Հայաստանում այս պահին կա ընդամենը 7 հազար հատ թեստ

«Հրապարակ» թերթը գրում է. «Վերջին օրերին շատ քչերին են թեստավորում՝ օրական հազիվ 600-700 մարդու, որից 35 տոկոսը, պարզվում է, վարակված է։ Մենք հետաքրքրվեցինք, թե Հայաստանն այս պահին ինչ քանակի թեստ ունի, քանի որ, հիվանդացության ավելացմանը զուգահեռ, սկսել են շրջանառվել խոսակցություններ, թե թեստերի պակասի պատճառով մարդկանց օրերով չեն թեստավորում։ Կամ՝ ախտանիշներ ունեցող անձինք (մինչդեռ հիվանդության հանկարծահաս բնույթը ենթադրում է, որ մարդն ամեն օր ու անգամ՝ ամեն ժամի կարող է վատանալ) մի քանի օր իրենց հերթին են սպասում։ Կոնտակտավորներին, առհասարակ, չեն թեստավորում։ Ուշագրավ է, որ օրեր առաջ էլ որոշ լաբորատորիաների արգելեցին թեստավորումը, եւ հիմա շատ սահմանափակ թվով լաբորատորիաներ են թեստավորմամբ զբաղվում։ Թեստերի այս դեֆիցիտը բնական է, քանի որ տեղական թեստերի արտադրությունը դեռ չի սկսվել, իսկ այս ընթացքում թեստերի նոր խմբաքանակներ Հայաստան չեն բերվել։ Ողջ աշխարհն ունի այդ թեստերի կարիքը, եւ արտադրում են ներքին սպառման համար, սակայն կան երկրներ, որոնցից կարելի էր գնել թեստեր, որոնց գինը միջազգային շուկայում 3 դոլարից է սկսվում։ Գուցե հանրապետությունում այլեւս չկա՞ն թեստեր։ Առողջապահության նախարարությունից մեզ հայտնեցին, որ Հայաստանում այս պահին կա մոտ 7 հազար հատ պահեստավորված թեստ։ Հարցին, թե ինչ է լինելու, երբ դրանք վերջանան, ԱՆ խոսնակն ասաց՝ մինչեւ վերջանալը կսկսվի թեստերի տեղական արտադրությունը․ «Բայց պետք է խնդրեմ, որ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտից հասկանաք, թե որ փուլում է արտադրությունը»։ Օրեր առաջ նույն խոսնակը մեզ ասել էր, որ երկուշաբթի օրվանից սկսվում է տեղական թեստերի արտադրությունը, իսկ ինստիտուտի տնօրենը հերքել էր, թե մեկնարկի օր նշել չի կարող։ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ այսօր կամ վաղը թեստերի փորձանմուշները տալու են ԱՆ հիվանդությունների վերահսկման կենտրոնին։ «Իրենք հենց փորձարկեն ու մեզ տան դրական եզրակացություն, կսկսենք, բայց թե ինչքան են իրենք փորձարկելու, չեմ կարող ասել»։ ԱՆ հիվանդությունների վերահսկման կենտրոնի ղեկավար Արտավազդ Վանյանից էլ հարցրինք, թե որքան կտեւի փորձարկումների ու եզրակացություն ներկայացնելու փուլը։ Ասաց, որ դա կախված է նմուշների քանակից, որոնք կտրամադրվի իրենց ինստիտուտին։ Օրինակ՝ 300 հա՞տ, թե՞ 1000»:

դիտվել է 145 անգամ
Լրահոս
Գյումրիում բախվել են 2 «Mercedes»-ները, որոնցից մեկը բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Kia»-ին ԻՀՊԿ. Իրանը չորս հրթիռով խոցել է ամերիկյան USS Abraham Lincoln ավիակիրը Արտակարգ դեպք Արարատի մարզում Իրանում դպրոցի վրա հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 153-ի Իրանի նախկին նախագահ Ահմադինեժադի գրասենյակը հերքել է նրա մահվան մասին լուրը Իրանի դեմ գործողության ժամանակ ոչնչացվել է Իրանի 48 առաջնորդ. Թրամփ Թրամփը պնդում է, թե Իրանի ղեկավարները սկսել են բանակցել После угроз Трампа она сама была готова продать порты консорциуму BlackRock... По Ирану был нанесён обезглавливающий удар Հրատապ․ Իսրայելը մտադիր է առաջիկա օրերին ուժեղացնել Իրանի վրա հարվածները․ Նեթանյահու Այս կիրակի եկեղեցիներ «չպղծվեցին»․ Փաշինյանի շրջիկ խումբը քարոզարշավով է զբաղված Սաուդյան Արաբիան միանում է Իրանի դեմ պատերազմին. Արթուր Խաչիկյան Այստեղ ես եմ որոշում՝ թե ով է կոռուպցիոները, իսկ ով՝ ոչ Գոնե ինչ-որ մեկը գիտակցու՞մ է․ եթե հիմա TRIPP-ը կառուցված լիներ, իրանական հրթիռները այժմ Սյունիքին էլ էին հարվածելու Իրանի հարևան բոլոր երկրները՝ բացի Հայսատանից, ներգրավված են դիվանագիտական և քաղաքական խորհրդակցությունների գործընթացում Պաշտոնյաները համակարգված կերպով օգտագործում են դատական համակարգը՝ լրատվամիջոցների վրա ֆինանսական ճնշում գործադրելու համար Հորդորում են Հայաստանի տարածքով լքել Իրանը Հոգեբանը վերլուծում է Աննա Հակոբյանի հեռանալն ու նրա պահվածքը Շտապ․ Իրանը հրթիռներ է արձակել Կիպրոսի ուղղությամբ Հրատապ․ սպանվել է Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը Իրանի նախագահը սպառնում է և խոստանում՝ հիասթափեցնել
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Մարտի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Փետրվարի 27-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am