չի լինելու։ Անգամ եթե պատերազմ սկսվի, դա էլ քեզ չի փրկի։ Քո մնալու ամեն օրն ավելացնում է նորանոր մահեր, գոնե մի անգամ ինքդ հավատա քո ասած՝ «Սիրում եմ բոլորիդ»-ին ու գնա։ Մեկ օր շուտ գնաս, հարյուրավոր կյանքեր կփրկես, հազարների անեծքից ու հայհոյանքից կպրծնես։ Քո փրկությունը գրեթե անհնար է, թող գոնե ուրիշները փրկվեն։ Չեմ կարծում, որ հիմա վայելք է մի երկու գդալ ավել իկռան, դաչայի բակից պոկած մի երկու գիլասը, ևս մեկ ինքնաթիռ մաքսանենգ սիգարետը կամ զրահապատ «Մերսեդեսի» պատուհանից մեկ օր ավել մեռնող քաղաքին նայելը։

Նիկոլ, գնա։ Քո համար էլ ակնհայտ է, որ դու չես կարողանալու այս ճգնաժամից դուրս գալ։ Թիմ չկա, թիմակիցները ջղաձգումների մեջ են մեկուսի։ Այնքան խորն է հասարակության դեպրեսիան, որ չի կարողանում մի կարգին ընդդիմություն հավաքել, որը կվերցնի գետնին ընկած իշխանությունը ու քեզ կպարտադրի հեռանալ։ Դու ինքդ շատ լավ գիտես բոլոր սահմանադրական ու հակասահմանադրական ձևերը։ Դրանցից մեկը ընտրիր ու գնա»,- գրել է քաղաքագետը։

դիտվել է 470 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի. ՇՄՆ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 3 վարչական շրջանում
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am