Նարեկ Հախնազարյան. Լեզուն թավջութակից ստորադասողը

Թավջութակահար Նարեկ Հախնազարյանը վատ լեզու ունի: Աչքի չի ընկնում մտքի սրությամբ: Բնական տաղանդ է: Կարելի է ենթադրել՝ նույնիսկ հակառակ իր կամքին:

Այսինքն, գուցե աշխատել է իր վրա, որովհետեւ միայն բնական տաղանդը քո անունը համաշխարհային չի դարձնի: Մի խոսքով, մարդը փառք է վաստակել, որին իսկապես արժանի է: Ու որպես մեկը, որը պատահական մարդ չէ մշակույթում, մտածել է իր քաղաքացիական խոսքն ասել նրանց հասցեին, որոնք այդքան էլ լուրջ չեն վերաբերվում կորոնավիրուսին: Բայց հո չի ասել, շրխկացրել է:

«Դուք բառադի եք»,- կորոնավիրուսի վտանգը ստորադասող անպատասխանատուներին ախտորոշել է մեծ արվեստագետը: Դիմակի հետ խնդիր ունեցողների մասին, որոնք պատճառաբանում են, թե դիմակով շնչելը դժվար է, խեղդվում են, Նարեկ Հախնազարյանն ավելի կոպիտ է արտահայտվել: Նա ասել է. «Դու ավելի լավ ա խեղդվես, քան վարակվես, քան 100 հոգի քեզնից հետո վարակես»: Ինչ խոսք, համարձակ մտքեր են: Այսպիսի մտքերով ամեն օր փողոց դուրս չես գա: Հատկապես՝ թավջութակով: Գլխիդ կջարդեն: Նույնիսկ եթե լսողը վտիտ կին է: Որովհետեւ մեծ արվեստագետն այսպես չի խոսի նույնիսկ տականքի հետ: Որովհետեւ չի կարելի բառերի հետ այսպես վարվել: Ուղղակի չի կարելի: Ճշմարտության հետ, առավել եւս, եթե վստահ ես, որ ասածդ 100 տոկոսանոց ճշմարտություն է:


Նարեկն ամբողջ աշխարհը ոտքի տակ է տվել, աշխարհ տեսած արվեստագետ է, աշխարհ է տեսել, որովհետեւ աշխարհը նրա տաղանդի կամ գուցե հանճարի կարիքն ունի: Նա ուրախացրել է աշխարհին իր վարպետությամբ, բացառված չէ, որ նրա մասին բառեր չխնայեր հռչակավոր թավջութակահար Մստիսլավ Ռոստրոպովիչը: Եվ, ահա, Նարեկը լսել է, թե ինչպես են հազարավոր հայաստանցիներ երազում, որ Հայաստանը դառնա Շվեյցարիա: Այս օրերին Նարեկ Հախնազարյանը նրանց էլ ասելու բան ունի՝ ո՞նց կարող ենք ապրել Շվեյցարիայում, եթե մենք բառադի հայ ենք: Այսպես, ուրեմն՝ մենք բառադի հայ ենք:

Ո՞րն է խնդիրը: Ես վաղը կարող եմ դուրս գալ փողոց ու բղավել՝ դուք՝ բոլորդ, ինձ լսողներդ ու չլսողներդ, քնածներդ եւ արթուններդ, հանճարներդ ու անտաղանդներդ, հոգեպես ազնիվներդ ու հոգեկան հիվանդներդ, իշխանություններն ու ընդդիմությունը, բացառապես բոլորդ կամ ուղիղ կեսը բառադի եք: Ի՞նչ կանեն լսողները: Մեծ մասը կմտածի, որ ես գիժ եմ, բանի տեղ չի դնի: Ու դժվար է ասել՝ կսխալվե՞ն նրանք: Կգտնվեն լուրջ վերաբերվողներ: Նրանք ունեն երկու տարբերակ՝ լռեցնել ինձ, ասենք, գլուխս ջարդելով, լռեցնել ինձ առանց գլուխս ջարդելու եւ հանձնել ոստիկանության ձեռքը: Գոնե հասարակական կարգը խախտելու համար ինձ մի պատիժ կնշանակեն: Եթե ես նույնն անեմ Ֆեյսբուքում, ամեն ինչ նույն արձագանքին կարժանանա:

Ո՞րն է իմ ու Նարեկ Հախնազարյանի տարբերությունը: Ես ոչնչի տաղանդ չունեմ: Իմ մտքերը նույնիսկ ինձ են կասկածելի թվում: Եվ հենց այդ պատճառով ես զգուշանում եմ որեւէ անպատասխանատուի մասին մտածել, որ նա բառադի է: Նույնիսկ եթե համոզված եմ, որ նրա արածը բառադիություն է: Ես դատավոր չեմ: Ես նույնիսկ Նարեկ Հախնազարյանին չեմ դատապարտում: Մեր տարբերությունն այն է, որ ես ոչ մեկն եմ: Եթե ես փողոցում եւ Ֆեյսբուքում հայտարարեմ, որ ո՞նց կարող ենք ապրել Շվեյցարիայում, եթե մենք բառադի հայ ենք, ոչ մի եղանակ չեմ ստեղծի, մարդկանց մեծ մասը նույնիսկ կխնայի իմ հանդեպ ծաղրը, որովհետեւ ո՞նց կարելի է ծիծաղել մեկի վրա, որն ինքն իրենով ծիծաղելի է: Բայց Նարեկ Հախնազարյանը մեծ արվեստագետ է, Բախի «Սարաբանդան» է նվագում, այսինքն, ճաշակ է թելադրում: Եվ երբ նա ասում է, որ մենք բառադի ենք, նա կտրում է արվեստի հետ ինձ կապող թելը, որովհետեւ լեզուն թավջութակից բառադի չէ, ընկեր:

Չի կարելի լեզվով ասել մտքովդ անցածը, իսկ թավջութակով Բախ նվագել: Թավջութակը նույնպես լեզու է, եւ նա իրենից դուրս կմղեր «բառադի» բառը, ինքը լեզվի մեծահոգությունը չունի: Հենց դա է ինձ տարբերում Նարեկ Հախնազարյանից: Ես թավջութակի արժանապատվությունը դեմքով գիտեմ, թեպետ նույնիսկ լեզվի մեջ իմ անտաղանդությունն աշխարհներ կապականեր, եթե միայն չունենայի լեզվի արժանապատվության զգացումը: Այլ հարց է, որ, գուցե, լեզուն ավելի ճշգրիտ արժանապատվություն ունի, քան ես եմ պատկերացնում:

Նարեկ Հախնազարյանը որոշ հայաստանցիներին ուղղված իր մեղադրանքների թեման փակում է առնվազն ոչ ճիշտ տեղեկությամբ: Նա տեղյակ է, ասենք, ինձնից լավ, որ Հայաստանում երբեք դիմակների դեֆիցիտ (պակասորդ) չի եղել: Կոպիտ վրիպում է: Եղել է, այն էլ ոնց է եղել: Նույնիսկ Վրաստանի սահմանից դա լավ չի երեւա: Հայաստանի մեջ պիտի լինես, որ տեսնես: Հետո ասում է, որ մեր կառավարությունը երկրի դավաճան չէ, «դուք եք երկրի դավաճանը»: Հարց է ծագում՝ իրավունք ունի՞ մեծ արվեստագետը, որը երկրի փողերը չի ուտում, ազատ ստեղծագործող է եւ երկրի քաղաքացի, ասել նման բաներ: Գուցե ունի: Գուցե ամբողջ աշխարհն է համաձայն, որ նա ունի նման իրավունք: Գուցե ամբողջ աշխարհն է համաձայն նրա ամեն բառի հետ: Գուցե Տիեզերքը ոչնչանար, եթե նա չասեր այն, ինչ ասաց: Բայց ոչ արվեստի անունից: Արվեստի լեգիտիմությունն իշխանության լեգիտիմություն չէ: Արվեստը հաճախ սկսվում է այնտեղից, որտեղ վերջանում է իշխանությունը, երբեմն նույնիսկ այն ժողովուրդը, առանց որի գնահատականի այդ արվեստը չի ընկալվում: Եթե ամբողջ աշխարհն էլ լռի, արվեստին ոչինչ չի սպառնում: Նարեկ Հախնազարյանը պետք է իր լռությունը խոսեցնի իր թավջութակի հետ: Ընդամենը այսքանը:

ՀԳ. Ես լսել եմ երկրորդ լայվում նրա մեղայականը: Լեզվի արժանապատվությունն այդ մեղայականից ոչինչ չի շահում:

Մհեր ԱՐՇԱԿՅԱՆ

«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ

դիտվել է 701 անգամ
Լրահոս
Գյումրիում բախվել են 2 «Mercedes»-ները, որոնցից մեկը բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Kia»-ին ԻՀՊԿ. Իրանը չորս հրթիռով խոցել է ամերիկյան USS Abraham Lincoln ավիակիրը Արտակարգ դեպք Արարատի մարզում Իրանում դպրոցի վրա հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 153-ի Իրանի նախկին նախագահ Ահմադինեժադի գրասենյակը հերքել է նրա մահվան մասին լուրը Իրանի դեմ գործողության ժամանակ ոչնչացվել է Իրանի 48 առաջնորդ. Թրամփ Թրամփը պնդում է, թե Իրանի ղեկավարները սկսել են բանակցել После угроз Трампа она сама была готова продать порты консорциуму BlackRock... По Ирану был нанесён обезглавливающий удар Հրատապ․ Իսրայելը մտադիր է առաջիկա օրերին ուժեղացնել Իրանի վրա հարվածները․ Նեթանյահու Այս կիրակի եկեղեցիներ «չպղծվեցին»․ Փաշինյանի շրջիկ խումբը քարոզարշավով է զբաղված Սաուդյան Արաբիան միանում է Իրանի դեմ պատերազմին. Արթուր Խաչիկյան Այստեղ ես եմ որոշում՝ թե ով է կոռուպցիոները, իսկ ով՝ ոչ Գոնե ինչ-որ մեկը գիտակցու՞մ է․ եթե հիմա TRIPP-ը կառուցված լիներ, իրանական հրթիռները այժմ Սյունիքին էլ էին հարվածելու Իրանի հարևան բոլոր երկրները՝ բացի Հայսատանից, ներգրավված են դիվանագիտական և քաղաքական խորհրդակցությունների գործընթացում Պաշտոնյաները համակարգված կերպով օգտագործում են դատական համակարգը՝ լրատվամիջոցների վրա ֆինանսական ճնշում գործադրելու համար Հորդորում են Հայաստանի տարածքով լքել Իրանը Հոգեբանը վերլուծում է Աննա Հակոբյանի հեռանալն ու նրա պահվածքը Շտապ․ Իրանը հրթիռներ է արձակել Կիպրոսի ուղղությամբ Հրատապ․ սպանվել է Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը Իրանի նախագահը սպառնում է և խոստանում՝ հիասթափեցնել
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Մարտի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Փետրվարի 27-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am