Հետհաշվարկը սկսված է.Ծառուկյանը տվեց ջախջախիչ հարվածը

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ելույթը երեկվանից փոթորիկ է բարձրացրել իշխանական դաշտում: Իշխանությունների հասցեին կոշտ քննադատությամբ Ծառուկյանը հստակ մարտահրավեր նետեց՝ հայտարարելով, որ կառավարությունը 100 տոկոսով պետք է փոխվի, իսկ սա ավելի պարզ ձեւակերպված իշխանափոխության պահանջ է:
Ելույթի սկզբում Ծառուկյանը նշեց, որ երկրում ստեղծված իրավիճակը պարտադրել է այսօր հանդես գալ սթափ գնահատականներով եւ ներկայացնել ելքեր ժողովրդի առջեւ ծառացած խնդիրների լուծման վերաբերյալ։
«Գիտեք, որ կառավարությանը հնարավորություն էր տրված, լիարժեք ժամանակ, որ իրենք կարողանային ժողովրդի սպասելիքներն իրականացնեին, այսինքն իրենց խոստումները, որ տվել էին ժողովրդին, եւ ինչի հիման վրա իրենք իշխանություն դարձան։ Մենք նույնպես աջակից ենք եղել այդ փոփոխություններին, որ կարողանանք դա իրականություն դարձնել, եւ իհարկե հնարավորություն կար ժողովրդի սպասելիքն իրականություն դարձնել։ Բայց երբ ստեղծվեց իրենց կառուցվածքը, ծրագիրը, կազմը, ես ասացի, որ այդ կազմով հնարավոր չէ այս խոստումներն ու սպասելիքներն իրականացնել։ Հիմնական խնդիրն այն է, որ այդ կազմի մեջ կան մարդիկ, պատասխանատուներ, կառավարիչներ, որ իրական կյանքում քարը քարին չեն դրել, ոչ մի ոլորտ չեն ղեկավարել, կա փորձի պակաս, եւ դա հասկանալի էր, որ դա իրականություն չէր դառնա։ Կարող եք նայել՝ ես դա ասել եմ 1 տարի, տարիուուկես առաջ, որ ժողովուրդը փորձադաշտ չէ, պետությունը փորձադաշտ չէ, եւ որ պետք է լինեն փորձառու, պրոֆեսիոնալ արդյունք ցույց տված մարդիկ, եւ կապ չունի կուսակցական պատկանելությունը, կամ իրար հետ քայլելու խնդիր չկա։ Ես այն ժամանակ ասել եմ, որ անհնար է այդ սպասումներն իրականացնել, եւ որ պետք է 97 տոկոսին փոխել, այսօր տեսնելով այս ձախողումները, լիարժեք կարող եմ ասել, ոչ թե 97, այլ 100 տոկոսը պետք է փոխվի, որովհետեւ բոլոր ոլորտները ձախողված են»,– ասաց Ծառուկյանը։
Գագիկ Ծառուկյանի խոսքով՝ այսօր մենք «երկիր ենք կորցնում». «Ամեն օր, ամեն ժամ, ի վնաս է աշխատում մեր ժողովրդին»։
«Այսօրվանից ես պատրաստ եմ ցանկացած առողջ քաղաքական ուժի հետ, անհատի հետ, ՀԿ ղեկավարի, այն անձանց հետ, որոնք մտահոգ են մեր երկրի ապագայի համար, իրենց հետ հանդիպել, քննարկել ստեղծված իրավիճակից դուրս գալու ուղղությունները։ Կապ չունի, կլինեն Արցախից, կլինեն Սփյուռքից, կլինեն Հայաստանից, այն մարդիկ, որոնք մտահոգ են այս երկրի ապագայի համար։ Մի բան էլ ասեմ այն քաղաքական ուժը, անհատը, անձը, ՀԿ ղեկավարը, որն ընդունելի չէ ժողովրդի կողմից, մեր կողմից նույնպես ընդունելի չէ»,– ասաց նա։
Գագիկ Ծառուկյանի ելույթը շրջադարձային դեր կարող է ունենալ ներքաղաքական կյանքում։ Ծառուկյանն, ըստ էության, արձանագրեց Հայաստանի գործող կառավարության բացարձակ ֆիասկոն՝ ոչ միայն հակահամաճարակային քաղաքականության առումով, այլ առհասարակ: Նա ասաց, որ բնածին տաղանդով մարդը կարող էր միան արտաքին հարաբերություններն այս աստիճան սրել, խոսեց նաեւ Արցախի խնդրի շուրջ հետընթացի եւ բազում այլ թեմաների մասին:
Ծառուկյանն, ըստ էության, ձևակերպեց քաղաքական կոնսոլիդացիայի բանաձևը եւ կոնսոլիդացիայի կենտրոն դառնալու հայտ ներկայացրեց։
Առաջին հայացքից Ծառուկյանի այս ելույթը անիրական էր թվում՝ հաշվի առնելով նրա զգուշավորությունը եւ իշխանություններից կախվածությունը, բայց այն իրական է ու ապացույցն է այն բանի, որ ջինը շշից դուրս է եկել, զգուշավոր Ծառուկյանն էլ է հաշվրկել, որ իշխանության ճամփրուկը փողոցում գցած է , բնականաբար կա Ռուսաստանի աջակցությունը, կլինի նաեւ ներքին աջակցություն եւ այլեւս հնարավոր չի լինելու կասեցնել իշխանության դեմ շարժվող հզոր ալիքը, որը մեկ ամիս շարունակ տարբեր կողմերից բարձրանում է իշխանության դեմ:
Մի կողմից Միքայել Մինասյանն է իր սենսացիոն բացահայտումներով, որոնք ցնցումների մեջ են գցել Նիկոլ Փաշինյանին եւ նա չի կարողանում հոդաբաշխ պարզաբանումներ տալ այս առիթով,մյուս կողմից ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանն է ակտիվացել, նախկին վարչապետները ոտքի կանգնեցին Քոչարյանին աջակցելու նպատակով եւ առաջիկայում նրանց կողմից մոբիլիզացիայի մասին հայտարարություն կլինի, այսինքն պահը հասունացել է եւ բոլորը ստարտային վիճակից գործուն քայլերի են անցել:Թե ինչպես է տեղի ունենալու իշխանությունների հեռացնելու օպերացիան, պարզ կդառնա առաջիկայում եւ կտեսնենք, թե այս ֆիգուրնեից ով կկարողանա գեներացնել պրոցեսները, միգուցե բոլորը համատեղեն ջանքերը, բայց որ իշխանության հեռանալու հետհաշվարկը սկսված է, դա արդեն ակնհայտ է:

Անի Սահակյան

դիտվել է 10219 անգամ
Լրահոս
Իրանի շուրջ զարգացումներում «լճացած» իրավիճակ է․ իրանագետ Մրգաշենում կատարված uպանության մեղադրանքով ձերբակալված եղբայրները կալանավորվել են. ՔԿ Թրամփի միակ դաշնակիցը Ո՞վ է ուզում խաղից հանել Վենսին Վթարից տուժած մոր ու երեք երեխաների վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր․ «Փաստինֆո» Հայը չի ընտրել Արցախի հանձնումն ու թուրքի առաջ ծնկելը․ Հովհաննես Ավետիսյան Հունգարիայի վարչապետը չի մասնակցի Կիպրոսում կայանալիք ԵՄ գագաթնաժողովին. Politico Երևան-Դիլիջան-Իջևան երթուղին սպասարկող «ГАЗель»-ը վթարի է ենթարկվել, ուղևորները վիրավորվել են Մրգաշեն գյուղի ատամնաբույժի սպանության համար մեղադրվող 20 և 17-ամյա եղբայրները ձերբակալվել են Ծառուկյանի ամենամեծ պաշտոնը ու ոմանց դատարկությունը Փարաքարի համայնքապետի սպանության գործով մեղադրյալները կմնան կալանքի տակ․ «Փաստինֆո» ԱՄՆ-ն հրաժարվել է Ռուսաստանի առաջարկից․ Պեսկով Վալոդյա Գրիգորյանի գործը փաստացի ընթանում է ի սկզբանե թելադրված և ուղղորդված սցենարով․ Թանդիլյան Բախվել են «Mercedes»-ը և «BMW»-ն․ 6 վիրավոր կա Ո՞ւմ միջոցով են շփվում Չես կարողանում հաղթե՞լ, բարեկամացի՞ր Մոսադի նորանշանակ ղեկավարն առաջարկել էր միջուկային մարտագլխիկներ վաճառել Թուրքիային Թուրքիայի և Ադրբեջանի հակասությունները Կոսովոյի անկախության հարցում Ինչ պահանջ ունի Զելենսկին Ցրտահարության վտանգ. առաջիկա գիշերը ՀՀ մի շարք շրջաններում սպասվում է ջերմաստիճանի անկում Թուրքիայի դպրոցում տեղի ունեցած կրակոցների հետևանքով զոհերի թիվը շատացել է Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ բախվել են «Opel»-ը և «Lixiang»-ը, վերջինն էլ բախվել է ծառին Թրամփը հայտարարել է Իրանի դեմ գործողության ավարտի մասին «ՆԱՏՕ-ն մեզ հետ չի եղել և մեզ հետ չի լինի ապագայում»․ Թրամփ Ի՞նչ է մտածում Թրամփը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am