Փաշինյան Նիկո՛լ, Սահմանադրական փոփոխության իրավունքը բացառապես պատկանում է հայ ժողովրդին

Սույն թվականի փետրվարի 6-ին ԱԺ-ում Հայաստանի ամերիկահպատակ վարչապետ Փաշինյան Նիկոլի սորոսական լակոտակրատիան ընդունեց «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին» հակասահմանադրական և Հայոց պետականության դեմ ուղղված որոշում, որի քաղաքական միակ նպատակն է՝ ունենալ հայաստանակործան և ապազգային ներկայիս իշխանության կամակատար Սահմանադրական դատարան, որպեսզի Հայոց պետականության, Արցախյան հարցի, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու, հայկական ավանդական ընտանիքի դեմ ուղղված հակազգային բոլոր ծրագրերն իրականացվեն անխափան։

Փաշինյան Նիկոլն, իր թշվառ խմբով, սկսեց հանրաքվե անցկացնելու քարոզչությունը, սակայն, «Կորոնավիրուս» համաշխարհային պանդեմիայի պատճառով դադարեցրեց այն, և Հայաստանում հայտարարեց Արտակարգ դրություն՝ իբրև Հայաստանի բնակիչների առողջության անվտանգությունը պաշտպանելու համար:

Սույն թվականի մարտի 16-ից մինչև հիմա Հայաստանում երեք անգամ հայտարարված Արտակարգ դրությունը «Կորոնավիրուսից» ոչ միայն չպաշտպանեց Հայաստանի բնակիչներին, այլ ընդհակառակը՝ մինչև հիմա Հայաստանում «Կորոնավիրուսով» վարակվածների թիվն անցավ տասը հազարը, իսկ մահացածներինը՝ երկու հարյուրը: Ավելին, երեկ՝ հունիսի 1-ին, Փաշինյան Նիկոլը հայտարարեց, որ «Կորոնավիրուսով» վարակված են նաև ինքն ու իր ընտանիքի անդամները (պահանջում ենք Կորոնավիրուսի հրապարակային թեստ անցկացնել Փաշինյան Նիկոլին): Հարց Հայաստանի վարչապետին. Փաշինյան Նիկո՛լ, իրո՞ք վարակվել ես «Կորոնավիրուսով», թե՞ հերթական անգամ խաբում ես Հայ Ժողովրդին, որպեսզի այս տարվա հունիսի 24-ին, հիվանդ ձևանալով, ամերիկյան տերերիդ հրամանով չմասնակցես Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում տեղի ունենալիք Հայրենական Մեծ Պատերազմի հաղթանակի 75-րդ տարեդարձին նվիրված պաշտոնական միջոցառմանն ու շքերթին:

Միանշանակ է, որ ինչպես անցած երկու տարիների ընթացքում Փաշինյան Նիկոլը Հայաստանի կառավարման համակարգը, Հայաստանի սոցիալ-տնտեսական, ռազմաքաղաքական ոլորտների գործունեությունը, Հայաստանի արտաքին քաղաքականությունը հասցրել է կործանման եզրին, այնպես էլ «Կորոնավիրուսի» դեմ պետական մակարդակով պայքարը ձախողել է ամբողջությամբ:
Ավելին, Փաշինյան Նիկոլը, Հայաստանում Արտակարգ Դրությունն անընդհատ երկարացնելով, փորձում է երկարացնել ավազի վրա անընդհատ կառուցվող և փլուզվող ապազգային իր իշխանության կյանքը՝ Արտակարգ դրության ժամանակ գիտակցված արգելելով իր իշխանության դեմ կազմակերպվելիք հավաքները (հանրահավաքները, միտինգները) և Արտակարգ դրության ժամանակ Հայաստանի Ազգայի Ժողովում, առանց ժողովրդի դիմադրության, ապազգային օրենքների ընդունումն ու, Եվրոպայի Խորհրդի կողմից Հայաստանի իշխանությանը պարտադրված, այլասերված տարբեր կոնվենցիաների վավերացումը (օրինակ՝ Լանզարոտիի կոնվենցիան), այդ թվում նաև սույն թվականի հունիսի 1-ին Հայաստանի Ազգային Ժողովում «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին» օրենքը չեղարկելու, որից հետո Ազգային Ժողովի միջոցով Հայաստանի Սահմանադրական դատարանը լուծարելու ու իր ուզած Սահմանադրական դատարան ընտրելու հակապետական որոշումը:

Հայաստանի Ազգային Ժողովի այն պատգամավորներն, ովքեր կատարել և կատարում են Փաշինյան Նիկոլի հակապետական, հակասահմանադրական որոշումները, հրապարակավ անպայման արժանանալու են հաղթանակած հերոս Հայ Ժողովրդի պարսավանքին և պատժվելու են օրենքի դիկտատուրայի ողջ խստությամբ:

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը հայտարարում է, որ անընդունելի ու հակաժողովրդավարական է Հայաստանի իշխանության ճյուղերի տարանջատման սահմանադրական ցանկացած փոփոխություն՝ ընդունված Ազգային Ժողովի կողմից:
Փաշինյան Նիկո՛լ, Հայաստանի իշխանության ճյուղերի տարանջատման Սահմանադրական փոփոխության իրավունքը բացառապես պատկանում է Հայ Ժողովրդին՝ հանրաքվեի միջոցով:


«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան»
կուսակցության Նախագահ՝ Խաչիկ Ասրյան

դիտվել է 508 անգամ
Լրահոս
Ռուբեն Վարդանյանի գործը առաջիկա շաբաթներին կներկայացվի ՄԻԵԴ. Սիրանուշ Սահակյան Առաջին անգամ ընտանիքով ժամանել է Անգլիա եւ հանդիպել թագավոր հոր հետ Ընտրողները զրպարտության համար դատի են տվել Փաշինյանին․ «Փաստինֆո» Գորիսի առաջնորդանիստ մայր եկեղեցին կվերաօծվի․ Սյունյաց թեմ ԳԼԽԱՎՈՐ ԼՐՏԵՍԻ ՇԱԽՄԱՏԸ, կամ՝ ԻՆՉՊԵ՞Ս ՀԱԿԱՆ ՖԻԴԱՆԸ ԿԿԼԱՆԻ ՀԱՅԱՍՏԱՆՆ՝ առանց մի կրակոցի Հեռացող ԱԺ նախագահը հուլիսի առաջին տասնօրյակում արդեն երկրորդ անգամ պարգևատրման կարգադրություն է ստորագրել Օդի ջերմաստիճանն իջել է մինչև - 6°C, ինչը բացառիկ երևույթ է. Լևոն Ազիզյան Բաքվի ճնշումը՝ Ֆրանսիայում Արցախի ներկայացուցչության փակման պահանջով. Ամփոփում Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում Իսրայելը դադարեցրել է Լիբանանի հարավի հարվածները՝ սպասելով ԱՄՆ-ի հետագա քայլերին Կատարի ներկայացուցիչները մասնակցում են Իրանի և Օմանի միջև Հորմուզի նեղուցի վերաբերյալ բանակցություններին «Հայաստանի տնտեսությունը կառավարության համար գործնական իմաստով առաջնահերթություն չէ»․ Հակոբ Բադալյան «Վախի մշտական գեներացման ֆոնին առավել ընդգծված է երևում իրանցիների խիզախ պահվածքը»․ Արման Աբովյան 21-ամյա երիտասարդը ցատկել է գետ, որ լողա, բայց ջրից նրա դին են դուրս բերել ՔՊ-ի վերջին շանսը. Հրապարակ Ֆրանսիայում անտառային հրդեհներին առնչություն ունենալու կապակցությամբ ձերբակալվել է ավելի քան 30 մարդ Օլամաեինները Ծառուկյանի հասցեին անհիմն մեղադրանքներ են հնչեցրել․ Էմին Խաչատրյան Իրանի վրա ԱՄՆ-ի վերջին հարվшծների հետևանքով զnհերի թիվը հասել է 17-ի «Գումար չտաս՝ երեխայիդ «քթից կբերեն»․ ինչ է կատարվել Երևանի թիվ 134 դպրոցում Վրաստան-Հայաստան սահմանին ձերբակալվել է հնարավոր դիվերսիոն գործողություններ իրականացնող անձը Երդվում ենք, որ վրեժ կլուծենք այս երկու պատերազմների բոլոր նահատակների արյան համար․ Մոջթաբա Խամենեի ՌԴ ԶՈւ-ն վերահսկողություն է հաստատել Սումիի մարզի Բաչևսկ բնակավայրի նկատմամբ Իրանը պահանջում է պատասխանատվության ենթարկել ԱՄԷ-ին՝ ԱՄՆ-ին աջակցելու համար «Բավի» թայֆունի պատճառով Չինաստանում տարհանվել է 1,8 մլն մարդ Ալի Խամենեին հողին հանձնեցին. Իրանում վերջին հրաժեշտն են տվել նահատակված հոգևոր առաջնորդին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am