Ալեն Դելոնը հեռանում է
Ֆրանսիացի դերասան Ալեն Դելոնը հայտնել է, որ աշնանը կնկարահանվի իր կարիերայի վերջին ֆիլմում, հաղորդում է Parisien-ը:Նա կնկարահանվի սիրո մասին մի ֆիլմում ու վերջնականապես հրաժեշտ կտա կինոյին։Ֆիլմը կպատմի 80-ամյա տղամարդու եւ 50-ամյա կնոջ սիրո մասին։ "Դա կլինի իմ վերջին ֆիլմը: Ես՝ ինչպես բռնցքամարտիկ, որը չի ցանկանում մասնակցել ավելորդ մարտի, չեմ ցանկանում նկարահանվել ավելորդ ֆիլմում", - ասել է 81-ամյա դերասանը: Լեգենդար դերասանը, ով արդեն 81 տարեկան է, չի նկարահանվել 2008 թվականից ի վեր։ Ըստ Դելոնի՝ ինքը կցանկանար նկարահանվել Սոֆի Մարսոյի հետ, բայց քանի որ վերջինս զբաղված է լինելու այլ նախագծում, դերասանին կընկերակցի Ջուլիետ Բինոշը։
