ԻՊ ահաբեկիչներն անօդաչուից գնդակոծել են սիրիական Դեր Զորի թաղամասերից մեկը
Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկիչները անօդաչու սարքից գնդակոծել են Դեր Զոր քաղաքի Ալ Քուսուր թաղամասը։ SANA սիրիական պետական լրատվական գործակալության փոխանցմամբ՝ գնդակոծության հետևանքով զոհվել է մեկ հոգի, վիրավորվել՝ 4 մարդ։
