Հռոմի պապն ամաչում է «բոլոր ռումբերի մայր» անվանման համար
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը քննադատել է ամերիկյան գերհզոր ֆուգասային GBU-43 ավիառումբի՝ «բոլոր ռումբերի մայր» անվանումը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Il Messaggero պարբերականը։ Քահանայապետի խոսքով՝ ինքն ամոթ է զգացել, երբ զգացել է, որ զենքի հանդեպ գործածում են «մայր» բառը։ «Մայրը կյանք է պարգևում, իսկ զենքը մահ է բերում, և մենք դեռ անվանում ենք այդ սարքավորումը մա՞յր։ Ի՞նչ է կատարվում»,-Հռոմի պապի խոսքերն է մեջբերել պարբերականը։ Նշենք, որ ամերիկացիները GBU-43 ռումբը կիրառել են Աֆղանստանում։ ԱՀաբեկիչների թունելների վրա կատարված հարձակման հետեւանքով սպանվել էր 36 գրոհային։
