Լեռ Կամսարի թոռնուհու նամակը ցմահ բանտարկյալ Մհեր Ենոքյանին

hetq.am-ը  հրապարակել է Լեռ Կամսարի թոռնուհու նամակը ցմահ բանտարկյալ Մհեր Ենոքյանին Վանուհի Թովմասյան «Նուբարաշեն» ՔԿՀ, ցմահդատապարտված Մհեր Ենոքյանին Ողջույն, սիրելի Մհեր Ների´ր, ների´ր, ների´ր ուշ արձագանքիս համար։ Գիտեմ` ինչ է սպասումը քո կարգավիճակի մարդու համար։ Ոչինչ, մեղքս կքավեմ՝ այնքան նամակ գրեմ, որ բեզարես։ Ապրիլի 24- ին անտրամադիր և անհավես մտա համացանց։ Աչքս առավ «Հետքի» քո հոդվածը՝ «Թե ինչպես հայտնվեցի Լեռ Կամսարի բանտախցում»։ Տարա իմ էջ, որ հետո կարդամ՝ գիտեի, որ այդ պահին ոչինչ չեմ ընկալի։ Լուրի էի սպասում, և դա ինձ սպանում էր։ Ամեն դեպքում ցրված աչքերով անցա հոդվածի վրայով, գայթակղությունը մեծ էր՝ Կամսարը և է՛ն, է՛ն, է՛ն բանտի մեր սիրած տղեն՝ Մհերը։ Ի՜նչ էլ իրար նման նկարներ էր ընտրել «Հետքը»՝ ոնց որ հայր ու որդի լինեիք։ Միայն Կամսարի աչքերի պոչերը դեպի վար էին, իսկ քոնը դեպի վեր և շատ գեղեցիկ։ Մտքով սկսեցի զուգահեռներ անցկացնել երկու բախտակից ցմահ դատապարտվածների միջև։ Նույնն եք կամային ուժով, ազատության պաշտամունքով, համառությամբ, հաղթելու անհագությամբ… Հետո ինձ բռնեցի այն մտքի վրա, որ այդ պահին կուզենայի լինել քո մաշկի մեջ և ոչ թե իմ՝ թո՛ղ լինեի ցմահ դատապարտված, թո՛ղ բանտում լինեի, թո՛ղ տանջվեի, միայն մերձավորիս բան չպատահեր։ Մեկ էլ հուսադրվեցի՝ գուցե սա լա՞վ նախանշան է, պատահական ոչինչ չի լինում, ինչո՞ւ հենց այսօր, ի՞նչ անակնկալ կբերի քո ուղերձը, Մհե՛ր… Փաստորեն, հա՛ էլի, չուշացավ, Մհեր ջան, չուշացավ բարի լուրը: Դե, արդեն հավեսով կարդացի հոդվածը, ուրախացա, որ հենց դու ես թարգմանելու «Բանտիս օրագիրը»։ Քանի հիշում եմ, ասեմ, որ Չեկայի հարցաքննությունները չթարգմանես, որովհետև Չեկայի թղթապանակի բնագրում ռուսերեն է իրականացվել վարույթը, որ Մոսկվայում հասկանան։ Ինչպես ասել է Կամսարը. «Մոսկվան՝ տերթոդիկյան դարու բռնակալ ուսուցիչ, Հայաստանը՝ նրա առաջ չոքած խղճալի մոնթ. բնական կարիք ունի հոգալիք, մատ է բարձրացնում և պետքարան գնալու թույլտվություն խնդրում Մոսկվայից. տվավ՝ դուրս կերթա, չտվավ՝ տակը պիտի կեղտոտի»: Կպատճենեմ ռուսերեն տարբերակը և կուղարկեմ քեզ։ Ճիշտ է, անգրագետ է գրված, բայց դու քո միջնակարգում սովորած ռուսերենով հաստատ կշտկես անգրագետ չեկիստների գրածը։ Հիմա արդեն չեմ ուզում քո տեղը լինել, առավել ևս չեմ ուզում, որ դու այդ չարաբաստիկ տեղում լինես։ Եվ համոզված եմ՝ քո մոտ էլ տոն կլինի, և դու կվերադառնաս երազածդ «Ողջերի աշխարհը»։ Արդյոք գիտե՞ս, որ դու իմ և շատերի մի մասնիկն ես դարձել՝ ապրում ենք քո ճակատագրով, հիանում անասելի կամային հատկանիշներով։ Ուղղակի զարմանք է՝ ցմահ դատապարտված և անազատության 19 տարիները գլորած մարդն այդքան կենսունակ է և լավատես՝ սովորում է բուհում, թղթակցում է և չի կոտրվել։ Օրինակ, իմ կրտսեր որդին բանակի 2 տարիներից հետո, սովորելու հավեսը կորցրեց և գրողի ծոցը ուղարկեց մագիստրոսական կրթությունը։ Պահո՜, տղաս բանակում հոգնել էր: Մհեր ջան, մարդիկ զարմացած են, միմյանց հարցնում են՝ ո՞վ է Մհեր Ենոքյանը, այդ ինչպե՞ս եղավ, և ամեն մեկն իր պատմությունն է հյուսում քո շուրջ, որտեղ չարը արդարադատությունն է, իսկ զոհ գնացած արդար հերոսը՝ դու։ Ես էլ ունեմ իմ երևակայած պատմությունը քո մասին։ Դու շուտով կազատվես, կազատվես ավելի վաղ քան վերջացրած կլինես Կամսարի գրքի թարգամությունը։ Իրավագիտությանը գերազանց տիրապետելով և մասնագիտանալով կդառնա՞ս, կդառնա՛ս մեր բոլորիս իրավունքների ազնիվ և արդար պաշտպանը՝ Օմբուդսմենը, ում կապավինենք մեր դարդերը: Հետո սկսում եմ կասկածել՝ բա որ մյուսների պես Մհերն էլ հուսախաբ անի, և մեր երազանքները արդեն որերորդ անգամ փշրի, քանզի ինչպես կասեր մեծն Լեռ Կամսարը. «Մարդիկ քանի պաշտոնի չեն անցել և ուտելու բան չկա մեջտեղ՝ ազնիվ են, պաշտոնի են անցնում՝ ուտում դառնում են անազնիվ, ձերբակալվում բանտ են գնում դարձյալ դառնում են ազնիվ, նորից պաշտոնի են անցնում, նորից դառնում են անազնիվ և այդպես շարունակ»։ Էնպես որ՝ քեզ էլ կտեսնեք, Մհեր տղա, քիչ մնաց… Այսօր այսքանը… Դու կամաց-կամաց կարդա էս նամակը, մինչև ես հետևից կհասցնեմ։ Ընդունում եմ հարցազրույցիդ հրավերը, և բոլոր հարցերիդ կպատասխանեմ մեկ առ մեկ։ Վաղուց էի ուզում գիրք գրել՝ «Ինչպես ես գտա իմ Լեռ Կամսարին», բայց ծուլանում էի։ Լա՛վ է, հիմա գործը գլուխ կգա։ Դու հարցեր կտաս՝ ես կլուսաբանեմ և դա կլինի իմ ու քո հեղինակած շատ հետաքրքիր գիրքը։ Այսքանից հետո մնամ՝ քեզ սպասող Վանուհի 05.05.2015 Հ.Գ. Ինձ կդիմես անունով և առանց Դուքի։ Հաջորդ նամակը կլինի Փառապանծ Հաղթանակների տոներից հետո։ Քեզ էլ եմ շնորհավորում և ցանկանում միշտ հաղթող լինես… ցանկանում եմ, որ սպասվող համաներումը քո վրա էլ տարածվի… Առաջ Աստված…

դիտվել է 113 անգամ
Լրահոս
Գտնվում եմ ինձ անծանոթ անձի կողմից հետապնդումների և անձնական բնույթի սպառնալիքների ներքո Աննախադեպ ընտրություն Ալիևն ասել է, թե իբր մենք «հոգեբույժների, հոգեբանների և բժիշկների կողմից» պետք է ուսումնասիրվենք «Հրապարակ». Երեւանը ՔՊ է մերժում «Ինչ ասի պտի անեմ» կամ պետության եւ իշխող կուսակցության նույնացում Կայծակնային ձերբակալություն՝ ռեժիմի պարագլխին «ս» ասելու համար (video) Գրկախառնություններ, համբույրներ․ Ռոբերտ Քոչարյանը՝ Մալաթիա-Սեբաստիայում (video) Թրամփը ակնարկել է, որ Վենեսուելան կարող է դառնալ ԱՄՆ 51-րդ նահանգը Վրաստանում անհայտ անձինք եկեղեցուց դուրս են բերել հայ առաքելական և ուղղափառ սրբապատկերներ ու նետել աղբամանի մոտ Բացառիկ մանրամասներ՝ Ռոբերտ Քոչարյան-Քըրք Քըրքորյան հանդիպումից (video) Հայաստանը և Թուրքիան պատրաստվում են ուղիղ առևտրի մեկնարկին Էջմիածնի «թանկարժեք» փոսերը. հիմնանորոգումից մեկ տարի չանցած` ճանապարհը վերանորոգման կարիք ունի «Հետք» Էդ պրոբլեմը չե՛ք ունենալու․ Ռոբերտ Քոչարյանը՝ քաղաքացուն (video) Իրանի դեմ պատերազմի ազդեցությանը ՀՀ-ում առնչվում եք խանութ մտնելիս՝ տեսնելով թանկացող ապրանքները. Գեղամյան Արևմուտքը անազնիվ մեթոդներով ստիպում է չգնել ռուսական նավթը. Լավրով #ՈՒՂԻՂ․ Պուտինը հրապարակային ասել է մեզ՝ դուք որոշե՛ք՝ էդ «գժի» հե՞տ եք, թե․․․ Արամ Սարգսյան (video) Թրամփը ենթադրել է, որ այս տարի կարող է այցելել Ռուսաստան Նիկոլը իր երկրի ու ժողովրդի շահերը չի պաշտպանում, ուր մնաց ՌԴ-ի դեմ հայտարարությանը արձագանքեր Թրամփն ակնարկել է, որ Վենեսուելան կարող է մտնել Միացյալ Նահանգների կազմ Սարսափելի մանրամասներ․ Գազանի մասունք են տալիս. անհետ կորածների ծնողները նստացույց են անում (video) Ադրբեջանցիները ոչնչացրել են Մարտակերտի Վաղուհաս գյուղի ազատամարտիկների գերեզմանոցը Մերժել գարշաբերան Նիկոլին․ Անդրանիկ Թևանյան (video) Ինչ եղանակ է սպասվում Փաշինյանին հունից հանել է Վեհափառի այցը Սամվել Կարապետյանին. «Իրավունք» Հարվածներ են հասցրել 12-ամյա տղայի գլխին․ երեխան ուշաթափվել է, հոսպիտալացվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am