Նույնիսկ Արփիին չեմ գրկել. ինչու՞ չի ինքնամեկուսանում Հրաչյա Հակոբյանը, չնայած՝ երեկ եղել է կառավարական ամառանոցում (video)
Այս պահի դրությամբ որևէ առիթ չունեմ մեկուսանալու, որովհետև շփման ընթացքում ոչ մի կոնտակտ չեմ ունեցել վարչապետի, Աննա Հակոբյանի կամ երեխաների հետ։
Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, վարչապետի տիկին Աննա Հակոբյանի եղբայր Հրաչյա Հակոբյանը՝ անդրադառնալով վարչապետի և նրա ընտանիքի՝ կորոնավիրուսով վարակվելու դեպքին։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել էր, որ իր և իր ընտանիքի անդամների մոտ կորոնավիրուս է հաստատվել, իսկ Հրաչյա Հակոբյանը երեկ այցելել էր Փաշինյանների ընտանիքին:
Մանրամասները՝ տեսանյութում.
