Փաշինյանը ադրբեջանական համայնքը հավասարեցրեց Արցախի Հանրապետության հետ.Բելլա Լալայան /տեսանյութ/

Արցախի նախագահական ընտրությունները, չենք կարող ասել, որ կատարյալ էին, կային խախտումներ, բայց ասեմ՝ այդ խախտումներն այնքան էլ վերջնական արդյունքի վրա չեն ազդել։ Այս մասին Անժելա Թովմասյանի՝ Արմնյուզ ՀԸ «Հայելու առաջ» հեղինակային հաղորդման ժամանակ ասել է Արցախի նախագահի նախկին թեկնածու Բելլա Լալայանը՝ անդրադառնալով Արցախում կայացած նախագահական ընտրություններին։

Բելլա Լալայանը նշում է, որ Արցախի և ոչ միայն Արցախի հանրության համար այսօր զարմանալին Արայիկ Հարությունյանի և Սամվել Բաբայանի համագործակցության պայմանագիրն էր, որը, սակայն, իր համար զարմանալի չէ․ «Ես դեռ մեկ տարի առաջ էի գրել, որ անկախ այն կոշտ քննադատություններից, որ Սամվել Բաբայանը հնչեցնում է Արայիկ Հարությունյանի հասցեին, Արայիկ Հարությունյանի հաղթանակի դեպքում իշխանությունը լինելու է այս երկուսի ձեռքերում»։

Ըստ Բելլա Լալայանի՝ Սամվել Բաբայանն ամեն գնով ցանկանում էր իշխանության կազմում հայտնվել․ «Ես որքան հասկանում եմ, Սամվել Բաբայանի ցանկությունները չեն բավարարվում՝ լինել Արցախի ԱԱԾ նախագահ կամ այլ պաշտոնի։ Սամվել Բաբայանի սկզբնական հայտարարությունները Արայիկ Հարությունյանի դեմ ձևական չէին։ Նա ամեն ինչ փորձում էր, որ այս ընտրություններում հաղթի Մասիս Մայիլյանը»։

Բելլա Լալայանը ուրախ է, որ այսպիսի համագործակցություն է լինելու և ցանկություն հայտնեց, որ միանան նաև մյուս ուժերը, բայց կարևոր է՝ խորհրդարանում ձևավորվի ընդդիմադիր ուժ։

Խոսելով Հայաստան-Արցախ համագործակցությունից՝ Բելլա Լալայանը նշել է․ «Արայիկ Հարությունյանը համոզված է Նիկոլ Փաշինյանի հայանպաստ, հայրենասեր գործունեության մեջ, բայց ուրախալի է նաև, որ ՌԴ ԱԳ նախարար Լավրովի վերջին հայտարարությանը շատ հստակ արձագանքեց Հարությունյանը՝ Արցախի բնակչության անվտանգությանը վտանգի տակ չի դրվելու, և բանակցողն Արցախն է լինելու»։

Բելլա Լալայանը շեշտեց, որ լինելով արցախցի՝ անկախ ամեն ինչից, վերջին խոսքը լինելու է արցախցունը․ «Բացառվում է, որ արցախցու կամքին հակառակ հարցի լուծում լինի։ Եթե հանկարծ սահմանի հետ կապված որևէ բան լինի, պատերազմ է վերսկսվելու»։

Բելլա Լալայանի խոսքով՝ ինչի շուրջ էլ բանակցություններն ընթանան, միևնույն է, վերջում Արցախի ժողովրդին հարցնելու են՝ ի՞նչ ես ուզում․ «Արցախի հողը մեզ համար թթվածնի պես բան է, ոչ ոք չի կարող հող տալ»։

Դիտարկմանը՝ Արայիկ Հարությունյանին կամ արցախցիներին չի՞ մտահոգում, որ հայկական իշխանություններն ասում են՝ բանակցային սեղանին թուղթ չկա, բայց հետո պարզվում է հակառակը, կամ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասում է՝ Արցախի «ընտրված ներկայացուցիչներ», Բելլա Լալայանը նշել է, «Ես հանգիստ եմ, որովհետև հարց լուծողը լինելու է արցախցին։ Այսօր չէ, որ մենք լսում ենք Արցախի մարզպետ կամ «ընտրված ներկայացուցիչներ» արտահայտությունները։ «Ընտրված ներկայացուցիչներ» ասելով՝ հարվածում են Արցախի պետականությանը, որովհետև դա այն արտահայտությունն է, որը կիրառում են Ադրբեջանում»։

Բելլա Լալայանը մտահոգություն է հայտնում, որ մենք վերադառնում ենք անցյալ ու ավելացնում՝ հակահայ հայտարարություններ անողներն Արցախի հարցում արժանանալու են ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ճակատագրին․ «Ոչ մի արցախցի, ոչ մի հայ կին չի կարող իր հաղթանակը վաճառել խաղաղության խոստման դիմաց»։

դիտվել է 1353 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am