Էմանուել Մակրոնը քվեարկել է նախագահական ընտրություններում
Ֆրանսիայի նախագահի թեկնածու, էկոնոմիկայի նախկին նախարար եւ «Առաջ» շարժման առաջնորդ Էմանուել Մակրոնը քվեարկել է կիրակի անցկացվող նախագահական ընտրությունների երկրորդ փուլում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Նա Օ դե Ֆրանս շրջանի Լե Տուկա կոմունայի քաղաքապետարանում գտնվող ընտրատեղամաս է եկել տեղական ժամանակով մոտ ժամը 11.00-ին՝ կնոջ Բրիջիթի եւ մեծ թվով թիկնապահների ուղեկցությամբ: Առաջինը ընտրատեղամաս է մտել Մակրոնի կինը, նրանից հետո մտել է նախագահի թեկնածուն: Զույգը քվեախցիկներ է մտել միաժամանակ, տառացիորեն անմիջապես այն լքել է եւ ուղղվել քվեատուփի մոտ:
