ՀԱՄԱՍ շարժումը նոր առաջնորդ է ընտրել
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ղեկավարի ընտրություններում հաղթող է ճանաչվել Իսմայիլ Խանիան, հայտնում է Ինտերֆաքսը: Հանիան կփոխարինի շարժման առաջնորդ Խալեդ Մաշալին, որը հրաժարական է տվել լիազորությունների ժամկետի ավարտի հետ կապված: 54-ամյա Իսմայիլ Հանիան ծնունդով Գազայի հատվածից է:Խանիան ՀԱՄԱՍ-ի կառուցվածքում կարեւորությամբ երկրորդ պաշտոնն է զբաղեցնում ու համարվում էր Գազայի հատվածում այդ խմբավորման առավել ազդեցիկ ղեկավարը։
