Իշխանությունը պատրաստ է «զոհաբերել» Արթուր Դավթյանին

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի տարեկան հաշվետվության ներկայացումն Ազգային ժողովում ընթացավ հետաքրքիր մթնոլորտում։ Նախկին իշխանությունների ժամանակ գլխավոր դատախազ նշանակված Դավթյանը, ով սահուն տեղավորվեց նաեւ հեղափոխական իշխանությունների թեւի տակ եւ անխոնջ եռանդով կատարվում է Նիկոլ Փաշինյանի քաղաքական բոլոր կամակորությունները, ստիպված էր առերեսվել իրականությանը եւ հասկանալ, թե իրականում ինչ է մտածում Փաշինյանի թիմն իր մասին։ Եթե այդ տրամադրությունները մեկտեղենք, ապա կստացվի, որ իշխող թիմում մեղմ ասած Դավթյանի նկատմամբ անվստահություն կա, ինչը բնական է։ Պատմությունը չի ներում դավաճաններին, ովքեր հանուն պաշտոնի ու դիրքրի նամանավանդ կարող են ստորադասել մասնագիտական գործունեությունը։ Մենք բազմիցս ենք գրել, որ ի տարբերություն նախկիններից շատերի, ովքեր փուշ են մնացել այս իշխանությունների կոկորդին, Արթուր Դավթյանի պաշտոնավարման հետագա ճակատագիրը կախված է եղել գլխավորապես մեկ հարցից եւ այդ մեկ հարցը Քոչարյանի գործն է։ Դավթյանը խոստացել է նստացնել ՀՀ երկրորդ նախագահին եւ ամեն ինչ անել նրան հնարավորինս երկար այնտեղ պահելու համար։ Իսկ սա, համաձայնեք հեշտ գործ չէ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Քոչարյանի դեմ կարված քրեական գործն հիմնովին ջուր լինելը։ Պատահական չէ, որ իշխանական պատգամավորներից ոմանց հարցերը Քոչարյանի մասին էին, ըստ էության նրան հիշեցնում էին, թե ինչի համար են իրեն խնայում եւ պաշտոնանկության հարց չեն բարձրացնում։
«Հարգելի պարոն Դավթյան, Ռոբերտ Քոչարյանի հետ կապված դատական նիստերը պաշտպանների միջնորդությունների պատճառով բազմիցս հետաձգվում են: Սա էլ պատճառ է դառնում քրեական գործի դատական քննությունն ըստ էության չսկսելու համար: Դատախազությունն ի՞նչ է անում պաշտպանների կողմից անընդհատ բերվող միջնորդությունների քննարկման պատճառով այդ ձգձգումները բացառելու ուղղությամբ և դատական քննության ողջամիտ ժամկետներն ապահովելու համար»,- հարցրեց Անդրանիկ Քոչարյանը։
Պատասխանելով հարցին՝ Արթուր Դավթյանն ասաց, որ գործը գտնվում է դատարանի վարույթում, հետևաբար՝ ակնհայտ է, որ կոնկրետ դեպքում որոշում կայացնողը դատարանն է, բայցեւայնպես տողատակերում հայտնեց կալանքի հարցում իր շահագրգռվածությունը
«Մոտավորապես մեկ տարի է այդ քրեական գործը դատարանի վարույթում է, և գրեթե յուրաքանչյուր նիստի պաշտպանների կողմից ներկայացվում է խափանման միջոցի փոփոխության վերաբերյալ միջնորդություն: Մեր բոլոր դիրքորոշումներում մասնակցող դատախազները ներկայացրել են, որ մենք ունենք վարույթն ընդունած դատարանի որոշում, որտեղ հստակ ասվում է, որ քննության ներկա փուլում առկա են ռիսկեր ամբաստանյալի պատշաճ վարքագծի, հետևաբար՝ կալանքը կիրառելի է: Մենք հստակ ասել ենք, քանի դեռ փուլը չի փոխվել դատաքննության փուլի, այդ ռիսկերի վերանալու մասին խոսք լինել չի կարող»,- ասաց նա:
Իմքայլական պատգամավորները մեկը մյուսին հերթ չտալով գրեթե մեղադրական դատավճիռներ էին կարդում Դավթյանի գլխին՝ ինչու փախավ Ռուբեն Հայրապետյանը, Սամվել Մայրապետյանը եւ մնացյալ նախկինները, կողքից լսելիս տպավորություն էր ստեղծվում, թե Դավթյանն է նրանց հետ կոմպրոմիսի եկել ու գործարքի արդյունքներն էլ ինքն է վայելում, ոչ թե Նիկոլ Փաշինյանը։Նրան միայն մնում էր արդարանալ, թե ոչ մեկն էլ չի փախել, նրանց նրանք թույլտվությամբ հեռացել են, բայց չեն վերադարձել։
. «Դատախազությունը ոչ մեղադրանք առաջադրողն է եւ կոնկրետ դեպքերում մեղադրանք է առաջադրել, դատախազությունը ոչ ապացույց ձեռքբերողն է, այդ իրավիճակում դատախազությանը հարցերը կարող են հետեւյալ դիրքով առաջադրվել՝ ոչ թե դատախազությանը կարող են մեղադրանք հնչեցնել՝ ի՞նչն է պատճառը, որ մի քանի օր առաջ գնաց, այլ հետագայում պարզվե՞ց արդյոք, ի՞նչն էր պատճառը, որ այդպես եղավ ու հետագայում ի՞նչ միջոցներ ձեռնարկվեցին: Յուրաքանչյուր նմանատիպ դեպքով մեր կողմից անհրաժեշտ միջոցները ձեռնարկվել են: Ես ԱԺ-ում հարցուպատասխանով էլ ներկայացրեցի՝ մենք նույնիսկ դեպք ենք ունեցել, որի պայմաններում քրգործ հարուցեցինք ենթադրաբար օպերատիվ մարմինների անփույթ աշխատանքի մասով» լրագրողների առջեւ արդարացավ նա։ Դիտարկմանը՝ հատուկ միտում են տեսնում, որովհետեւ իրեն ընկալում են՝ որպես նախկին իշխանության ներկայացուցիչ, որը հնարավոր է համագործակցի եւ ինֆորմացիայի արտահոսք անի՝ Արթուր Դավթյանն արձագանքեց. «Դուք այդպես մտածո՞ւմ եք»: Իսկ երբ լրագրողներից մեկը հարցրեց՝ վարչապետը խոսել է «Սերժի մնացորդների» մասին, դուք ձեզ «Սերժի մնացորդ» համարո՞ւմ եք՝ Արթուր Դավթյանը վիրավորվեց ու բարկացավ. «Դու որ ինձ էդ հարցը տալիս ես, կարծում եմ, պետք է նաեւ հենվես իմ նախկին վարքագծի վրա: Երբեւէ իմ կողմից անհարգալից վերաբերմունք տեսե՞լ եք: Հարցը տալուց մի հատ մտածեք ում եք տալիս ու ինչ ձեւով եք տալիս»:
ՍԴ նախագահին համարում են ոչ լեգիտիմ, ձեզ՝ պարգեւներ տալիս, ո՞նց է ստացվում, մարդիկ հարցնում են՝ ի՞նչ գին է վճարել: Դավթյանը պատասխանեց. «Հիմա ով ինչ է իրականացնում, ամեն մարդ պատասխանատու է իր գործողության, իր արարքի համար: Եթե որեւէ մեկը լավ աշխատանք է կատարել, ուրեմն արժանանում է դրան համարժեք գնահատականի: Մեկը կարգապահական խախտում է թույլ տվել՝ կարգապահական պատասխանատվության է ենթարկվում, մեկը հանցագործություն է թույլ տվել, ուրեմն՝ քրեական պատասխանատվության: Եվ դա վերաբերում է բոլորին՝ առանց բացառության եւ այստեղ պետք չի ինչ-որ բաներ փնտրել»:

Այո, որ Դավթյանը լավ է աշխատում եւ դարձել է նիկոլ Փաշինյանի սրտի դատախազը, դա փաստում է այն իրողությունը, որ դեռեւս իր պաշտոնում է, բայց դատելով իշխող թիմի վերաբերմունքից, Դավթյանին կարողեն ամեն պահի զոհաբերել։ Նրանց այսօրվա պահվածը եւ հարձակվողական ոճը խոսում էր մի բանի մասին, որ Դավթյանն է մեղավոր, որ նախկիններն այսօր ազատության մեջ են, եւ վաղը մյուս օրը նրան կարող են հեռացնել ու ժողովրդին խաբելու մի ժամկետ էլ երկարացնեն, թե Դավթյանին փոխում ենք, որ նախկինների դեմ լավ պայքարեն ուվերադարձնենք թալանը։

Անի Սահակյան

դիտվել է 2893 անգամ
Լրահոս
Վաղը լինելու եմ Մայր Աթոռում, ժողովուրդը պարտավոր է պաշտպանել իր սրբությունները․ Արա Զոհրաբյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ ի աջակցություն Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու․ Լևոն Քոչարյան Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին այսօր փորձում են կոտրել, պառակտել և ենթարկեցնել․ Մետաքսե Հակոբյան Մայր Աթոռը մեզանից յուրաքանչյուրն է․ միասնական ժամերգությունը տեղի կունենա Սուրբ Էջմիածնում Արցախում մեր հարյուրավոր սրբատեղիների կորստյան հետ հաշտ անձինք գնում են Էջմիածինը «ազատագրելու» Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կատարվում է ևս մեկ օրենքի բացահայտ և կոպտագույն խախտում․ փաստաբան Մեքենան բախվել է էլեկտրասյանը, հետո գազատար խողովակին․ վիրավոր կա Պահե՛լ ազգայինը, չզոհաբերե՛լ հոգևոր Հայաստանը, վանե՛լ տիրադավերին ու վարչակարգի Նեռին․ Գասպարյան Առանցքային տիրադավերից մեկին Ռուբեն Վարդանյանը ժամանակին ցուցաբերել էր հսկայական աջակցություն ԱՄՆ ավիակիրը հարվածի հեռավորության վրա մոտեցել է Վենեսուելայի ափերին Թուրքիայի և Ադրբեջանի առևտրի ծավալը հասել է ռեկորդային 8 մլրդ դոլարի Վաղը վարչակարգը պլանավորել է հարձակվել Մայր Աթոռի վրա. Ստեփան Դանիելյան ՌԴ-ն պատրաստ է աջակցել Իրանին միջուկային ծրագրի շուրջ լուծումների որոնման հարցում. Լավրով Վաղ է խոսել քաղցկեղի հանդեպ վերջնական հաղթանակի մասին. Օնիշչենկոն` պատվաստանյութերի մասին Դատարանը Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանքը երկարաձգեց Սիրուշոյի և Քոչարյանի պատասխանը Վահագն Ալեքսանյանին Հայտնի է Շիրակի մարզպետին հանելու պատճառը․ ով է լինելու նոր մարզպետը Գագիկ Սուրենյանն առաջիկա տասն օրվա եղանակի մասին Տիրադավ եպիսկոպոսները նոր հայտարարություն են արել Ռուսի ագենտը գիտեք, ռուսի սապոգը չգիտե՞ք... Գազայում իսրայելական հարվածներից զոհեր ու վիրավորներ են գրանցվել Հայաստան կայցելի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը «Հայաստանը փշրեցին՝ բուլդոզերով վրայով անցնելով, իսկ փառաբանված համաձայնագիրը դեռևս ստորագրված չէ». Ջոն Էվանսի զգուշացումը
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am