Արմանը մեր լրբի տղեն չի

Հեղափոխությանը անհասկանալի ծառայություններ մատուցած Արման Բաբաջանյանը, որը նաև Ազգային ժողովի պատգամավորի մանդատ ունի, կրկին աչքի է ընկել լրբի տղությամբ: Այն, որ Բաբաջանյան Արմանը լրբի տղա է, նորություն չէ, որովհետև նորմալ մարդը, եթե նա բժշկական հատուկ ախտորոշում չունի, չի կարող մտնել ոստիկանություն և բողոք գրել հարազատ մոր դեմ:
Այս պատմության մասին Հայաստանում և նրա սահմաններից դուրս շատերը գիտեն, ու թվում է, թե այդքանից հետո ցանկացած տականքություն այս մարդուց սպասելի է, չանայած, որ կարելի է և պետք է հավատալ, որ պատգամավորի կարգավիճակը սահմանափակում է նաև ստորությունը: Բայց սա այդ դեպքը չէ:
Հանուն բանակից ազատվելու վեհ նպատակի` Բաբաջանյան Արմանը կատարել է փաստաթղթերի կեղծիք: Նա պատրաստել և հափշտակել է պաշտոնական փաստաթղթեր, դրանք կեղծելու և խաբեության ճանապարհով մոր՝ Էլմիրա Բաբաջանյանի օժանդակությամբ խուսափել է ժամկետային զինվորական ծառայությունից։ Այս արարքի համար նա անգամ դատապարտվել է, սակայն ազատ է արձակվել վաղաժամկետ:
Մեղադրանքը, որով ՀՀ Քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի երկրորդ մասով (ժամկետային զինվորական ծառայությունից խուսափելը, որ կատարվել է փաստաթղթերի կեղծման ճանապարհով) և 324 հոդվածի երկրորդ մասով (պաշտոնական փաստաթղթերի հափշտակություն), դատվել է Արման Բաբաջանյանը, նախատեսվում էր համապատասխանաբար 1-5 տարվա և առավելագույնը 2 տարվա ազատազրկում: Ըստ մեղադրանքի, նա, 1996 թ. լքելով Սևանի Վազգենյան հոգեւոր դպրանոցը եւ չունենալով զինծառայության տարկետման իրավունք, 1997 թ. Հայաստանի Հանրապետությունից մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Այնուհետեւ զինծառայությունից անօրինական կերպով տարկետման իրավունք ձեռք բերելու նպատակով Հայաստանյայց եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի արևմտյան թեմի եւ Մայր Աթոռ Սբ Էջմիածնի դիվանապետի անունից համակարգչի օգտագործմամբ կազմել է` ուսումն ԱՄՆ-ում մինչեւ 2004 թվականը շարունակելու մասին կեղծ գրություններ, 2001 թ. սեպտեմբերի 10-ի և նույն թվականի հոկտեմբերի 12-ի ամսաթվերով: Դրանք մոր միջոցով 2002 թ. ամռանը ներկայացրել է Երևանի տարածքային զինկոմիսարիատ։
Այնուհետեւ տեղեկանալով, որ նշված գրությունները բավարար չեն զինծառայությունից տարկետում ստանալու համար, 2002 թ. աշնանը հափշտակել է ԱՄՆ-ում բնակվող իր ընկերոջ ամուսնության և երեխայի ծննդյան վկայականները, որպեսզի ստանա տարկետում։ Հենց այս գործերի համար էլ Արման Բաբաջանյանը ցուցմունք է տվել հարազատ մոր դեմ, թեև իրավունք ուներ հրաժարվելու հարազատների դեմ ցուցմունք տալուց:
Եվ ահա այս մակարդակի սրիկան որոշել է գնահատել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի գործունեությունը և բառացիորեն հնչեցրել հետևյալ գնահատականը. «Այո, Հրայր Թովմասյանը շան տղա է, բայց մեր շան տղան է, ու մենք, միայն մենք կարող ենք ու պետք է նրա հարցերը լուծենք»:
Գրառման մտասևեռումն այն է, թե ՍԴ-ն իրավունք չուներ ինչ-որ հարցեր լուծելու համար դիմել միջազգային կառույցների: Խոսքն, ըստ ամենայնի, երկրորդ նախագահի գործով ՄԻԵԴ ներկայացված ՍԴ հարցման մասին է, որի պատասխանը ՄԻԵԴ-ն արդեն հրապարակել է:
Թերևս Արման Բաբաջանյանի իրավական ընկալումները սահմանափակվում են միայն փաստաթղթեր կեղծելով, այլապես տեղեկացված կլիներ, որ խորհրդատվական կարծիքի համար ՄԻԵԴ կամ Վենետիկի հանձնաժողով դիմելը կիրառելի պրակտիկա է, ինչպես Հայաստանի, այնպես էլ աշխարհի շատ երկրների համար:
Դա ամենևին էլ չի նշանակում, թե միջազգային դատարանը (օտարը) միջամտում է մեր երկրի ներքին գործերին: Դա ընդամենը նշանակում է, որ կա նպատակ` մեր երկրում առկա իրավական բարդ վեճերին լուծում տալ ժողովրդավարության միջազգային նորմերին համապատասխան:
Բայց խնդիրն այստեղ ոչ այնքան Արման Բաբաջանյանի` իրավական տգիտության վրա հիմնված քաղաքական ցինիզմն է, որքան անբարոյականության չափը, իսկ ավելի հստակ` չափի բացակայությունը: Երևի ՄԻԵԴ-ի պատասխանը ասֆալտին փռելու ներքին հրահանգ է տրվել, ու Բաբաջանյան Արմանը, առանց հիմնական <<մուզիկան>> լսելու միանգամից անցել է ստրիպտիզի: Գոնե չի հասկանում, որ ով ինչից խոսի, ինքը շանտղությունից չպիտի խոսի:
Իրավական, բարոյական, գողական, ավանդական, նորարարական, արևելյան, արևմտյան և կամայական այլ կանոններով ինչպե՞ս են անվանում մոր դեմ գործ տվողին: Պատասխանի տարբերակները կոնկրետ են` բ..-ի կամ լրբի տղա: Ու մի բան էլ` Արմանը մեր լրբի տղեն չի, որովհետև լիրբը ազգային ու պետական պատկանելիություն չունի, անգամ աշխարհաքաղաքական ու սեռական պատկանելիություն չունի: Ճիշտ և ճիշտ Արման Բաբաջանյանի նման:

Նարեկ Բաղդասարյան

դիտվել է 10596 անգամ
Լրահոս
Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի. ՇՄՆ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 3 վարչական շրջանում Ինչո՞ւ է Ադրբեջանը թշնամանքի նոր ալիք հրահրում․ Տաթևիկ Հայրապետյան Փաշինյանից «sms» ստացա՞ք, որ լքեցիք դահլիճը. հարց` փոխնախարարին (video) Թրամփը Սի Ծինփինի հետ հանդիպման համար կխախտի մոտ 60 տարի պահպանված արարողակարգը Արցախցին էթնիկ զտման զոհ է, փախստականի կարգավիճակի պատճառով խնդիրների առջև ենք կանգնումю Բեգլարյան «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ն դիտորդական առաքելություն կիրականացնի առաջիկա ՏԻՄ ընտրությանը «Թաթա Սիմոնյանը գումարը փոխանցե՞լ է Փաշինյանի հաշվեհամարին»․ Գյուլնարա Ալեքսանյան (video) Հերթական կորուստն ազգային հավաքականում ՆԳՆ-ն ձերբակալել է «Զապ»-ին և «Օշականցի Գևորիկին»․ վեճից հետո փորձել են հաշվեհարդար տեսնել «Իվետա Մուկուչյա՛ն, հասար ուզածիդ՝ էղած-չեղածդ ցուցադրեցի՞ր բիկինիով հրապարակում»․ Չոբանյան (video) Ագրարայինի Սիսիանի մասնաճյուղի 120 տեղի համար դիմել է 4 դիմորդ. «Երկիր» «Մեռելի փողն եք ուտում․ Փաշինյանը հատիկ առ հատիկ իր ջեբն է լցնում ժողովրդի փողերը»․ Արման Աբովյան (video) Խաչատուր Սուքիասյան, Գուրգեն Արսենյան...,պարզ հարց եմ տալիս՝ ինչպե՞ս են հարստացել.Քրիստինե Վարդանյան (video) #ՀԻՄԱ․ ՇՏԱՊ. Ադրբեջանը Արցախում զորավարժություններ է անցկացնում. ինչն է թիրախում․ Մալխասյան (video) #ՀԻՄԱ․ ՇՏԱՊ. Ադրբեջանը Արցախում զորավարժություններ է անցկացնում. ինչն է թիրախում․ Մալխասյան (video) Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ է նվաճել
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am