Զինված անձը «պահպանում է» Հակոբ Արշակյանի անվտանգությունը. Տեսանյութ

Հեղափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ ինքը, և իր թիմը իշխանության են եկել բաց ձեռքերի քաղաքականության շնորհիվ, որ ինքը, և իր թիմը մեկն են այդ ժողովրդից և, որ կառավարելու են հնի և նորի կոնտրաստի վրա: Կոնտրաստը, սակայն, չստացվեց: Ինչպես երևում է, նախկին իշխանություններին «օլիգարխիկ կայֆերի» մեջ մեղադրողները այսօր էլ դեմ չեն, որ իրենք մտնեն այդ նույն օլիգարխների կաշվի մեջ: Դիցուք՝ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը երեկ վարչապետի հրահանգով ռևիզոռական այցեր էր կատարում «Հայ Փոստ»-ի մասնաճյուղեր: Ինչպես երևում է տարածված տեսանյութում՝ նախարարի անվտանգությունը տարածքում ուշի-ուշով հսկում է զինված անձը: Հարց է առաջանում՝ ումի՞ց են հեղափոխական պաշտոնյաները այդպես վախենում, կենսաթոշակը օր առաջ ստանալու հույսով «Հայ Փոստ»-ի բակում հավաքված տատիկ-պապիկների՞ց: Բայց չէ՞ որ իրենք հայտարարում էին, որ այդ տատիկ-պապիկների կյանքը որակապես փոխվել է հեղափոխությունից հետո, և այսօր նույն տատիկ-պապիկները հեղափոխական պաշտոնյայի տեսնելիս՝ պետք է օրհնանքի խոսքեր շռայլեին նրանց հասցեներին, այդ դեպքում՝ ինչի՞ց է այդ վախը…

Ընդդիմադիր Փաշինյանը հայտարարում էր, որ նախկին պաշտոնյաները երկու պատճառ ունեն սեփական ժողովրդից «զենքով ու զորքով» պաշտպանվելու համար՝ նրանք թալանել են երկրի բյուջեն, և այդ մասին լավատեղյակ է նաև հանրությունը: Եվ երկրորդ պատճառը՝ նրանք, որպես կանոն, կրիմինալ շրջանակներց էին, այստեղից էլ՝ թիկնազոր ունենալու անհրաժեշտությունը: Տրամաբանական հարց է առաջանում, իսկ ո՞ր խմբին են պատկանում հեղափոխական և իրենց պնդմամբ՝ անբասիր նկարագիր ունեցող հեղափոխական չինովնիկները, որոնց մոտ սիրո և թավշյա հեղափոխությունից ընդամենը երկու տարի անց անհրաժեշտություն է առաջացել պաշտպանվել այն նույն ժողովրդից, որի մի մասնիկն էին իրենք իրենց համարում ժամանակին, այն ժողովրդից, որի շնորհիվ ստացան այդ բարձր պաշտոնները և «օլիգարխիկ կայֆերին» տրվելու հնարավորությունը…

Մանրամասները՝ Lurer.com-ի տեսանյութում

դիտվել է 1160 անգամ
Լրահոս
Լոնդոնի և Փարիզի` Կիևին միջուկային զենքի հարցում օգնելու ծրագրերը մանիպուլյացիա են. Զախարովա Գերմանիան պահանջում է Իրանից կառուցողական քայլեր` խաղաղության պահպանման համար ԱԳՆ-ն չի հերքում, որ Միրզոյանը Բրյուսել նամակ է գրել՝ խնդրելով արագ արձագանքման խումբ ուղարկել Երևան. «Փաստինֆո» Երևանում մեքենաներ են բախվել․ վիրավոր կա Հայաստանը ջրի պակաս չունի. Այն, որ անցնում են ջրամատակարարման 17–ժամյա ռեժիմի, վատ կառավարման արդյունք է. երկրաբան Ադրբեջանից նավթամթերքի հերթական խմբաքանակն է առաքվում Հայաստան ՀԷՑ-ը խլվեց և զրկվեց լիցենզիայից, իսկ Վեոլիան շարունակում է իր լիցենզավորված գործունեությունը. Դավիթ Ղազինյան Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ բանակցել կամ պատասխանել սպառնալիքներին․ Իրանի խորհրդարանի նախագահ Վրաստանում կկայանա Թուրքիա-Ադրբեջան-Վրաստան 7-ր համաժողովը Հանցավոր գործունեությամբ զբաղվող խումբ է բացահայտվել․ չորս անձ ձերբակալվել է Փաշինյանն այսօր առավոտյան տեսավ մեծ վտանգը. Նարեկ Կարապետյան․ video Աշոտյանի պատասխանը չուշացավ․ Ընկեր Աղվան, սա ընդունիր որպես աքսիոմ Աշոտյան, սուտ է և ազնիվ չէ. Աղվան Վարդանյան Օդի ջերմաստիճանի նվազումը ուղեկցվում է սուր շնչառական վարակներով հիվանդացության մակարդակի աճով Թույլ չենք տա. Կոբախիձե «Թույլատրվո՞ւմ է Ս․ Կարապետյանին տեսաուղերձով հանդես գալ» Լարված իրավիճակ՝ «33» գազաբենզալցակայանի շահագործման շուրջ Լավ լսե՛ք՝ Փաշինյանը մեր թոշակառուների քթից բերելու է․ Գառնիկ Դանիելյան (video) Դու 50 հազարով կապրեի՞ր․․․ մենակ ուտելիք եմ կարողանում առնել, էդ էլ թանկանում է․ թոշակառու (video) Մտածեցի՝ «հիմա ի՞նչ գյուղ է ծախել, որ թոշակները բարձրացնում է» (video) «Ստորացրե՞ց երեկ Փաշինյանն իր փոխոստիկանապետերին»․ Նարինե Դիլբարյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Փետրվարի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Փետրվարի 25-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Գևորգյանը Փետրվարի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Փետրվարի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Փետրվարի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Փետրվարի 24-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Փետրվարի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am