Անհայտ մահացու հիվանդություն է հայտնաբերվել
Արևմտյան Աֆրիկայում գրանցվել են անհայտ հիվանդության դեպքեր, որոնցից մոտ կեսն ավարտվել է մահացու ելքով:Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության ու Լիբերիայի ղեկավարության տվյալներին: Ըստ տեղեկատվության, հայտնի է մահվան 10-ը դեպքի մասին: Ախտանիշերն են՝ տենդ, սրտխառնոց, փսխում և փորլուծություն: Ենթադրվում է, որ պատճառը կարող է լինել ախտահարված սննդի կամ ջրի օգտագործումը: ԱՀԿ և մյուս միջազգային կազմակերպությունների մասնագետները մասնակցում են հետազոտություններին:
