Հնարավո՞ր է այդ հրաժարականներով Նիկոլ Փաշինյանը «պլստա»

 Հրապարակ օրաթերթը գրում է. 

Ճի՞շտ էր Միքայել Մինասյանի հայտարարությունը՝ Փաշինյանների մաքսանենգ գործունեության, ՊԵԿ-ի ներգրավվածության մասին․- շատերի մտքով է անցել։ Բնական է, նախկիններին հրեշների տեսքով ներկայացնողը, քրեական գործերով հետապնդողը սուրբ լուսապսակ կրողի դերում էր հանդես գալիս ու դժվար էր հավատալը` չէ՞ որ ինքը հավատացրել է, որ եկել է, որպեսզի ժողովրդին վերադարձնի ժողովրդից թալանածը։ Ժամանակն անցնում է, մարդիկ տեսնում են, որ բացի ֆիկտիվ հետապնդումներից ու իր համար «խուզումներից» ուրիշ բան չկա։ Գանձարանը շքեղ պարգևատրումների տեսքով վայելում են, կրկնապատկում, եռապատկում աշխատավարձերը․․․Փաշինյանն ասում էր , որ այդպես են անում, որովհետև չեն թալանում։

Ու հանկարծ Միքայել Մինասյանը՝ ի լուր աշխարհի, խոսում է նրանց թալանի, ստի մասին։ Ու մինչ մարդիկ կասկածամտության , ինչ որ տեղ թերահավատության մեջ են, զարմացած, որ Նիկոլ Փաշինյանը չի հերքում այդ փաստերը, փորձում են մի շյուղից կառչել, որովհետև ամենածանր բանը հավատը կորցնելն է, իշխանությունը ի՛նքն է իր քայլերով պատասխանում այդ հարցին։


ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հրաժարականը հաստատում է Միքայել Մինասյանի ներկայացրած փաստերի օբյեկտիվությունը։ Մեծ ֆիգուրները իրենց գոյատևման համար սովորաբար «ժերտվա են տալիս փոքր ֆիգուրներին»։ Անանյանի հրաժարականը փոխադարձ պայմանավորվածությունից հեռու լինել չի կարող։ Իր հրաժարականով նա փորձում է փրկել Նիկոլ Փաշինյանին, ինչու՞ չէ, նաև իրեն՝ հետագա մեծ խնդիրների առաջ չկանգնելու համար։ Հրաժարականներ էլի են սպասվում։ Արդեն օրակարգում է հրաժարականների այլ շքերթ՝ ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը, ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության պետ Վահան Չարխիֆալակյան ու էլի շատ ֆիգուրներ։ Հնարավո՞ր է այդ հրաժարականներով Նիկոլ Փաշինյանը «պլստա»։ Իհարկե, ո՛չ որովհետև գետն իր ափերից դուրս է եկել և քշելու, տանելու է ափում կուտակված ողջ տիղմը։

դիտվել է 899 անգամ
Լրահոս
«Վարչաբենդ»-ի անդամը Փաշինյանի` Գյումրիի համերգից առաջ միացել է «Ուժեղ Հայաստան»-ին Սևանում բախվել են «Hyundai Elantra»-ն և «Opel Astra»-ն․ կա վիրավոր «ԵՄ-ն գալիս է «օգնելու»․ բայց ո՞ւմ և ինչի՞ հաշվին․ Սուրենյանց Հայաստանի բնակիչներից օգնության առաջարկները մինչ օրս ստացվում են. Մովահեդ Ուժեղ Հայաստանում իրավունքը պետք է գերակայող լինի և գերակայի բոլոր դեպքերում․ Արամ Վարդևանյան Մայակովսկի գյուղում գետը դուրս է եկել հունից ու լցվել փողոցները․ դպրոցի ճանապարհն անանցանելի է Մերձավանում լարված իրավիճակ է Միքայել Սրբազանն՝ իր առողջական վիճակի մասին Երբ հայհոյախոսություն ենք ցանում և խրախուսում հակառակորդներին հայհոյախոսելը, ապա անխուսափելի պետք է ստանանք «ցանած սերմերի արդյունքը»․ Դանիելյան Սեյրան Օհանյանը հստակ նշեց՝ թշնամին որ հատվածում կարողացավ ճեղքել մեր պաշտպանական գիծն ու վճռել պատերազմի ելքը․ Խաչատրյան Ողբերգական ավտովթար․ բախվել են «Opel»-ն ու «Jeep»-ը․ կա 1 զոհ, 2 վիրավոր Երևանի դպրոցներից մեկում 15 և 14-ամյա տղաները միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել Եվ Ձեր իրական շքախումբը սրանք են՝ կեղտաբերան, բարոյազուրկ, էժան և այլեւս բացահայտված կլյաուզնիկները Երևանում 22-ամյա վարորդը, ոչ սթափ, չունենալով ավտոմեքենա վարելու իրավունք, Նար-Դոսի փողոցում «BMW»-ով հայտնվել է մայթին Հունվար-մարտ ամիսներին Վրաստան է այցելել շուրջ 1 մլն զբոսաշրջիկ Ամուսնալուծվա՞ծ, թե՞ վերամիավորված. Աննա Հակոբյանը Փաշինյանի հետ Գյումրում է Հնարավորություն չունեմ. Միքայել Սրբազան ԱԱԾ-ականները հանդիպումներ ունեցե՞լ են հոգևորականների հետ Օդի ջերմաստիճանը կնվազի Մեր թիմակիցները ստանում են կասկածելի զանգեր ու նամակներ Ժամանակն է առերեսվել իրականության հետ եւ պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am