Առաջիններից մեկն է քվեարկել նախագահական ընտրություններում
Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ժան Իվ Լե Դրիանը առաջիններից է, ով Ֆրանսիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում քվեարկել է: Ինչես նշվում է՝ տեղամասերը բացելուց հետո կես ժամ անց նա քվեարկել է, փոխանցում է «ՌԻԱ Նովոստ»-ն: Լե Դրիանը մամուլին ոչ մի հայտարարություն չի կատարել, նա տեղամասում է մնացել տառացիորեն մի քանի րոպե: Երկրորդ փուլում նախագահի պաշտոնի համար պայքարում են «Առաջ» շարժման առաջնորդ, էկոնոմիկայի նախկին նախարար Էմանուել Մակրոնը եւ «Ազգային ճակատ» կուսուկցության թեկնածու Մարին Լը Պենը:
