Սյունիքի «նախկինները»՝ իրավապահների խոշորացույցի տակ. «Դու ո՞վ ես, որ գաս, մեզնից բան խլես»

«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀ իրավապահները վերջերս ընդգծված եւ անառողջ հետաքրքրություն ունեն Սյունյաց աշխարհի խոշոր բնակավայրերի համայնքապետերի նկատմամբ: Խոշորացույցի տակ ուսումնասիրում են նրանց գործունեությունը, հարաբերություններն ընկերների ու գործընկերների, նույնիսկ պարտապանների հետ:

Քրեական գործեր են հարուցվել, որոնք առնչվում են Գորիսի, Կապանի, Քաջարանի քաղաքապետերին: Մեր աղբյուրը հայտնում է, որ Մեղրիի քաղաքապետ, նախկին ազատամարտիկ Մխիթար Զաքարյանն է նախազգուշացում ստացել ավագանու կողմից ընդունված սեփականաշնորհման մի որոշման առիթով: «Քրեական գործ հարուցված չկա, բայց կանչել են, զգուշացրել են, որ հետաքննություն է գնում, հնարավոր է, որ մեղադրանք էլ առաջադրվի: Ծիրանի ձոր վայրում ինչ-որ գույք է, որը, իբր, սխալ են սեփականաշնորհել: Մեկին գտել են, որն ասում է, որ ինքն էր ուզում սեփականաշնորհել, բայց ապօրինի կերպով ուրիշին են տվել: Սովորական սարքոցի»,- ասում է մեր աղբյուրը:

ԳՈՎԱԶԴ00:17Իմանալ ավելին
Քաղաքապետ Զաքարյանը «նախկիններից» է համարվում, քաղաքապետի պաշտոնին է 2016 թվականից: Նրա հետ կապվել չհաջողվեց, իսկ Քննչական կոմիտեից ասացին, որ քաղաքապետին առնչվող քրեական գործ չկա: Փոխարենը Գորիսի 29-ամյա քաղաքապետ Առուշան Առուշանյանին առնչվող 3 քրեական գործ կա՝ ՔՕ 5 հոդվածներով ՝ է՛լ խարդախություն, է՛լ պաշտոնեական լիազորությունների չարաշահում, է՛լ ինքնիրավչություն:

Առուշանյանը նույնպես «նախկիններից» է, Գորիսի քաղաքապետն է 2017-ից: Քննչական կոմիտեի խոսնակ Ռիմա Եգանյանը հայտնեց. «ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանն առնչվում է ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչության վարույթում 2019թ. մայիսի 25-ին ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Խարդախություն, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով), եւ 308-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ), 2019թ. նոյեմբերի 11-ին ՀՀ քրեական օրենսգրքի 315 պրիմ 2 հոդվածով հարուցված քրեական գործով (Պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթումը) եւ 2020թ. մարտի 18-ին ՀՀ քրեական օրենսգրքի 133-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով (Ազատությունից ապօրինի զրկելը՝ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով), 322- րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործով (Ինքնիրավչություն՝ բռնություն գործադրելով) առերեւույթ հանցագործություններին»:

Քննչական կոմիտեի պատասխանում նշվում է նաեւ, որ հիշյալ 3 քրգործով Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը ներկայում ունի վկայի կարգավիճակ: Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը եւս չունի մեղադրյալի կարգավիճակ: «Սակայն ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվում է մի խումբ անձանց կողմից Քաջարանի մի բնակչի առեւանգելու եւ այլ դեպքերի առթիվ հարուցված, մեկ վարույթում քննվող քրեական գործ, որով համապատասխան գործողություններ եւ միջոցառումներ են իրականացվում… Քաջարանի ղեկավարի մասնակցությունը եւ առնչակցությունը կատարված առերեւույթ հանցագործություններին ստուգելու ուղղությամբ»:

Խոսքն ապրիլի 26-ին եւ 29-ին Կապանում տեղի ունեցած «ռազբորկաների» հետքերով հարուցված քրեական գործի մասին է: Ըստ պաշտոնական տեղեկատվության, ապրիլի 26-ին Քաջարանի համայնքապետ Փարամազյանը շուրջ 20 հոգու կանչել է մի չգործող ռեստորան, որտեղ ծեծկռտուք է եղել, ապա 3 օր անց Զանգեզուրի կոմբինատի 3 աշխատակից առեւանգել են մի անձի ու խմբակային ծեծի ենթարկել:

Ըստ տեղացիների, փոխմարզպետ Նարեկ Բաբայանն է մարդ ուղարկել քաջարանցիների մոտ, ցանկանալով «փայ մտնել» ինչ-ինչ բիզնեսներում, իսկ քաղաքապետն ասել է՝ դու ո՞վ ես, որ գաս, մեզնից բան խլես: Բաբայանը հերքում է այս լուրերը: Քաջարանի քաղաքապետը նույնպես «նախկիններից» է համարվում: Նա ընտրվել է 2016-ի նոյեմբերին»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 512 անգամ
Լրահոս
«Վարչաբենդ»-ի անդամը Փաշինյանի` Գյումրիի համերգից առաջ միացել է «Ուժեղ Հայաստան»-ին Սևանում բախվել են «Hyundai Elantra»-ն և «Opel Astra»-ն․ կա վիրավոր «ԵՄ-ն գալիս է «օգնելու»․ բայց ո՞ւմ և ինչի՞ հաշվին․ Սուրենյանց Հայաստանի բնակիչներից օգնության առաջարկները մինչ օրս ստացվում են. Մովահեդ Ուժեղ Հայաստանում իրավունքը պետք է գերակայող լինի և գերակայի բոլոր դեպքերում․ Արամ Վարդևանյան Մայակովսկի գյուղում գետը դուրս է եկել հունից ու լցվել փողոցները․ դպրոցի ճանապարհն անանցանելի է Մերձավանում լարված իրավիճակ է Միքայել Սրբազանն՝ իր առողջական վիճակի մասին Երբ հայհոյախոսություն ենք ցանում և խրախուսում հակառակորդներին հայհոյախոսելը, ապա անխուսափելի պետք է ստանանք «ցանած սերմերի արդյունքը»․ Դանիելյան Սեյրան Օհանյանը հստակ նշեց՝ թշնամին որ հատվածում կարողացավ ճեղքել մեր պաշտպանական գիծն ու վճռել պատերազմի ելքը․ Խաչատրյան Ողբերգական ավտովթար․ բախվել են «Opel»-ն ու «Jeep»-ը․ կա 1 զոհ, 2 վիրավոր Երևանի դպրոցներից մեկում 15 և 14-ամյա տղաները միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել Եվ Ձեր իրական շքախումբը սրանք են՝ կեղտաբերան, բարոյազուրկ, էժան և այլեւս բացահայտված կլյաուզնիկները Երևանում 22-ամյա վարորդը, ոչ սթափ, չունենալով ավտոմեքենա վարելու իրավունք, Նար-Դոսի փողոցում «BMW»-ով հայտնվել է մայթին Հունվար-մարտ ամիսներին Վրաստան է այցելել շուրջ 1 մլն զբոսաշրջիկ Ամուսնալուծվա՞ծ, թե՞ վերամիավորված. Աննա Հակոբյանը Փաշինյանի հետ Գյումրում է Հնարավորություն չունեմ. Միքայել Սրբազան ԱԱԾ-ականները հանդիպումներ ունեցե՞լ են հոգևորականների հետ Օդի ջերմաստիճանը կնվազի Մեր թիմակիցները ստանում են կասկածելի զանգեր ու նամակներ Ժամանակն է առերեսվել իրականության հետ եւ պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am