Հրազենի գործադրմամբ սպանություն Երևանում. 38–ամյա տղամարդու վրա հայտնաբերվել են կրակոցի բազմաթիվ հետքեր

Այսօր՝ հունիսի 7-ին, հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:55-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչություն ահազանգ է ստացվել անհայտ քաղաքացուց, որ Շենգավիթ վարչական շրջանի Սողոմոն Տարոնցի փողոցում կրակոցներ են հնչում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Արմեն Գասպարյանի, վարչության պետի օպերգծով տեղակալ Արթուր Զաքարյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Արթուր Շմավոնյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկները արձանագրել են նրա մահը: Ոստիկանները նշված փողոցում՝ դեղատան դիմաց, հայտնաբերել են տղամարդու դի, ովքեր պարզել են, որ մահացածը նույն փողոցի բնակիչ, 38-ամյա Թելման Կարապետյանն էր, ով, ըստ դատաբժշկի նախնական եզրակացության՝ մահացել է հրազենից արձակված կրակոցներից: Դեպքի վայր է ժամանել Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Ռոբերտ Վարդանյանի գլխավորությամբ: Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը, առաջին պահից դեպքի վայր է ժամանել նաև Շենգավիթ վարչական շրջաի դատախազ Գևորգ Գևորգյանը: Քննիչները, կատարելով դեպքի վայրի զննություն, սպանվածի մոտ՝ 50 մետր հեռավորության վրա, տարբեր հատվածներում, հայտնաբերել են ատրճանակից արձակված պարկուճներ և գնդակներ: Դեպքի առթիվ Շենգավիթի քննչական բաժնի պետ Ռ. Վարդանյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ և խմբի ղեկավարի որոշմամբ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) և 235 հոդվածի 1-ին մասի (ապօրինի զենք-զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը)/ հատկանիշներով: Դեպքի վայրում աշխատել են նաև ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները: Կրակոցների հետևանքով վնասվել է նաև օբյեկտներից մեկի ապակին: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մինչ դեպքի վայրի զննություն էին կատարում Շենգավիթի քննիչները, ոստիկանության Շենգավիթի բաժին է ներկայացել նույն փողոցի բնակիչ, 32-ամյա Արթուր Մադոյանը և հայտնել, որ սպանությունը կատարել է ինքը՝ «Մակարով» տեսակի ատրճանակով և ներկայացրել է հանցագործության գործիք ատրճանակը: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ մինչ դեպքի վայրում ծառայություն էին կատարում ոստիկանները՝ սահմանազատելով տարածքը, մի խումբ երիտասարդներ դեպքի վայրում ակնհայտ անհարգալից վերաբերմունք էին ցուցաբերում հասարակության նկատամամբ, հնչեցնում սպառնալիքներ ու հայհոյանքներ:

Ոստիկանները մի քանի անգամ նրանց զգուշացրեցին, որպեսզի նախ կատարեն ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանի որոշումները, այն է ՝ կրեն պաշտպանիչ դիմակ, պահպանեն սահմանված հեռավորություն, բայց այդ երիստասարդները շարունակում էին լկտի պահվածք ցուցաբերել, ինչից հետո ոստիկաններն ու դեպքի վայր ժամանած ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի «կարմիր բերետները»՝ Միքայել Այվազյանի գլխավորությամբ, մի քանիսին «ասֆալտին փռելով»՝ բերման ենթարկեցին ոստիկանության Շենգավիթի բաժին, ինչից հետո նոր միայն քննիչները կարողացան առանց խոչընդոտի կատարել դեպքի վայրի տեղազննություն: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ սպանվածն ու սպանություն կատարողը ճանաչել են միմյանց, սակայն, թե ինչն է եղել սպանության դրդապատճառը, նախաքննության շահերից ելնելով, այս պահին որոշ մանրամասներ չենք հրապարակում: Դեպքի վայր է ժամանել նաև Երևանի ճանապարհային ոստիկանության պետ Վահան Էվինյանը, ում կարգադրությամբ տեղում ուժեղացված ծառայություն էին կատարում ՃՈ 1-ին սպայական գումարտակի գիշերվա 1-ին հերթափոխի ծառայողները՝ հերթափոխի պատասխանատու հերթապահ Արմեն Գրիգորյանի գլխավորությամբ: 

դիտվել է 2326 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am