Հայ պաշտոնյաներին Սպիտակ տանը չեն նկատում.Սուրեն Սարգսյան /տեսանյութ/

ԱՄՆ-ում տեղի ունեցող այսօրվա իրադարձությունների բացառիկությունը նրանում է, որ մասշտաբներն են շատ մեծ: Չեմ կարծում, թե սա պայմանավորված է միայն սևամորթի սպանությամբ, մարդիկ երկար ժամանակ փակված են եղել իրենց տներում և հիմա այսպես իրենց բողոքի ձայն են բարձրացնում: Այս մասին Անժելա Թովմասյանի՝ Արմնյուզ ՀԸ «Հայելու առաջ» հեղինակային հաղորդման ժամանակ ասել է քաղաքագետ, միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը՝ անդրադառնալով ԱՄՆ-ում այս օրերին ընթացող բազմահազարանոց ցույցերին:


Հաղորդման մյուս հյուրի՝ քաղաքագետ Բենիամին Պողոսյանի խոսքով՝ պետք է ֆիքսել, որ ԱՄՆ-ում էլ կան խորքային, սոցիալական անհավասարության վերաբերյալ խնդիրներ. «Ռասսայական խնդիրներ, ագրեսիա․ այս ամենը ԱՄՆ-ում ևս կա: Հիշենք, որ 1992թ.-ին Լոս-Անջելեսում նմանատիպ ցույցեր են եղել, որի ժամանակ 50-ից ավել մարդ է մահացել»:

Բենիամին Պողոսյանը կիսում է Սուրեն Սարգսյանի խոսքը՝ համաձայն որի՝ այս ցույցերի պատճառն ավելի խորքային է, կարող են լինել նաև սոցիալական խնդիրներ:

Սուրեն Սարգսյանը նշում է, որ ըստ պաշտոնական թվերի, ամեն տարի ԱՄՆ-ի ոստիկանությունը 1500-1700 մարդու է գնդակահարում. «Գնդակահարվողների հիմնական մասը սպիտակամորթներ են, բայց սա դեռ չի նշանակում, որ ռասսայական խնդիրներ չկան ԱՄՆ-ում»:

Ըստ միջազգայնագետի՝ սա բնորոշ է ոչ միայն Միացյալ Նահանգներին, այլև բազմազգ շատ պետություններին:

Հարցին՝ արդյոք այս ցույցերն ինքնաբուխ են, թե՞ որոշակի հրահրումներ կան՝ հաշվի առնելով, որ ԱՄՆ-ում առաջիկայում նախագահական ընտրություններ են, Բենիամին Պողոսյանը պատասխանել է. «Իհարկե, այս ցույցերը քաղաքականացված են: Այսօր կան մարդիկ, ովքեր նշում են, որ այս ցույցերով փորձում են տապալել Թրամփին կամ գոնե թույլ չտալ, որպեսզի հինգ ամիս անց նա նորից վերընտրվի նախագահի պաշտոնում»:

Քաղաքագետի խոսքով՝ ակնհայտ է, որ դեմոկրատներն առաջիկա նախագահական ընտրություններում կփորձեն այսօր տեղի ունեցող ցույցերն օգտագործել Թրամփի դեմ. «Թրամփն էլ իր հերթին բացահայտ հայտարարում է, որ պատրաստ է անգամ զինված ուժերը ներգրավվել այս ցուցերը դադարեցնելու նպատակով, որպեսզի ցույց տա, որ անգամ այս պայմաններում ինքն ունակ է հաղթահարել այսպիսի ճգնաժամերը»:

դիտվել է 1474 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am